ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 նոյեմբերի 1990 թ. N 504
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության հատուկ տնտեսական ծրագրերի իրագործման պետական կոմիտեի կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակը (առանց վարչական շենքը պահպանող և սպասարկող անձնակազմի) սահմանել 52 միավոր, ապարատի պահպանման տարեկան ծախսերը` 692,0 հազար ռուբլի, այդ թվում աշխատանքի վարձատրության տարեկան ֆոնդը` 295,0 հազար ռուբլի:
1990 թվականին կոմիտեի կենտրոնական ապարատի պահպանման ծախսերի համար հատկացնել 81,0 հազար ռուբլի, հանրապետական բյուջեի միջոցների 1990 թվականի հունվարի 1-ի դրությամբ ազատ մնացորդի հաշվին:
2. Թույլատրել հատուկ տնտեսական ծրագրերի իրագործման պետական կոմիտեին ունենալ նախագահի 4 տեղակալ, այդ թվում մեկ առաջին տեղակալ, իսկ տեղակալներից մեկը միաժամանակ հանդիսանալու է կոորդինացիոն վարչության պետ, ինչպես նաև 9 անդամից բաղկացած կոլեգիա:
3. Հաստատել հատուկ տնտեսական ծրագրերի իրագործման պետական կոմիտեի կենտրոնական ապարատի կառուցվածքը, համաձայն հավելվածի:
4. Հատուկ տնտեսական ծրագրերի իրագործման պետական կոմիտեին հատկացնել ծառայողական մարդատար ավտոմեքենաների պահպանման 5 միավորի լիմիտ:
5. Հանձնարարել հատուկ տնտեսական ծրագրերի իրագործման պետական կոմիտեին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի հաստատմանը ներկայացնել կոմիտեի կանոնադրությունը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |
|
Հավելված Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի 1990 թվականի նոյեմբերի 15-ի N 504 որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Կոորդինացիոն վարչություն
Տնտեսական ծրագրերի ամփոփ բաժին
Արդյունաբերական և շինարարական ծրագրերի վարչություն
Գյուղատնտեսական ծրագրերի վարչություն
Մշակույթի, առողջապահության և կրթության ծրագրերի բաժին
Տարաբնակեցման բաժին
Գործերի կառավարչություն
Տեղեկատվական բաժին
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |
