ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 2024 թվականի N 2066-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ կետին, 9-րդ հոդվածի 3-րդ, 6-րդ, 10-րդ, 12-րդ, 14-րդ և 16-րդ կետերին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և լրացում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2323-Ն որոշման ցուցանիշներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1-8 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2323-Ն որոշման N 6 «Պետական տուրքեր և այլ եկամուտներ» հավելվածի այլ եկամուտների մասի 4.17 տողի «Գանձման համար պատասխանատու պետական կառավարման մարմին(ներ)ը» սյունակը լրացնել «ՀՀ պետական կառավարման մարմիններ» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2323-Ն որոշման N 6 «Պետական տուրքեր և այլ եկամուտներ» հավելվածի այլ եկամուտների 5․1 տողի «Եկամտատեսակը» սյունակում «ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ստորաբաժանումների կողմից մատուցված ծառայությունների դիմաց վճար» բառերը փոխարինել «ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից մատուցված ծառայությունների դիմաց վճար» բառերով:
4. Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսացող մարմինների ղեկավարներին` ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով (այդ թվում՝ նաև սույն որոշմամբ), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման (այսուհետ՝ սույն կետում N 2323-Ն որոշում) 3-րդ կետի 3-րդ ենթակետով տրված իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեում կատարված վերաբաշխումների, փոփոխությունների և լրացումների արտացոլումն իրենց կողմից ղեկավարվող մարմինների` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն սահմանված կարգով ներկայացվող Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունների համապատասխան ծրագրային ցուցանիշներում: Ընդ որում, «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի (այսուհետ՝ օրենք) N 1 հավելվածի N 2 աղյուսակի և նույն օրենքի այլ աղյուսակների ու հավելվածների, ինչպես նաև N 2323-Ն որոշման N 5 հավելվածի և նույն որոշման այլ աղյուսակների ու հավելվածների միջև ֆինանսական ցուցանիշների գծով և այլ տեխնիկական բնույթի անհամապատասխանությունների առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը կազմելիս առաջնորդվել համապատասխանաբար օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակով և N 2323-Ն որոշման N 5 հավելվածով, իսկ ոչ ֆինանսական ծրագրային ցուցանիշներ և գնումների պլանի ցուցանիշներ սահմանված չլինելու դեպքում նշված հաշվետվություններում նախատեսել նաև ոչ ֆինանսական ծրագրային ցուցանիշները և գնումների պլանի ցուցանիշները:
5. «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 7 աղյուսակի վերնագիրը «համայնքների» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ Երևան համայնքին)» բառերով։
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բյուջետային վարկ տրամադրելու մասին» N 124-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. «Համահայկական ֆոնդ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդին 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից տրամադրել 3,500,000,000 (երեք միլիարդ հինգ հարյուր միլիոն) դրամ բյուջետային վարկ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին վարկեր և փոխատվություններ» հոդվածով)` տարեկան 8 տոկոս տոկոսադրույքով, 4 (չորս) տարի` սկսած երրորդ տարվանից մարման ժամկետով:».
2) N 4 հավելվածի վերջին տողում «Վարկերի և փոխատվությունների տրամադրում» բառերը փոխարինել «Ներքին վարկեր և փոխատվություններ» բառերով:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 289-Ն որոշման N 3 հավելվածի «Շահառու համայնքների թիվ, հատ» տողում «առաջին կիսամյակ» սյունակում «(10)» թիվը փոխարինել «0» թվով։
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, փոփոխություն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին գումար հատկացնելու մասին» N 347-Ն որոշման N 3 հավելվածում 1180 ծրագրի «11001 Քրեական գործերով վարույթի իրականացում» միջոցառման բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» հոդվածի «ինն ամիս» սյունակում «3,500.0» թիվը փոխարինել «4,000.0» թվով:
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 373-Ն որոշման NN 6, 7 և 8 հավելվածներն ուժը կորցրած ճանաչել։
10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մարտի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի աշխատակազմին գումար հատկացնելու մասին» N 410-Ն որոշման վերնագրում «ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմին» բառերը փոխարինել «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը» բառերով։
11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մարտի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 439-Ն որոշման N 1 հավելվածի «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն» հատվածում «Կապիտալ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին» տողից հետո լրացնել նոր՝ «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» տողով՝ «առաջին եռամսյակ», «առաջին կիսամյակ, «ինն ամիս» և «տարի» սյունակներում նշելով համապատասխանաբար «210,243.0», «630,728.0», «1,051,213.5» և «1,051,213.5» թվերը։
12. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի ապրիլի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 511-Ն որոշումը:
13. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի ապրիլի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությանը գումար հատկացնելու մասին» N 559-Ն որոշման N 2 հավելվածում «1237» ծրագրի «11001» միջոցառման համար ավելացնել բյուջետային գլխավոր կարգադրիչի անվանումով նոր տող՝ «ՀՀ արտաքին հետախուզության ծառայություն» անվանումով:
14. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի ապրիլի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 585-Ն որոշման NN 3 և 4 հավելվածների 1011. «Անապահով սոցիալական խմբերին աջակցություն» ծրագրի 12001. «Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» միջոցառման առաջին կիսամյակ, ինն ամիս և տարի սյունակների համար արդյունքի չափորոշիչներում կատարել հետևյալ լրացումները՝
1) «Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ ստացող ընտանիքների թիվ, հատ, այդ թվում՝» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
« |
|
». |
2) «Նպաստ ստացող անդամների թիվ, այդ թվում՝» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
« |
|
»: |
15. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի ապրիլի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 599-Ն որոշման NN 4 և 5 հավելվածների 1011. «Անապահով սոցիալական խմբերին աջակցություն» ծրագրի 12001. «Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» միջոցառման արդյունքի չափորոշիչներում կատարել հետևյալ լրացումները՝
1) «Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ ստացող ընտանիքների թիվ, հատ, այդ թվում՝» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
« |
|
». |
2) «Նպաստ ստացող անդամների թիվ, այդ թվում՝» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
« |
|
»: |
16. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 658-Ն որոշման NN 7 և 8 հավելվածների 1011. «Անապահով սոցիալական խմբերին աջակցություն» ծրագրի 12001. «Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» միջոցառման արդյունքի չափորոշիչներում կատարել հետևյալ լրացումները՝
1) «Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ ստացող ընտանիքների թիվ, հատ, այդ թվում՝» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
« |
|
». |
2) «Նպաստ ստացող անդամների թիվ, այդ թվում՝» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
« |
|
»: |
17. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին գումար հատկացնելու մասին» N 667-Ն որոշման վերնագրում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը» բառերով:
18. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելու, «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու մասին» N 668-Ն որոշման NN 2 և 3 հավելվածներում «1167» ծրագրի «44005» միջոցառման դասիչը փոխարինել «44002» դասիչով:
19. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 984-Ն որոշման NN 1, 2 և 5 hավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 9, 10 և 11 հավելվածների:
20. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ ու լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին գումար հատկացնելու մասին» N 1002-Ն որոշման վերնագրում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը» բառերով, իսկ N 4 հավելվածում «1079» ծրագրի «12002» միջոցառման համար ավելացնել բյուջետային գլխավոր կարգադրիչի անվանումով նոր տող՝ «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն» անվանումով:
21. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, լրացում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1031-Ն որոշման NN 1, 2, 3 և 4 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 12, 13, 14 և 15 հավելվածների:
22. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և փոփոխություններ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը գումար հատկացնելու մասին» N 1100-Ն որոշման NN 2 և 4 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 16 և 17 հավելվածների:
23. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, լրացում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1164-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) հավելվածներում 1213 ծրագրի «11018» դասիչը փոխարինել «11019» դասիչով.
2) N 4 հավելվածի «ինն ամիս» սյունակում «1,200», «400», «100», «70», «70» արդյունքային ցուցանիշները փոխարինել «0»-ով։
24. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 1-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1189-Ն որոշման NN 5 և 6 հավելվածներում «1234» ծրագրի «31003» միջոցառման ինն ամսում արտացոլված արդյունքային չափորոշիչների տողում «120» և «3» ցուցանիշները փոխարինել «0»-ով:
25. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև մի շարք գնման պայմանագրերում փոփոխություններ կատարելու թույլտվություն տալու մասին» N 1258-Ն որոշման N 9 հավելվածում 1139 ծրագրի «11001 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» միջոցառման բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածը փոխարինել «Պահուստային միջոցներ» հոդվածով:
26. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 15-ի «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու, «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1291-Ն որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) կանոնադրական կապիտալն ավելացնելու նպատակով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը ՀՀ 2024 թվականի պետական բյուջեից հատկացնել 1,951,428,942.0 (մեկ միլիարդ ինը հարյուր հիսունմեկ միլիոն չորս հարյուր քսանութ հազար ինը հարյուր քառասուներկու) դրամ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների ձեռքբերում» հոդվածով, որից 1,131,559,600.0 դրամը՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից:»:
27. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի սեպտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, փոփոխություններ, լրացումներ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1428-Ն որոշման N 6 հավելվածի ՀՀ կառավարությանը վերաբերող աղյուսակում «1049» ծրագրի «21002» միջոցառման մասով «Արդյունքի չափորոշիչներ» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
« |
|
»: |
28. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի սեպտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելու, «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու մասին» N 1435-Ն որոշման N 3 հավելվածի «1167» ծրագրի «44002» միջոցառման «Կանոնադրական կապիտալում պետական մասնակցության չափը, տոկոս» տողի «տարի» սյունակում «100» թիվը փոխարինել «0» թվով։
29. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության դատախազությանը գումար հատկացնելու մասին» N 1550-Ն որոշման NN 1, 2, 3 և 4 հավելվածներից հանել «ինն ամիս» սյունակը:
30. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1579-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) N 11 հավելվածում «1072» ծրագրի «31015» միջոցառման համար՝ ըստ կատարողների տողում «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե» բառերը փոխարինել «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն» բառերով.
2) NN 9 և 10 հավելվածների 1004. «Ոռոգման համակարգի առողջացում» ծրագրի 11011. «Զարգացման ֆրանսիական գործակալության աջակցությամբ իրականացվող ոռոգման ոլորտի ֆինանսական կայունության և ոռոգման կառավարման կարողությունների բարելավման դրամաշնորհային ծրագրի խորհրդատվություն և կառավարում» միջոցառման համար «Արդյունքի չափորոշիչներ» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
« |
|
»: |
31. Հայաստանի Հանրապետության կառավարության հոկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, որոշ ճանապարհահատվածների կառուցապատման առանձնահատկություններ սահմանելու և գնման պայմանագրերում փոփոխություն կատարելու թույլտվություն տալու մասին» N 1655-Ն որոշման N 6 հավելվածի ՀՀ կառավարությանը վերաբերող աղյուսակում «1049» ծրագրի «21001» միջոցառման մասով «Արդյունքի չափորոշիչներ՝» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
« |
|
»: |
32. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1733-Ն որոշման N 9 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 18 հավելվածի:
33. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, փոփոխություններ, լրացումներ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և գնման պայմանագրում փոփոխություն կատարելու թույլտվություն տալու մասին» N 1788-Ն որոշման N 6 հավելվածի ՀՀ կառավարությանը վերաբերող աղյուսակում «1049» ծրագրի «21020» միջոցառման մասով ներկայացված «(24.3)» թիվը փոխարինել «(9.4)» թվով, իսկ «(94.0)» թիվը՝ «(0.0)» թվով։
34. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև մի շարք գնման պայմանագրերում փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բյուջետային վարկ տրամադրելու մասին» N 1796-Ն որոշման N 4 հավելվածում 1168 ծրագրի «42001 «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» փակ բաժնետիրական ընկերությանը բյուջետային վարկի տրամադրում» միջոցառման տեսակը՝ «Բյուջետային վարկի տրամադրում» հոդվածը, փոխարինել «Վարկերի տրամադրում» հոդվածով:
35. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 1806-Ն որոշման NN 17 և 18 հավելվածներում կատարել հետևյալ լրացումները՝
1) 1232. «Էներգաարդյունավետության ծրագիր» ծրագրի 12001. «Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Երևանի էներգաարդյունավետության դրամաշնորհային ծրագրի երկրորդ փուլ (մանկապարտեզների և այլ հանրային շենքերի էներգաարդյունավետության բարելավում)» միջոցառման համար «Արդյունքի չափորոշիչներ» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
« |
|
»: |
2) 1232. «Էներգաարդյունավետության ծրագիր» ծրագրի 12003. «Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Երևանի էներգաարդյունավետության ծրագրի երկրորդ փուլ (մանկապարտեզների և այլ հանրային շենքերի էներգաարդյունավետության բարելավում)» միջոցառումների համար «Արդյունքի չափորոշիչներ» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
« |
|
»: |
36. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և փոփոխություններ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1830-Ն որոշման N 8 հավելվածից հանել «1212 Տարածքային զարգացում» տողը:
37. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1838-Ն որոշման NN 6 և 7 հավելվածներում «1232» ծրագրի «32001» միջոցառման բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածը փոխարինել «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով:
38. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բյուջետային վարկ տրամադրելու, «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1840-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ. տրամադրվող բյուջետային վարկի տոկոսադրույքը համարժեք է լինելու վարկի տրամադրման համար ներգրավվող փոխառու միջոցների տոկոսադրույքներին,»:
39. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1918-Ն որոշման N 5 հավելվածի «Գումարը (հազ. դրամ)» սյունակում «6,400.0» թիվը փոխարինել «(6,400.0)» թվով:
40. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և փոփոխություն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» N 1920-Ն որոշման N 3 հավելվածից հանել 1169 ծրագրի «11001. Ռազմական կարիքների բավարարում» միջոցառման «Այլ ծախսեր» հոդվածի «(1,112.561.0)» ֆինանսական ցուցանիշով տողը, իսկ N 4 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 19 հավելվածի:
41. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1929-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) N 4 հավելվածից հանել 1146 ծրագրի «12002. Հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծախսերի փոխհատուցում» միջոցառման՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասով «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածի «8,820.4» ֆինանսական ցուցանիշով տողը.
2) N 10 հավելվածի 1146 ծրագրի 11001, 11002, 11003, 11012, 12004, 12016, 12017, 12020 միջոցառումների, 1238 ծրագրի 11001 և 12002 միջոցառումների աղյուսակները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 20 հավելվածի.
3) N 11 հավելվածի Աղյուսակ 9.1.13–ում 1146 ծրագրի 11003, 11012 և 12020 միջոցառումների, Աղյուսակ 9.1.48–ում 1238 ծրագրի 11001 միջոցառման, Աղյուսակ 9.1.49–ում 1146 ծրագրի 11003 միջոցառման, Աղյուսակ 9.1.50–ում 1146 ծրագրի 11003 և 12016 միջոցառումների, Աղյուսակ 9.1.51–ում 1146 ծրագրի 11001 միջոցառման, Աղյուսակ 9.1.53–ում 1146 ծրագրի 11001 և 12004 միջոցառումների, 1238 ծրագրի 11001 միջոցառման, Աղյուսակ 9.1.54-ում 1146 ծրագրի 11003 միջոցառման և 1238 ծրագրի 11001 միջոցառման, Աղյուսակ 9.1.55–ում 1146 ծրագրի 11002, 11003 և 12017 միջոցառումների, 1238 ծրագրի 12002 միջոցառման, Աղյուսակ 9.1.56–ում 1146 ծրագրի 11002 միջոցառման և Աղյուսակ 9.1.57-ում 1146 ծրագրի 11001 և 11003 միջոցառումների աղյուսակները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 21 հավելվածի։
42. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին գումար հատկացնելու մասին» N 1948-Ն որոշման N 5 հավելվածի 1.2 տողի «Եկամտատեսակը» սյունակից «Պետական սեփականություն համարվող գույքը վարձակալության հանձնելիս վճարված վարձակալական վճարներ, որոնք թողնվում են վարձակալների՝ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի և «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի տնօրինությանը՝ որպես կամավոր գույքային վճար։» բառերը հանել։
43. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և փոփոխություն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1950-Ն որոշման N 3 հավելվածում «1204» ծրագրի «11003» և «11001» միջոցառումների բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածները փոխարինել համապատասխանաբար «Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում» և «Ապահովագրական ծախսեր» հոդվածներով:
44. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 1960-Ն որոշման NN 4 և 5 հավելվածների 1220. «Ռազմարդյունաբերության համալիրի զարգացում» ծրագրի 11003 «Փորձանմուշների արտադրություն» միջոցառման համար «Նախագծերի շրջանակում իրականացվող փորձանմուշների արտադրություն, քանակը, հատ» տողի համապատասխան «(6.0)» ցուցանիշը փոխարինել «(1)» ցուցանիշով:
45. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 14-ի N 2202-Ն որոշման մեջ փոփոխություններ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 8-ի N 1258-Ն որոշման մեջ փոփոխություն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1841-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու, մի շարք գնման պայմանագրերում փոփոխություններ կատարելու թույլտվություն տալու, ինչպես նաև Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորման մասին» N 1973-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 6–րդ կետի 2–րդ ենթակետում «3,883.0» թիվը փոխարինել «3,888.3» թվով․
2) որոշման N 2 հավելվածում 1045 ծրագրի 32001 միջոցառման Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասում «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով նվազեցման «90,003.5» թիվը փոխարինել «103,100․2» թվով, իսկ «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով՝ «35,460.7» թիվը փոխարինել «22,364.0» թվով․
3) որոշման N 3 հավելվածի 1236 ծրագրի 32006 միջոցառման «Ոչ ֆինանսական այլ ակտիվների ձեռքբերում» սյունակում և N 4 հավելվածի 1236 ծրագրի 32006 միջոցառման Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասում «Փոքր Վեդու Մարգար Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ–ի տողով նվազեցման «12,266.0» թիվը փոխարինել «107.3» թվով, «Փարաքարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ–ի տողով՝ «16,601.3» թիվը փոխարինել «2,727.7» թվով, «Վանաձորի Րաֆֆու անվան թիվ 19 դպրոց» ՊՈԱԿ–ի տողով՝ «13,006.9» թիվը փոխարինել «6,198.5» թվով, «Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ–ի տողով՝ «13,006.9» թիվը փոխարինել «4,531.5» թվով, «Հրազդանի թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ–ի «13,482.9» թիվը փոխարինել «6,680.6» թվով, ինչպես նաև լրացնել «Լոռու մարզի դպրոցների լաբորատոր գույքով և սարքավորումներով ապահովում» տողը՝ «(48,118.4)» թվով․
4) որոշման N 3 հավելվածի 1168 ծրագրի 32008 միջոցառման «Ոչ ֆինանսական այլ ակտիվների ձեռքբերում» սյունակում և N 4 հավելվածի 1168 ծրագրի 32008 միջոցառման Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասում «Հայաստանի էստրադային ջազ-նվագախումբ» ՊՈԱԿ–ի տողով նվազեցման «45,250.0» թիվը փոխարինել «10,105.0» թվով, ինչպես նաև լրացնել «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ տողը՝ «(17,020.0)» թվով և «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ տողը՝ «(18,125.0)» թվով։
46. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 2022-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 22 հավելվածի:
47. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 2028-Ն որոշման NN 4 և 5 հավելվածների 1187. «Գյուղատնտեսության արդիականացման ծրագիր» ծրագրի 12018. «Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման ծրագրին աջակցություն» միջոցառման համար «Արդյունքի չափորոշիչներ» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
« |
|
»: |
48. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 2032-Ն որոշման NN 4 և 5 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 23 հավելվածի:
49. Հայաստանի Հանրապետության կառավարության դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, փոփոխություններ, լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 2038-Ն որոշման N 10 հավելվածի և N 11 հավելվածի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը վերաբերող աղյուսակում «1049» ծրագրի «21002» միջոցառման մասով «Հիմնանորոգվող տրանսպորտային օբյեկտների թիվը, այդ թվում՝» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2 նոր տողով.
« |
|
»: |
50. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 2048-Ն որոշման N 2 հավելվածում «1079» ծրագրի «11017» միջոցառման բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում» հոդվածը փոխարինել «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով:
51. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
31.01.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 9 ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2066-Ն որոշման |
Հավելված N 10 ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2066-Ն որոշման |
Հավելված N 11 ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2066-Ն որոշման |
Հավելված N 12 ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2066-Ն որոշման |
Հավելված N 13 ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2066-Ն որոշման |
Հավելված N 14 ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2066-Ն որոշման |
Հավելված N 15 ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2066-Ն որոշման |
Հավելված N 16 ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2066-Ն որոշման |
Հավելված N 17 ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2066-Ն որոշման |
Հավելված N 18 ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2066-Ն որոշման |
Հավելված N 19 ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2066-Ն որոշման |
Հավելված N 22 ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2066-Ն որոշման |
Հավելված N 23 ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2066-Ն որոշման |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 փետրվարի 2025 թվական: