հայկական սսհ մինիստրների խորհՈւրդ
ո ր ո շ ու մ
21 ապրիլի 1982 թ. N 252
Քաղ. Երևան
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՊՏՈՒՂ-ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.
Հաստատել Հայկական ՍՍՀ պտուղ-բանջարեղենի տնտեսության մինիստրության առդիր կանոնադրությունը:
Հ այկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ նախագահ` |
Ֆ. ՍԱՐԳՍՅԱՆ |
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ |
Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ է Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1982 թ. ապրիլի 21-ի N 252 որոշմամբ |
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՊՏՈՒՂ-ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Հայկական ՍՍՀ պտուղ-բանջարեղենի տնտեսության մինիստրությունը միութենական-հանրապետական մինիստրություն է և իր գործունեությամբ ենթարկվում է Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին ու ՍՍՀՄ՝ պտուղ-բանջարեղենի տնտեսության մինիստրությանը։
Հայկական ՍՍՀ պտուղ-բանջարեղենի տնտեսության մինիստրությունը ղեկավարում է հանրապետության պտղաբանջարեղենային ագրոարդյունաբերական կոմպլեքսի զարգացումը, բանջարեղենի, բոստանային կուլտուրաների, պտուղների, հատապտուղների, խաղողի սեղանի սորտերի ու կարտոֆիլի մթերումները, վերամշակումը, պահումը և իրացումը, ինչպես նաև իրավասության ենթակա սովխոզներում ու գյուղատնտեսական մյուս ձեռնարկություններում այդ արտադրանքի արտադրությունը։
Հայկական ՍՍՀ պտուղ-բանջարեղենի տնտեսության մինիստրությունը պատասխանատվություն է կրում պտղաբանջարեղենային ագրոարդյունաբերական կոմպլեքսի վիճակի ու հետագա զարգացման, պտղաբանջարեղենային արտադրանքի արտադրության, մթերումների, վերամշակման, պահման և իրացման գիտատեխնիկական առաջընթացի ու տեխնիկատնտեսագիտական մակարդակի և դրա նկատմամբ հանրապետության բնակչության պահանջմունքի առավել լրիվ բավարարման, Հայկական ՍՍՀ պտուղ-բանջարեղենի տնտեսության մինիստրության համար սահմանված ծավալներով ընդհանուր միութենական ֆոնդ պտղաբանջարեղենային արտադրանքի ու կարտոֆիլի մատակարարման, ինչպես նաև իրավասության ենթակա մասնագիտացված առևտրական ցանցում սպասարկման որակի համար։
Հայկական ՍՍՀ պտուղ-բանջարեղենի տնտեսության մինիստրությունը միավորում է պտղաբանջարեղենային ագրոարդյունաբերական կոմպլեքսի ճյուղերը և դրանց գործունեությունն ուղղում է գյուղատնտեսական հումքի օգտագործման բարելավմանը, պտղաբանջարեղենային արտադրանքի ու կարտոֆիլի արտադրության մեջ, փոխադրման, մթերումների, վերամշակման, պահման և իրացման ժամանակ կորուստների պակասեցմանը:
2. Հայկական ՍՍՀ պտուղ-բանջարեղենի տնտեսության մինիստրության գլխավոր խնդիրներն են՝
թարմ և վերամշակված տեսքով բանջարեղենի, բոստանային կուլտուրաների, պտուղների, հատապտուղների, խաղողի սեղանի սորտերի և կարտոֆիլի նկատմամբ հանրապետության բնակչության պահանջմունքի բավարարումը.
իրավասության ենթակա մասնագիտացված սովխոզներում և գյուղատնտեսական մյուս ձեռնարկություններում պտղաբանջարեղենային արտադրանքի, խաղողի սեղանի սորտերի ու կարտոֆիլի արտադրության ավելացումը.
արտադրության, մթերումների, փոխադրման, պահման, վերամշակման և իրացման ժամանակ պտղաբանջարեղենային արտադրանքի, խաղողի ու կարտոֆիլի անվնասության ապահովումը և կորուստների վերացումը.
բանջարեղենի, բոստանային կուլտուրաների, պտուղների, հատապտուղների, խաղողի ու կարտոֆիլի պետական գնումների կազմակերպման, դրանց վերամշակման և մթերված ու վերամշակված արտադրանքի պահման բարելավումը.
ընդհանուր միութենական ֆոնդ մատակարարվող բանջարեղենի, պտուղների, խաղողի ու վաղահաս կարտոֆիլի ռացիոնալ բաշխումը, այդ արտադրանքի ռեսուրսների օպերատիվ մանևրումը.
մասնագիտացված առևտրական ցանցի միջոցով պտղաբանջարեղենային արտադրանքի, խաղողի ու կարտոֆիլի առևտրի ըստ ամենայնի զարգացման, առևտրական ձեռնարկություններին, հասարակական սննդի ձեռնարկություններին և մյուս սպառողներին այդ մթերքների մատակարարողների ապահովումը, պտղաբանջարեղենային արտադրանքի, խաղողի ու կարտոֆիլի միջշրջանային փոխադրումների կազմակերպումը.
հանրապետությունում պտղաբանջարեղենային արտադրանքի, խաղողի սեղանի սորտերի ու կարտոֆիլի արտադրության, մթերումների, վերամշակման, պահման և իրացման բնագավառում միասնական տեխնիկական քաղաքականության անցկացումը.
պետական սլլանի առաջադրանքների կատարումը և պետական կարգապահության խստիվ պահպանման ապահովումը, արտադրության պլանավորման և զարգացման տնտեսական խթանման սիստեմի կատարելագործումը.
պտղաբանջարեղենային ագրոարդյունաբերական կոմպլեքսի ճյուղերի պլանավորման միասնության, դրա համամասնական ու հաշվեկշռված զարգացման ապահովումը, դրանց նյութատեխնիկական բազայի ու էկոնոմիկայի ամրապնդումը, պտղաբանջարեղենային արտադրանքի արտադրությանը և իրացումն ավելացնելու գործում հստակ համագործակցություն կազմակերպելու համար տնտեսական խթանների, կառավարման սիստեմների կատարելագործումը.
պտղաբանջարեղենային արտադրանքի, խաղողի սեղանի սորտերի ու կարտոֆիլի գյուղատնտեսական և արդյունաբերական արտադրության, մթերումների, պահման ու իրացման արդյունավետության բարձրացումը, արտադրական կարողությունների և հիմնական ֆոնդերի, աշխատանքային, նյութական ու ֆինանսական ռեսուրսների օգտագործման բարելավումը.
հանրապետության կոլտնտեսություններին, սովխոզներին, գյուղատնտեսական մյուս ձեռնարկություններին ու բնակչությանը բանջարեղենային, բոստանային, պտղահատապտղային, մերձարևադարձային, ծաղկադեկորատիվ կուլտուրաների և խաղողի սեղանի սորտերի բարձորակ տնկանյութի ու շրջանացված տեսակների սերմերի մատակարարման բարելավումը.
պտղաբանջարեղենային արտադրանքի, խաղողի սեղանի սորտերի ու վաղահաս կարտոֆիլի արտադրության ուղղությամբ մինիստրության սիստեմի սովխոզների և գյուղատնտեսական մյուս ձեռնարկությունների մասնագիտացման խորացումը, ոռոգելի հողերի առավել ռացիոնալ օգտագործումը, փակ գրունտի բանջարաբուծության և ինտենսիվ պտղաբուծության զարգացումը.
կապիտալ ներդրումների ռացիոնալ օգտագործումը և դրանց արդյունավետության բարձրացումը, շինարարության արժեքի իջեցումը և ժամկետների կրճատումը, արտադրական կարողությունների ու հիմնական ֆոնդերի ժամանակին գործարկումը, ինչպես նաև կարճ ժամկետներում այդ արտադրական կարողությունների յուրացումը.
աշխատանքի գիտական կազմակերպման արմատավորումը, կառավարման ձևերի և մեթոդների կատարելագործումը, մինիստրության սիստեմի միավորումների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների ապահովումը որակյալ կադրերով, կադրերի հոսունության նվազեցման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը և աշխատողների գիտելիքների ու փորձի լավագույն ձևով օգտագործումը, կադրերի ընտրությունը, տեղաբաշխումն ու դաստիարակումը.
մինիստրության սիստեմի միավորումների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների աշխատողների բնակարանային և կուլտուր-կենցաղային պայմանների բարելավումը, արտադրությունում աշխատանքի անվտանգ պայմանների ստեղծումը, արտադրական տրավմատիզմի կանխման նոր միջոցների ու եղանակների ներդրումը:
3. Հայկական ՍՍՀ պտուղ-բանջարեղենի տնտեսության մինիստրությունը ղեկավարում է իրեն հանձնարարված կառավարման ճյուղը և անմիջականորեն կամ սահմանված կարգով իր կողմից ստեղծվող մարմինների միջոցով կառավարում է իր իրավասության ենթակա միավորումները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները։
Հայկական ՍՍՀ պտուղ-բանջարեղենի տնտեսության մինիստրությունը, նրան ենթակա միավորումները, մասնագիտացված սովխոզները և պտղաբանջարեղենային արտադրանքի արտադրության գյուղատնտեսական մյուս ձեռնարկությունները, ինչպես նաև պտղաբանջարեղենային արտադրանքի մթերման, վերամշակման ու առևտրի գծով ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները կազմում են Հայկական ՍՍՀ պտուղ-բանջարեղենի տնտեսության մինիստրության միասնական սիստեմը։
4. Հայկական ՍՍՀ պտուղ-բանջարեղենի տնտեսության մինիստրությունը, առաջատար հանդիսանալով պտղաբանջարեղենային արտադրանքի, խաղողի սեղանի սորտերի և կարտոֆիլի մթերումների, վերամշակման, պահման ու իրացման բնագավառում, մասնակցում է մյուս մինիստրությունների և գերատեսչությունների միավորումների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների կողմից այդ արտադրանքի արտադրության պլանավորմանը և մշակում է նշված արտադրանքով հանրապետության բնակչության ապահովումը կատարելագործելու և բարելավելու հետ կապված հարցերը։
5. Հայկական ՍՍՀ պտուղ-բանջարեղենի տնտեսության մինիստրությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ՍՍՀՄ և Հայկական ՍՍՀ օրենքներով, ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության ու Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության հրամանագրերով, ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի որոշումներով ու կարգադրություններով, ՍՍՀՄ պտուղ-բանջարեղենի տնտեսության մինիստրության հրամաններով, հրահանգներով ու ցուցումներով, սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ նորմատիվ ակտերով և ապահովում է գործող օրենսդրության ճիշտ կիրառումը մինիստրության սիստեմի միավորումներում, ձեռնարկություններում, հիմնարկներում ու կազմակերպություններում։
Հայկական ՍՍՀ պտուղ-բանջարեղենի տնտեսության մինիստրությունն ընդհանրացնում է օրենսդրության կիրառման պրակտիկան մինիստրության սիստեմում, մշակում է դրա կատարելագործման առաջարկություններ և սահմանված կարգով դրանք մտցնում է Հայկական ՍՍՀ Մինիստրների խորՀուրդ ու ՍՍՀՄ պտուղ-բանջարեղենի տնտեսության մինիստրություն։
6. Հայկական ՍՍՀ պտուղ-բանջարեղենի տնտեսության մինիստրությունը իր վրա դրված խնդիրներին համապատասխան՝
ա) մշակում է ճյուղի տնտեսական և սոցիալական զարգացման հեռանկարային, հնգամյա ու տարեկան պլանների նախագծերը և սահմանված կարգով դրանք ներկայացնում է հաստատման, հաստատում է անմիջականորեն մինիստրությանը ենթակա տնտհաշվարկային արտադրական միավորումների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների պլանները և ապահովում է դրանց կատարումը։
Մշակում և Հայկական ՍՍՀ պետպլանի հետ համատեղ Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ է ներկայացնում հանրապետության գծով, ամբողջությամբ վերցրած, և մինիստրության սիստեմի տնտեսությունների գծով բանջարեղենի, բոստանային կուլտուրաների, պտուղների ու հատապտուղների, խաղողի սեղանի սորտերի և կարտոֆիլի պետական գնումների պլանների նախագծերը, ընդհանուր միութենական ու հանրապետական ֆոնդեր նշված արտադրանքի մատակարարումների պլանների նախագծերը, մասնակցում է մինիստրության սիստեմի տնտեսությունների գծով բուսաբուծության, ինչպես նաև անասնապահության արտադրանքի այլ տեսակների գնումների պլանների մշակմանը, ըստ որում, ապահովելով այդ տնտեսությունների մասնագիտացման հետևողականորեն խորացումը պտղաբանջարեղենային արտադրանքի, խաղողի սեղանի սորտերի ու կարտոֆիլի արտադրության ուղղությամբ.
բ) ապահովում է իրավասության ենթակա մասնագիտացված սովխոզներում և գյուղատնտեսական մյուս ձեռնարկություններում բանջարեղենի (հատկապես սակավ տարածված ու կանաչ բանջարեղենային կուլտուրաների), պտուղների, հատապտուղների, խաղողի սեղանի սորտերի, վաղահաս կարտոֆիլի, բոստանային կուլտուրաների և գյուղատնտեսական այլ արտադրանքի արտադրությունը, ներդրում է պտղաբանջարեղենային կուլտուրաների, խաղողի սեղանի սորտերի ու կարտոֆիլի մշակման ինդուստրիալ տեխնոլոգիա և ապահովում է այդ կուլտուրաների բարձորակ տնկանյութի ու սերմերի աճեցումը.
գ) կազմակերպում և մթերման գործունեության ամրակցված գոտում ըստ կոնտրակտացիայի պայմանագրերի կատարում է կոլտնտեսություններում, սովխոզներում ու գյուղատնտեսական մյուս ձեռնարկություններում և բնակչությունից բանջարեղենի, բոստանային կուլտուրաների, պտուղների, խաղողի ու կարտոֆիլի պետական գնումներ, իրականացնում է հետևողականորեն անցումն անմիջականորեն տնտեսություններում նշված արտադրանքի ընդունմանը, ինչպես նաև պակասող պտղաբանջարեղենային արտադրանքի ապակենտրոնացված գնումները հանրապետության սահմաններից դուրս.
դ) մշակում և իրականացնում է միջոցառումներ Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի կողմից հաստատված՝ խաղողի, պտուղների, բանջարեղենի, կարտոֆիլի և բոստանային կուլտուրաների օգտագործման պլանների կատարումն ապահովելու ուղղությամբ. կազմակերպում է ընդհանուր միութենական ֆոնդ պտղաբանջարեղենային արտադրանքի ու խաղողի մատակարարումը, ապահովում է վերահսկողությունը հանրապետական ֆոնդի գոյացման և օգտագործման պլանների կատարման նկատմամբ, մատակարարների ամրակցումը սպառողներին, իրականացնում է այդ արտադրանքի ռեսուրսների օպերատիվ մանևրումը. Մասնակցում է պտղաբանջարեղենային պահածոների շուկայական ֆոնդերի բաշխմանը.
ե) իրականացնում է մթերված և վերամշակված պտղաբանջարեղենային արտադրանքի, խաղողի ու կարտոֆիլի պահումը և կազմակերպում է այդ մթերքների բեռնարկղային փոխադրումներն ու կշռափաթեթավորումը (առավելագույն ծավալով). Հայկական ՍՍՀ առևտրի մինիստրության և Հայկոոպի վարչության մասնակցությամբ մշակում ու հաստատում է հատուկ բեռնարկղերով պտղաբանջարեղենային արտադրանքի և կարտոֆիլի փոխադրումների ծավալները.
զ) մասնագիտացված առևտրական ցանցի միջոցով իրականացնում է պտղաբանջարեղենային արտադրանքի, խաղողի և կարտոֆիլի մեծածախ ու մանրածախ առևտուրը և ապահովում է թարմ ու վերամշակված տեսքով այդ մթերքների մատակարարումը վերամշակող ձեռնարկություններին, պետական և կոոպերատիվ առևտրի ու հասարակական սննդի ձեռնարկություններին, մինիստրությունների և գերատեսչությունների բանվորական մատակարարման վարչություններին, մանկական բուժական հիմնարկներին ու մյուս սպառողներին, ինչպես նաև կազմակերպում է պտղաբանջարեղենային արտադրանքի, խաղողի և կարտոֆիլի միջշրջանային փոխադրումները, վերահսկողություն է իրականացնում պտղաբանջարեղենային արտադրանքի, խաղողի սեղանի սորտերի ու կարտոֆիլի մթերումների, ներկրման և պահման դնելու սեզոնին առևտրի ձռնարկությունների ու կազմակերպությունների, անկախ դրանց գերատեսչական պատկանելությունից, նյութատեխնիկական բազայի նախապատրաստման, ինչպես նաև դրանց պահման դնելու պլանների կատարման նկատմամբ. կազմակերպում է արտադրանքի առևտրական ռեկլամումը.
է) իրականացնում է բանջարեղենի, բոստանային կուլտուրաների, պտուղների, հատապտուղների, խաղողի ու կարտոֆիլի վերամշակումն իրավասության ենթակա պահածոների և մյուս վերամշակող ձեռնարկություններում.
ը) Հայկական ՍՍՀ պետպլանի և Հայկական ՍՍՀ գյուղատնտեսության մինիստրության հետ համատեղ մասնակցում է բանջարեղենային, բոստանային, ծաղկի կուլտուրաների ու կերի արմատապտուղների էլիտար սերմերի և պտղահատապտղային, ծաղկադեկորատիվ կուլտուրաների ու խաղողի սեղանի տեսակների էլիտար տնկանյութի արտադրության և տնտեսությունների վաճառքի պլանների մշակմանը. Իրականացնում է բանջարեղենային, բոստանային, ծաղկի կուլտուրաների, կարտոֆիլի ու կերի արմատապտուղների էլիտային սերմերի և այդ կուլտուրաների էլիտայի տնկանյութի գնումը:
Մշակում և Հայկական ՍՍՀ գյուղատնտեսության մինիստրության, Հայկական ՍՍՀ սննդի արդյունաբերության մինիստրության, Հայկական ՍՍՀ առևտրի մինիստրության, անդրկովկասյան երկաթուղու Երևանի բաժանմունքի և մյուս շահագրգռված մինիստրությունների ու գերատեսչությունների հետ համատեղ միջոցառումներ է իրականացնում թարմ և վերամշակված տեսքով պտղաբանջարեղենային արտադրանքի, խաղողի ու կարտոֆիլի, պտղաբանջարեղենային կուլտուրաների սերմերի և տնկանյութի արտադրության, մթերումների, վերամշակման, փոխադրման, պահման ու իրացման նյութական բազայի, զարգացման և տեխնոլոգիայի ու կազմակերպման կատարելագործման ուղղությամբ, մշակում և իրականացնում է միջոցառումներ տարայի առանձին տեսակների արտադրության ուղղությամբ, ապահովում է տարայի ու փաթեթավորման նյութերի ժամանակակից տեսակների օգտագործումը իրականացնում է պտղաբանջարեղենային արտադրանքի, խաղողի ու կարտոֆիլի թափոնների օգտահանման միջոցառումներ.
թ) վերահսկողություն է իրականացնում արտադրանքի որակի և մինիստրության սիստեմի ձեռնարկություններում, հիմնարկներում ու կազմակերպություններում սանիտարական ռեժիմը պահպանելու նկատմամբ, ինչպես նաև ընդհանուր միութենական ֆոնդ մատակարարվող բանջարեղենի, բոստանային կուլտուրաների, պտուղների, հատապտուղների, խաղողի սեղանի սորտերի ու կարտոֆիլի որակի նկատմամբ արտադրանքի որակի նկատմամբ պահանջները խախտելիս կամ սանիտարական ռեժիմը չպահպանելիս դադարեցնում է դրա արտադրությունը, սպառողներին առաքումը և իրացումը.
ժ) կազմում է բոլոր տեսակի պահածոների ապակե տարայի, ապակե բանկաների համար կափարիչների, ռետինե օղակների, ռետինե ներդիրների և ջրաամոնիակային մածուկի նկատմամբ պահանջմունքի ամփոփ հաշվարկը, դրանք բաշխում է ըստ Հայկական ՍՍՀ մինիստրությունների ու գերատեսչությունների, ինչպես նաև իրավասության ենթակա . միավորումների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների։
Որոշում է հումքի, վառելիքի, տեխնոլոգիական, առևտրական, սառնարանային ու այլ սարքավորումների, բեռնարկղերի, գույքի և նյութատեխնիկական մյուս ռեսուրսների նկատմամբ մինիստրության սիստեմի միավորումների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների պահանջմունքը, Հայկական ՍՍՀ պետպլան և ՍՍՀՄ պտուղ-բանջարեղենի տնտեսության մինիստրություն առաջարկություններ է ներկայացնում Հայկական ՍՍՀ-ում դրանց արտադրության կամ հանրապետության սահմաններից դուրս գնումների մասին, բաշխում, իսկ անհրաժեշտության դեպքում, վերաբաշխում է մինիստրությանն առանձնացված նյութական ռեսուրսների ֆոնդերը մինիստրության սիստեմի միավորումների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների միջև, վերահսկողություն է ապահովում ֆոնդերը ժամանակին իրացնելու նկատմամբ, միջոցառումներ է իրականացնում նյութական ռեսուրսները խնայողաբար ծախսելու, արտադրությունում դրանց կորուստները կրճատելու, արտադրական թափոնները օգտագործելու ուղղությամբ։
Ապահովում է մինիստրության սիստեմի միավորումների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների կողմից հումքի, վառելիքի, սարքավորումների ու նյութական մյուս ռեսուրսների ճիշտ պահումն ու օգտագործումը և միջոցներ է ձեռնարկում ավելորդ ու չօգտագործված նյութական ռեսուրսներն իրացնելու համար.
ի) մշակում և սահմանված կարգով հաստատման է ներկայացնում մինիստրության սիստեմի միավորումների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների բեռնափոխադրումների պլանները, ինչպես նաև կազմակերպում է այդ բեռների փոխադրումները հատուկ փոխադրամիջոցներով.
լ) հաստատում է մինիստրության սիստեմի գիտահետազոտական հիմնարկների գիտահետազոտական և փորձնակոնստրուկտորական աշխատանքների թեմատիկ պլանները.
խ) ղեկավարում է մինիստրության սիստեմի միավորումների, սովխոզների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների՝ պտղաբանջարեղենային արտադրանքի և կարտոֆիլի մատակարարման համար պայմանագրերի կնքման աշխատանքը, ապահովում է այդ պայմանագրերի դերի բարձրացումը և վերահսկողություն է իրականացնում դրանց կատարման նկատմամբ.
ծ) մշակում և սահմանված կարգով հաստատում է հումքի, վառելիքի և նյութերի տեխնիկատնտեսական նորմատիվները, ծախսումների ու պաշարների նորմաները և արտադրական ու շահագործական կարիքների համար էլեկտրական ու ջերմային էներգիայի ծախսի նորմաները, ապահովում է հաստատված նորմատիվների ու նորմաների ներդրումը.
կ) մշակում և սահմանված կարգով հաստատման է ներկայացնում մինիստրության սիստեմի սովխոզների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների արտադրանքի գներն ու սակագները, վերահսկողություն է իրականացնում մինիստրության սիստեմի սովխոզների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների կողմից գներն ու սակագները ճիշտ կիրառելու նկատմամբ.
հ) մինիստրության սիստեմում իրականացնում է կապիտալ շինարարություն, ապահովում է կապիտալ ներդրումների առավել արդյունավետ օգտագործումը, դրանց կենտրոնացումը գործարկվելիք կառույցներում, կապիտալ ներդրումների առաջնահերթ ուղղումը գործող ձեռնարկությունների տեխնիկական վերազինմանը, նոր շինարարության ռացիոնալ տեղաբաշխումը և անավարտ շինարարության ծավալների կրճատումը։
Մշակում և միջոցառումներ է իրականացնում նախահաշվային արժեքը իջեցնելու և շինարարության օբյեկտներում նյութական ու էներգետիկական ռեսուրսները տնտեսելու ուղղությամբ։
Ապահովում է նոր ձեռնարկությունների, շենքերի ու կառուցվածքների շինարարության ու նախագծման առաջադրանքների, գործողների վերակառուցման ու ընդլայնման տեխնիկատնտեսական հիմնավորումների մշակումը և սահմանված կարգով հաստատումը. մշակում և սահմանված կարգով հաստատում է կառույցների տիտղոսացուցակները, ինչպես նաև հետագա տարիների շինարարության համար նախագծահետախուզական աշխատանքների տիտղոսացուցակները. ապահովում է անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ժամանակին մշակումը, հաստատումը և հանձնումը, վերահսկողություն է իրականացնում դրա որակը և շինարարության հաստատված նախահաշվային արժեքը պահպանելու նկատմամբ, ինչպես նաև տեխնիկական հսկողություն՝ կառուցվող օբյեկտների շինմոնտաժային աշխատանքների ու մատակարարվող սարքավորումների որակի նկատմամբ։
Իրականացնում է տիպային ու փորձարարական նախագծման պլաններով պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվող աշխատանքների պատվիրատուի ֆունկցիաները, ուսումնասիրում և ընդհանրացնում է նախագծման ու շինարարության հայրենական ու արտասահմանյան փորձը, վերանայում է պտղաբանջարեղենային արտադրանքի ու կարտոֆիլի արտադրության, մշակման, առևտրի ու պահման օբյեկտների նախագծման ու շինարարության հետ կապված գործող նորմատիվ փաստաթղթերը և պետական ստանդարտներն ու մշակում է նորերը։
Ապահովում է շինարարության ֆինանսավորումը և կառույցների մատակարարումը սարքավորումներով, շինանյութերով ու շինվածքներով. վերահսկողություն է իրականացնում միավորումների, սովխոզների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների կողմից կապիտալ շինարարության համար սարքավորումների պատվերների տեղաբաշխման նկատմամբ առանձնացված ֆոնդերին և դրա ձեռքբերման համար հատկացումներին համապատասխան։
Ապահովում է արտադրական կարողությունների ու հիմնական ֆոնդերի ժամանակին գործարկումը, սահմանված կարգով հանձնաժողովներ է նշանակում շինարարությունն ավարտված ձեռնարկությունները, շենքերն ու կառուցվածքները շահագործման ընդունելու համար.
ձ) կազմակերպում է հիմնական ֆոնդերի կապիտալ նորոգումը, ապահովում է սարքավորումների մոդեռնացումը, տեխնիկական մակարդակի և արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև շենքերի ու կառուցվածքների տեխնիկական ու շահագործական վիճակի բարելավումը միջոցառումներ է իրականացնում նորոգման որակի բարձրացման ու դրա էժանացման ուղղությամբ.
ղ) միջոցառումներ է իրականացնում տնտեսական հաշվարկն ուժեղացնելու, մինիստրության սիստեմի միավորումների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների շահութաբերությունը բարձրացնելու ու օգուտների կուտակումն առավելագույն չափով ավելացնելու, հիմնական ֆոնդերը, շրջանառու միջոցները և բանկի վարկերն արդյունավետ օգտագործելու ուղղությամբ։
Սահմանված կարգով ֆինանսավորում է մինիստրության սիստեմի միավորումները, սովխոզները, ձեռնարկությունները հիմնարկները և կազմակերպությունները, ղեկավարում է նրանց ֆինանսական գործունեությունը, վերահսկողություն է իրականացնում նրանց կողմից ֆինանսական ռեսուրսներն օգտագործելու նկատմամբ։
Ապահովում է մինիստրության սիստեմի միավորումների, սովխոզների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների ֆինանսական պլանների կատարումը, սեփական շրջանառու միջոցների անվնասությունը, բանվորների ու ծառայողների, բյուջեի, մատակարարների, կապալառուների, բանկերի հետ ժամանակին հաշվարկները. սահմանված կարգով ստեղծում է ֆոնդերն ու ռեզերվները.
ճ) մինիստրության սիստեմում կազմակերպում է վերահսկողական-վերստուգման աշխատանքը, ապահովում է ստուգումների կանոնավոր անցկացումը, էկոնոմիկայի վիճակի համակողմանի վերլուծությունը, դրամական միջոցների ու նյութական արժեքների անվնասության ստուգումը, խնայողության ռեժիմի պահպանումը. վերահսկողություն է իրականացնում հաշվառման ու հաշվետվության ճիշտ վարման և հավաստիության նկատմամբ, ինչպես նաև` միջոցառումներ սոցիալիստական սեփականության պահպանման ուղղությամբ և միջոցներ է ձեռնարկում պատճառված նյութական վնասը ժամանակին փոխհատուցելու համար.
մ) մշակում է և մինիստրության սիստեմի միավորումներում, սովխոզներում, ձեռնարկություններում, հիմնարկներում ու կազմակերպություններում սահմանված կարգով մտցնում է արտադրողության (սպասարկման) նորմաներ ու աշխատողների թվաքանակի նորմատիվներ, նախապատրաստում և հրատարակում է սակագնաորակավորման տեղեկատուներ.
յ) մինիստրության սիստեմի սովխոզներում, ձեռնարկություններում, հիմնարկներում ու կազմակերպություններում ղեկավարում է աշխատանքի ու կառավարման գիտական կազմակերպման ներդրման աշխատանքը, ապահովում է աշխատանքի պայմանները բարելավելու ու առողջացնելու, անվտանգության տեխնիկայի կանոնները և արտադրական սանիտարիայի նորմաները, ինչպես նաև հրդեհային անվտանգության կանոնները պահպանելու ուղղությամբ միջոցառումների անցկացումը.
ն) ղեկավարում է գյուտարարության ու ռացիոնալիզացիայի զարգացման գործը, ապահովում է գյուտերի ու ռացիոնալիզատորական առաջարկությունների ներդրումը, գյուտարարներին ու ռացիոնալիզատորներին օգնություն է ցույց տալիս նրանց աշխատանքում:
Գյուտարարության ու ռացիոնալիզացիայի զարգացման ուղղությամբ աշխատանքը մինիստրությունը կատարում է պտղաբանջարեղենային տնտեսության ու մթերումների աշխատողների արհմիության հանրապետական կոմիտեի և գյուտարարների ու ռացիոնալիզատորների համամիութենական ընկերության հայկական հանրապետական խորհրդի հետ համատեղ.
շ) մասնակցում է գյուղատնտեսության էկոնոմիկայի կազմակերպման պլանավորման, տնտեսական խթանման, ֆինանսավորման, վարկավորման, գնագոյացման, հաշվառքի ու հաշվետվության և այլ հարցերի, արդյունաբերության, պտղաբանջարեղենային ագրոարդյունաբերական կոմպլեքսին վերաբերվող առևտրի հարցերի վերաբերյալ Հայկական ՍՍՀ պետպլանի, Հայկական ՍՍՀ ֆինանսների մինիստրության, ՍՍՀՄ պետբանկի հայկական հանրապետական գրասենյակի, Հայկական ՍՍՀ գների պետական կոմիտեի, ՍՍՀՍ պետստանդարտի հայկական հանրապետական վարչության, Հայկական ՍՍՀ կենտվիճվարչության, մյուս մինիստրությունների ու գերատեսչությունների կողմից նորմատիվ փաստաթղթերի նախապատրաստմանը.
ո) պտղաբանջարեղենային տնտեսության ու մթերումների աշխատողների արհմիության հանրապետական կոմիտեի հետ համատեղ՝
մշակում և կենսագործում է միջոցառումներ աշխատանքային կարգապահությունն ամրապնդելու ուղղությամբ, ապահովում է աշխատանքի վարձատրության ու պարգևատրման գործող պայմանների ճիշտ կիրառումը, վերահսկողություն է իրականացնում աշխատավարձի ֆոնդի և խրախուսման ֆոնդերի ծախսման նկատմամբ.
մինիստրության սիստեմի միավորումներում, սովխոզներում, ձեռնարկություններում և կազմակերպություններում կազմակերպում է արտադրողության (սպասարկման) նորմաների վերանայման աշխատանքը և իրականացնում է այլ միջոցառումներ աշխատանքի նորմավորումը կատարելագործելու ուղղությամբ.
ղեկավարում է կոլեկտիվ պայմանագրերի կնքման աշխատանքը և վերահսկում է դրանց կատարումը.
ապահովում է մինիստրության սիստեմի միավորումների, սովխոզների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների աշխատողների բնակարանային և կուլտուր-կենցաղային պայմանների բարելավումը, ինչպես նաև սոցիալական զարգացման բնագավառում առողջարարական, դաստիարակչական ու այլ միջոցառումների կոմպլեքսի անցկացումը.
կազմակերպում է սոցիալիստական մրցություն, հաստատում է մինիստրության սիստեմում հանրապետական սոցիալիստական մրցության պայմանները, սահմանված կարգով հիմնում է փոխանցիկ կարմիր դրոշներ՝ դրամական պարգևներով, աջակցում է կոմունիստական աշխատանքի, արտադրության բարձր կուլտուրայի համար շարժման զարգացմանը.
սահմանված կարգով ամփոփում է սոցիալիստական մրցության արդյունքները և հաղթող կոլեկտիվներին է հանձնում փոխանցիկ կարմիր դրոշներն ու դրամական պարգևները, միավորումների, սովխոզների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների կոլեկտիվներին շնորհում է կոմունիստական աշխատանքի կոլեկտիվի կոչումներ, կազմակերպում է աշխատանքի առաջավոր մեթոդների ուսումնասիրումը, ամփոփումը և տարածումը.
չ) մինիստրության սիստեմի միավորումներում, սովխոզներում, ձեռնարկություններում, հիմնարկներում ու կազմակերպություններում կազմակերպում և ղեկավարում է իրավական աշխատանքը, սիստեմատիկաբար ստուգում է այդ աշխատանքի վիճակը:
7. Հայկական ՍՍՀ պտուղ-բանջարեղենի տնտեսության մինիստրությունն իր աշխատանքը կազմակերպում է իր իրավասությանը վերաբերող բոլոր հարցերի քննարկման ու լուծման գործում կոլեգիալությունն ու միանձնականությունը զուգակցելու հիման վրա, պաշտոնատար անձանց ստույգ պատասխանատվություն սահմանելով աշխատանքի հանձնարարված տեղամասում գործերի վիճակի և որոշակի առաջադրանքների կատարման համար:
8. Հայկական ՍՍՀ պտուղ-բանջարեղենի տնտեսության մինիստրությունը գլխավորում է մինիստրը, որին Հայկական ՍՍՀ օրենսդրությանը համապատասխան նշանակում է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետը, իսկ նստաշրջանների միջև ընկած ժամանակաշրջանում՝ Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահությունը, հետագայում ներկայացնելով Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի հաստատմանը։
Հայկական ՍՍՀ պտուղ-բանջարեղենի տնտեսության մինիստրն ունի տեղակալներ, որոնց նշանակում է Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը: Մինիստրի տեղակալների միջև պարտականությունների բաշխումը կատարում է մինիստրը։
9. Հայկական ՍՍՀ պտուղ-բանջարեղենի տնտեսության մինիստրությունում կազմվում է կոլեգիա հետևյալ կազմով՝ մինիստր (նախագահ) և մինիստրի տեղակալներ՝ ըստ պաշտոնի, ինչպես նաև մինիստրության այլ ղեկավար աշխատողներ։
Մինիստրության կոլեգիայի կազմը հաստատում է Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը:
10. Հայկական ՍՍՀ պտուղ-բանջարեղենի տնտեսության մինիստրն անձնական պատասխանատվություն է կրում մինիստրության վրա դրված խնդիրների կատարման և իր ֆունկցիաների իրականացման համար, սահմանում է մինիստրի տեղակալների և մինիստրության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների պատասխանատվության աստիճանը մինիստրության գործունեության առանձին բնագավառները ղեկավարելու, ինչպես նաև մինիստրության սիստեմի միավորումների, սովխոզների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների աշխատանքի համար։
11. Հայկական ՍՍՀ պտուղ-բանջարեղենի տնտեսության մինիստրությունն իր իրավասության սահմաններում և, ի կատարումն ՍՍՀՄ և Հայկական ՍՍՀ օրենքների, ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության և Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության հրամանագրերի, ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի և Հայկական ՍՍՀ Մինիստրությունների խորհրդի որոշումների ու կարգադրությունների, ՍՍՀՄ պտուղ-բանջարեղենի տնտեսության մինիստրության հրամանների, հրահանգների ու ցուցումների, հրատարակում է հրամաններ ու հրահանգներ և տալիս է ցուցումներ, կազմակերպում և ստուգում է դրանց կատարումը:
Հայկական ՍՍՀ պտուղ-բանջարեղենի տնտեսության մինիստրությունը, անհրաժեշտ դեպքերում, Հայկական ՍՍՀ մյուս մինիստրությունների ու գերատեսչությունների հետ համատեղ հրատարակում է հրամաններ ու հրահանգներ։
12. Հայկական ՍՍՀ պտուղ-բանջարեղենի տնտեսության մինիստրության կոլեգիան իր կանոնավոր կերպով անցկացվող նիստերում քննարկում է պտղաբանջարեղենային տնտեսության զարգացման հիմնական հարցերը և մինիստրության գործունեության այլ հարցեր, քննում է միավորումների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների պրակտիկ ղեկավարման, կատարման ստուգման, կադրերի ընտրության ու օգտագործման հարցերը, կարևորագույն հրամանների ու հրահանգների նախագծերը, լսում է մինիստրության կառուցվածքային ստորաբաժանումների, մինիստրության սիստեմի միավորումների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների ղեկավարների հաշվետվությունները։
Կոլեգիայի որոշումները, որպես կանոն, իրագործվում են մինիստրի հրամաններով։ Մինիստրի և կոլեգիայի միջև տարաձայնությունների դեպքում մինիստրն իրագործում է իր որոշումը, ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին, իսկ կոլեգիայի անդամները, իրենց հերթին, կարող են իրենց կարծիքը հայտնել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ։
13. Գիտության ու տեխնիկայի զարգացման հիմնական ուղղությունները քննարկելու, պտղաբանջարեղենային տնտեսության զարգացման գործում գիտականորեն հիմնավորված միացյալ տեխնիկական քաղաքականությունը որոշելու, հայրենական ու արտասահմանյան գիտության ու տեխնիկայի և առաջավոր վարձի նորագույն նվաճումներն արտադրության մեջ օգտագործելու և ներդնելու ուղղությամբ հանձնարարականները մշակելու համար Հայկական ՍՍՀ պտուղ-բանջարեղենի տնտեսության մինիստրությունում բարձրորակ մասնագետներից, արտադրության նորարարներից, ինչպես նաև գիտատեխնիկական ընկերությունների ու այլ կազմակերպությունների ներկայացուցիչներից ստեղծվում է գիտատեխնիկական խորհուրդ։
Գիտատեխնիկական խորհրդի կազմը և նրա կանոնադրությունը հաստատում է մինիստրը։
14. Հայկական ՍՍՀ պտուղ-բանջարեղենի տնտեսության մինիստրությունը, սահմանված կարգով, հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ, հրավիրում է ակտիվի խորհրդակցություններ, որտեղ լսվում և քննարկվում են զեկուցումներ կուսակցության ու կառավարության որոշումների կատարման միջոցառումների մասին, ճյուղի զարգացման կարևորագույն պրոբլեմների մասին, ինչպես նաև քննադատության և ինքնաքննադատության ծավալման հիման վրա քննարկվում են մինիստրության և նրա իրավասության ենթակա միավորումների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործունեության բարելավման հետ կապված հարցերը:
15. Հայկական ՍՍՀ պտուղ-բանջարեղենի տնտեսության մինիստրությունը կազմակերպում է քաղաքացիների առաջարկությունների, դիմումների ու գանգատների ժամանակին ու ուշադիր քննարկումը, հասնելով դրանցում բարձրացված հարցերի ճիշտ լուծման, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում մինիստրության սիստեմի միավորումների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործունեության մեջ եղած այն թերությունները վերացնելու համար, որոնց մասին հայտնվում է քաղաքացիների դիմումներում։
16. Հայկական ՍՍՀ պտուղ-բանջարեղենի տնտեսության մինիստրությունը սահմանված կարգով ստեղծում, վերակառուցում և լուծարում է ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները։
17. Հայկական ՍՍՀ պտուղ-բանջարեղենի տնտեսության մինիստրությունը սահմանված կարգով հաստատում է մինիստրության իրավասության ենթակա միավորումների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների կանոնադրությունները։
18. Հայկական ՍՍՀ պտուղ-բանջարեղենի տնտեսության մինիստրությունը մինիստրության սիստեմի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների միջև տնտեսական վեճերը քննարկելու համար ստեղծում է արբիտրաժ։
Մինիստրության արբիտրաժին իրավունք է վերապահվում կայացրած որոշումները պարտադիր կերպով կատարելու համար հրատարակել հրամաններ։
19. Հայկական ՍՍՀ պտուղ-բանջարեղենի տնտեսության մինիստրության կենտրոնական ապարատի կառուցվածքը և աշխատողների թվաքանակը հաստատում է Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը։
Մինիստրության կենտրոնական ապարատի հաստիքացուցակը, ինչպես նաև նրա կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունը հաստատում է Հայկական ՍՍՀ պտուղ-բանջարեղենի տնտեսության մինիստրը։
20. Հայկական ՍՍՀ պտուղ-բանջարեղենի տնտեսության մինիստրությունն ունի Հայկական ՍՍՀ պետական գերբի պատկերով և իր անվամբ կնիք:
