ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մարտի 2025 թվականի N 251-Ա
ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 57-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին համապատասխանաբար 2020 թվականի դեկտեմբերի 29-ին «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի կառուցման աշխատանքների իրականացման համար «Գրիգորյան Շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված NՀՀՔԿ-ՀԲՄԱՇՁԲ-20/3 և 2024 թվականի հունիսի 5-ին «ՀՀ Գեղարքունիքի մարզի Մադինա բնակավայրի կրթահամալիրի» կառուցման աշխատանքների իրականացման համար «ԲՈՒԴԼԻԴԵՐ-17» և «ԱՊ ԳԼՈԲԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կոնսորցիումի հետ կնքված NՀՏԶՀ-ԴԲՄ-ԱՇՁԲ-2024/53 գնման պայմանագրերում փոփոխություններ կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների շրջանակներում կնքել համաձայնագրեր՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետի 12-րդ ենթակետով սահմանված ապահովումների փոխարինման և պատվիրատուին ներկայացման տասնհինգ աշխատանքային օրվա ժամկետի պահանջը։
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 20 աշխատանքային օրվա ընթացքում «Գրիգորյան Շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «ԲՈՒԴԼԻԴԵՐ-17» և «ԱՊ ԳԼՈԲԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կոնսորցիումի կողմից ապահովումները չներկայացվելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում ապահովել պայմանագրերի միակողմանիորեն լուծումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
06.03.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
