ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 դեկտեմբերի 1977 թ. N 790
Քաղ. Երևան
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.
1. Հաստատել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի Աշխատանքի պետական կոմիտեի առդիր կանոնադրությունը:
2. Ուժը կորցրած համարել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1967 թ. սեպտեմբերի 1-ի «Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Աշխատանքային ռեսուրսների օգտագործման պետական կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» N 424 որոշումը:
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ նախագահ |
Ֆ. ՍԱՐԳՍՅԱՆ |
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1977 թ. դեկտեմբերի 9-ի N 790 որոշմամբ |
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի Աշխատանքի պետական կոմիտեի
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
1. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի Աշխատանքի պետական կոմիտեն (Հայկական ՍՍՀ Աշխպետկոմիտեն) Հայկական ՍՍՀ միութենական-հանրապետական մարմին է:
Հայկական ՍՍՀ Աշխպետկոմիտեն պատասխանատվություն է կրում հանրապետության տերիտորիայում աշխատանքի և աշխատանքային ռեսուրսների օգտագործման բնագավառում պետական քաղաքականություն վարելու համար:
Հայկական ՍՍՀ Աշխպետկոմիտեն իր գործունեության ընթացքում ենթարկվում է Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին և ՍՍՀՄ Աշխպետկոմիտեին:
2. Հայկական ՍՍՀ Աշխպետկոմիտեի գլխավոր խնդիրներն են.
աշխատանքի արտադրողականության աճի ռեզերվների մոբիլիզացման, դրա պայմանների, պահպանման, կազմակերպման և նորմավորման բարելավման ուղղությամբ միջոցառումների մշակումն ու անցկացումը. սոցիալիստական մրցության զարգացմանը օժանդակելը.
աշխատանքային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, բնակչության ռացիոնալ զբաղվածության և նրա աշխատանքի տեղավորման, աշխատուժի բաշխման ու վերաբաշխման ապահովումը.
աշխատանքի բնագավառում Հայկական ՍՍՀ մինիստրությունների ու գերատեսչությունների աշխատանքի կոորդինացումը.
աշխատանքի հարցերի, արտադրության մեջ կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման վերաբերյալ Կուսակցության ու Կառավարության որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և համապատասխան առաջարկությունների մշակումը:
3. Հայկական ՍՍՀ Աշխպետկոմիտեն և տեղերում նրա մարմիններն իրենց վրա դրված խնդիրները լուծում են հաշվի առնելով Հայկական ՍՍՀ մինիստրությունների, գերատեսչությունների, պետական կառավարման մյուս մարմինների ու արհմիութենական կազմակերպությունների առաջարկությունները և նրանց հետ համագործակցմամբ:
Հայկական ՍՍՀ Աշխպետկոմիտեում աշխատանքի հիմնական հարցերը քննարկելիս մասնակցում են համապատասխան մինիստրությունների, գերատեսչությունների, ՀԱՄԽ-ի և արհմիությունների հանրապետական կոմիտեների ներկայացուցիչները:
4. Հայկական ՍՍՀ Աշխպետկոմիտեն իր վրա դրված խնդիրներին համապատասխան`
ա) նախապատրաստում է հնգամյա և տարեկան ժողովրդատնտեսական պլանների նախագծերի վերաբերյալ առաջարկություններ` Հայկական ՍՍՀ ժողովրդական տնտեսության ճյուղերում աշխատանքի արտադրողականության ու գիտական կազմակերպման, աշխատանքային ռեսուրսների հաշվեկշռի, արտադրության մեջ կադրերի պատրաստման մասում, մասնակցում է այդ պլանների քննարկմանը և դրանց վերաբերյալ եզրակացություններ է ներկայացնում Հայկական ՍՍՀ Պետպլան.
բ) Հայկական ՍՍՀ մինիստրությունների ու գերատեսչությունների, ժողովրդական դեպուտատների քաղաքային ու շրջանային սովետների գործկոմների հետ համատեղ և ՀԱՄԽ-ի ու արհմիությունների համապատասխան հանրապետական կոմիտեների մասնակցությամբ աշխատանք է կատարում աշխատանքի արտադրողականության աճի ռեզերվների հայտնաբերման ու օգտագործման (դրա կազմակերպումը, նորմավորումը և պայմանները բարելավելու, աշխատաժամանակն ու սարքավորումները առավել լրիվ օգտագործելու, սոցիալիստական մրցությունը զարգացնելու, աշխատանքային կարգապահությունն ամրապնդելու) ուղղությամբ.
գ) ուսումնասիրում է աշխատանքային ռեսուրսների վիճակը հանրապետության քաղաքներում ու շրջաններում և դրա հիման վրա առաջարկություններ է նախապատրաստում հանրապետության ժողովրդական տնտեսության մեջ դրանք առավել նպատակահարմար օգտագործելու, հանրային արտադրության մեջ աշխատունակ բնակչության ռացիոնալ զբաղվածության վերաբերյալ. պլանային մարմինների, մինիստրությունների ու գերատեսչությունների հետ համատեղ մշակում և իրականացնում է ճյուղերի ու շրջանների միջև աշխատուժը վերաբաշխելու միջոցառումներ` հաշվի առնելով արտադրության պահանջմունքները և աշխատանքային ռեսուրսների առկայությունը.
դ) մասնակցում է նոր ձեռնարկությունների տեղաբաշխման, գործողների ընդլայնման ու վերակառուցման պլանների նախագծերի, քաղաքների շրջանային հատակագծերի սխեմաների և զարգացման գլխավոր սխեմաների քննարկմանը, դրանց վերաբերյալ եզրակացություններ է տալիս` հաշվի առնելով աշխատանքային ռեսուրսների առկայությունն ու դրանց առավել լրիվ և ռացիոնալ օգտագործումը. մինիստրությունների ու գերատեսչությունների հետ համատեղ քննարկում է կարևորագույն գործարկվող օբյեկտների ու գործող ձեռնարկությունների կադրերով ապահովվածությունը և անհրաժեշտ դեպքերում նրանց օգնություն է ցույց տալիս աշխատուժով կոմպլեկտավորման գործում.
ե) ձեռնարկություններում ու կազմակերպություններում, անկախ նրանց գերատեսչական ենթակայությունից, պետական վերահսկողություն է իրականացնում աշխատողների թվաքանակի և աշխատավարձի ֆոնդի պլանով բանվորների ու ծառայողների թվաքանակի համապատասխան աշխատուժը օգտագործելու, կադրերի հոսունության կրճատման միջոցառումներ անցկացնելու նկատմամբ, ինչպես նաև նոր գործարկված ձեռնարկությունները բանվորական կադրերով ապահովելու նկատմամբ, մինիստրություններ, գերատեսչություններ և պլանային մարմիններ առաջարկություններ է ներկայացնում բացահայտված թերությունները վերացնելու մասին.
զ) իրականացնում և կատարելագործում է հանրապետությունում բնակչության աշխատանքի տեղավորումը, ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների տվյալների հիման վրա կազմակերպում է ազատ աշխատանքի տեղերի և թափուր պաշտոնների առկայության մասին ինֆորմացիոն-տեղեկատու աշխատանքը, միջոցներ է ձեռնարկում այդ աշխատանքում օգտագործելու կապի ժամանակակից միջոցները և ինֆորմացիայի մշակումները. սահմանված կարգով իրականացնում է միջնակարգ հանրակրթական դպրոցն ավարտած երիտասարդության աշխատանքի տեղավորումը, ինչպես նաև վերահսկողություն է իրագործում արտադրության մեջ նրա օգտագործման ու ամրապնդման նկատմամբ.
է) մշակում և մինիստրությունների ու գերատեսչությունների, ժողովրդական դեպուտատների քաղաքային և շրջանային սովետների գործկոմների հետ համատեղ և Հայկական ՍՍՀ Պետպլանի հետ համաձայնեցնելով Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ ու ՍՍՀՄ Աշխպետկոմիտե է ներկայացնում բանվորների կազմակերպված հավաքագրման, ինչպես նաև բնակչության վերաբնակեցման պլանների նախագծերը. եզրակացություններ է տալիս Հայկական ՍՍՀ Գյուղատնտեսության մինիստրության կողմից մշակված` վերաբնակեցման գծով շինարարության պլանի նախագծի վերաբերյալ.
ը) անցկացնում է բանվորների կազմակերպված հավաքագրում և բնակչության վերաբնակեցում` հաշվի առնելով կադրերի նկատմամբ ձեռնարկությունների, կազմակերպությունների, կոլտնտեսությունների ու սովխոզների պահանջմունքները և պատրաստվածությունը նրանց ընդունմանը, վերահսկողություն է իրականացնում տնտեսական մարմինների կողմից բանվորների համար անհրաժեշտ արտադրական ու բնակարանային-կենցաղային պայմաններ ստեղծելու ուղղությամբ պարտավորությունների կատարման, ինչպես նաև նրանց սահմանված արտոնություններ տալու նկատմամբ.
թ) քննարկում է աշխատանքի գիտական կազմակերպման գծով կարևորագույն միջոցառումների արմատավորման հեռանկարային և տարեկան պլանների վերաբերյալ Հայկական ՍՍՀ մինիստրությունների ու գերատեսչությունների կողմից սահմանված կարգով ներկայացվող առաջարկությունները, տալիս է դրանց մասին եզրակացություններ, վերահսկողություն է իրականացնում այդ պլանների կատարման նկատմամբ, ինչպես նաև աշխատանքի նորմավորման ոլորտի կազմակերպման կատարելագործման ու ընդլայնման, տեխնիկապես հիմնավորված նորմաների կիրառման, կենտրոնացված կարգով մշակվող նորմատիվների և նորմաների ներդրման ուղղությամբ Հայկական ՍՍՀ մինիստրությունների ու գերատեսչությունների, ժողովրդական դեպուտատների քաղաքային և շրջանային սովետների գործկոմների կողմից անցկացվող միջոցառումների նկատմամբ, ինչպես նաև աշխատանքային ծախսերի գործող նորմաների ժամանակին վերանայման նկատմամբ.
ժ) ՀԱՄԽ-ի և արհմիությունների հանրապետական կոմիտեների հետ համատեղ վերահսկողություն է իրականացնում աշխատանքի պայմանների հետագա բարելավման մասին Կուսակցության և Կառավարության որոշումների կատարման նկատմամբ.
ի) վերահսկում է ձեռնարկություններում, հիմնարկություններում և կազմակերպություններում հաստատված տարիֆային ռոճիկների ու դրույքների պարգևատրման սիստեմի, տարիֆաորակավորման տեղեկատուների, ինչպես նաև մյուս նորմատիվ նյութերի, աշխատանքի վարձատրության կարգորոշման պայմանների կիրառման ճշտությունը.
լ) վերահսկողություն է իրականացնում հանրապետության ժողովրդական տնտեսության ճյուղերում գիտատեխնիկական առաջադիմության պահանջներին համապատասխան արտադրության մեջ կադրերի պատրաստման ու որակավորման բարձրացման պլանների մշակման և կատարման նկատմամբ.
խ) ՀԱՄԽ-ի և Հայկական ՍՍՀ Պետպլանի հետ համատեղ մասնակցում է աշխատանքային կոլեկտիվների սոցիալական զարգացման պլանավորման պրակտիկայի ուսումնասիրմանն ու ընդհանրացմանը: ՀԱՄԽ-ի հետ համատեղ միջոցներ է ձեռնարկում Հայկական ՍՍՀ ձեռնարկություններում, հիմնարկություններում և կազմակերպություններում սոցիալիստական մրցության գործունեությունը բարձրացնելու համար.
ծ) ուսումնասիրում և ընդհանրացնում է աշխատանքի կազմակերպման, նորմավորման և վարձատրման, դրա արտադրողականության բարձրացման, աշխատանքային ռեսուրսների օգտագործման, արտադրության մեջ կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման բնագավառում միջճյուղային նշանակություն ունեցող առաջավոր փորձը և արհմիութենական մարմինների հետ համատեղ առաջարկություններ է մշակում դրա տարածման վերաբերյալ.
կ) վերահսկողություն է իրականացնում աշխատանքի գիտական կազմակերպման և նորմավորման գծով կենտրոնների, լաբորատորիաների ու կայանների գործունեության նկատմամբ, համապատասխան մինիստրություններ և գերատեսչություններ առաջարկություններ է մտցնում իրենց աշխատանքը բարելավելու վերաբերյալ.
հ) սահմանված կարգով կազմակերպում է Հայկական ՍՍՀ Աշխպետկոմիտեի իրավասության ենթակա հիմնարկությունների ու կազմակերպությունների նյութատեխնիկական սպասարկումը:
5. Հայկական ՍՍՀ Աշխպետկոմիտեին, իր առջև դրված խնդիրները լուծելու և իր վրա դրված պարտականությունները կատարելու համար, իրավունք է վերապահվում`
ա) ստուգել մինիստրությունների ու գերատեսչությունների, հանրապետության տերիտորիայում գտնվող միութենական ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների աշխատանքը, նրանց տալ կատարման համար պարտադիր ցուցումներ ստուգումների ժամանակ հայտնաբերված թերությունները վերացնելու վերաբերյալ, իսկ անհրաժեշտ դեպքերում վերադաս մարմիններ առաջարկություններ մտցնել թույլ տված խախտումների գործում մեղավոր ղեկավարներին և այլ պաշտոնատար անձանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին. ստուգումներն անցկացնելու համար ընդգրկել մինիստրությունների ու գերատեսչությունների, ձեռնարկությունների, հիմնարկությունների և կազմակերպությունների մասնագետներին.
բ) կասեցնել Հայկական ՍՍՀ մինիստրությունների և գերատեսչությունների այն հրամանների ու հրահանգների գործողությունը, որոնք հակասում են աշխատանքի և դրա վարձատրության մասին օրենսդրությանը, անհրաժեշտության դեպքում Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ մտցնել առաջարկություններ դրանց արգելման վերաբերյալ` այդ մասին հայտնելով ՍՍՀՄ Աշխպետկոմիտեին.
գ) Կոմիտեի նիստերում լսել Հայկական ՍՍՀ մինիստրությունների և գերատեսչությունների, հանրապետության տերիտորիայում գտնվող միութենական ենթակայության ձեռնարկությունների ու կազմակերպությունների ղեկավարների հաշվետվությունները և զեկուցումները Հայկական ՍՍՀ Աշխպետկոմիտեի իրավասությանը վերաբերվող հարցերի մասին.
դ) հանձնարարել Հայկական ՍՍՀ մինիստրություններին ու գերատեսչություններին` անցկացնել Հայկական ՍՍՀ Աշխպետկոմիտեի իրավասությանը վերաբերվող աշխատանքի պրոբլեմների գծով աշխատանքներ, այդ պրոբլեմների մշակմանը ներգրավել ձեռնարկությունների, հիմնարկությունների, կազմակերպությունների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, համաձայնեցնելով նրանց հետ, ինչպես նաև գիտնականների ու բարձր որակավորում ունեցող մասնագետների.
ե) Հայկական ՍՍՀ Կենտվիճվարչությունից ստանալ աշխատանքի, դրա վարձատրության, բնակչության բնական տեղաշարժերի ու տեղափոխման և այլ հարցերի վերաբերյալ վիճակագրական տվյալներ, իսկ մինիստրություններից, գերատեսչություններից, ձեռնարկություններից, հիմնարկություններից ու կազմակերպություններից` Հայկական ՍՍՀ Աշխպետկոմիտեի իրավասությանը վերաբերվող հարցերի վերաբերյալ անհրաժեշտ նյութեր.
զ) Հայկական ՍՍՀ Պետպլանի, ժողովրդական դեպուտատների քաղաքային ու շրջանային սովետների գործկոմների հետ համաձայնեցնելով փոփոխություններ մտցնել ըստ կազմակերպված հավաքագրման բանվորների աշխատանքի ուղարկման, ինչպես նաև բնակչության միջշրջանային և ներշրջանային վերաբնակեցման պլաններում.
է) սահմանված կարգով կասեցնել, իսկ առանձին դեպքերում դադարեցնել (աշխատուժի նկատմամբ ձեռնարկությունների ու կազմակերպությունների, կոլտնտեսությունների, սովխոզների լրացուցիչ պահանջմունքի բացակայության, բանվորներին և վերաբնակեցվող բնակչությանը ընդունելուն նրանց անպատրաստվածության, պայմանագրային պայմանները չպահպանելու և այլնի պատճառով) ըստ կազմակերպված հավաքագրման բանվորներին աշխատանքի ուղարկելն ու բնակչության վերաբնակեցումը, այնուհետև այդ մասին հաղորդելով համապատասխան մինիստրություններին և գերատեսչություններին, ժողովրդական դեպուտատների քաղաքային ու շրջանային սովետների գործկոմներին.
ը) հանրապետության տերիտորիայում ստեղծել ազատ աշխատանքի տեղերի, թափուր պաշտոնների առկայության և բանվորների աշխատանքի տեղավորման, կազմակերպված հավաքագրման ու ընտանիքների գյուղատնտեսական վերաբնակեցման կարգով ձեռնարկություններում, կազմակերպություններում և հիմնարկություններում աշխատանքի ընդունելու պայմանների մասին բնակչությանը տեղեկացնելու աշխատանքների կազմակերպման սիստեմ.
թ) սահմանված կարգով հրավիրել կոնֆերանսներ և խորհրդակցություններ, կազմակերպել ցուցահանդեսներ աշխատանքի կազմակերպման, նորմավորման և պայմանների բնագավառում և Հայկական ՍՍՀ Աշխպետկոմիտեի իրավասությանը վերաբերվող այլ հարցերի գծով առաջավոր փորձը ցուցադրելու համար:
6. Հայկական ՍՍՀ Աշխպետկոմիտեի և տեղերում նրա մարմինների պաշտոնատար անձինք իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելու համար իրավունք ունեն անարգել կերպով սահմանված կարգով հաճախել ձեռնարկություններ, հիմնարկություններ և կազմակերպություններ, ստուգել արտադրական, ծառայական ու բնակարանային-կենցաղային շենքերը, ծանոթանալ Հայկական ՍՍՀ Աշխպետկոմիտեի իրավասությանը վերաբերվող հարցերի գծով հաշվետվական, վիճակագրական և այլ փաստաթղթերի ու նյութերի հետ:
7. Հայկական ՍՍՀ Աշխպետկոմիտեն ընդհանրացնում է հանրապետությունում իր իրավասությանը վերաբերվող հարցերի գծով օրենսդրության կիրառման պրակտիկան, ՀԱՄԽ-ի հետ համատեղ մշակում է այդ օրենսդրության կատարելագործման մասին առաջարկություններ և դրանք ներկայացնում է Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի կամ ՍՍՀՄ Աշխպետկոմիտեի քննարկմանը:
8. Հայկական ՍՍՀ Աշխպետկոմիտեն, ժողովրդական դեպուտատների քաղաքային և շրջանային սովետների գործկոմների աշխատանքի գծով մարմինները և նրանց ենթակա հիմնարկություններն ու կազմակերպությունները կազմում են Հայկական ՍՍՀ Աշխպետկոմիտեի սիստեմը և մտնում են ՍՍՀՄ Աշխպետկոմիտեի միասնական սիստեմի մեջ:
Հայկական ՍՍՀ Աշխպետկոմիտեն ղեկավարում է աշխատանքի գծով տեղական մարմինների և Կոմիտեի իրավասության ենթակա հիմնարկությունների ու կազմակերպությունների գործունեությունը:
Աշխատանքի գծով տեղական մարմինները գտնվում են ժողովրդական դեպուտատների քաղաքային ու շրջանային սովետների գործկոմների և Հայկական ՍՍՀ Աշխպետկոմիտեի ենթակայության տակ:
Աշխատանքի գծով տեղական մարմինների կանոնադրությունը, նրանց կառուցվածքն ու աշխատողների թվաքանակը հաստատվում է Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի կողմից սահմանված կարգով` այդ մարմինների տիպային կառուցվածքին և թվաքանակի նորմատիվներին համապատասխան:
9. Հայկական ՍՍՀ Աշխպետկոմիտեն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ՍՍՀՄ և Հայկական ՍՍՀ օրենքներով, ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության ու Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության հրամանագրերով, ՍՍՀՄ Կառավարության և Հայկական ՍՍՀ Կառավարության որոշումներով ու կարգադրություններով, ՍՍՀՄ Աշխպետկոմիտեի որոշումներով և այլ նորմատիվ ակտերով, ինչպես նաև սույն Կանոնադրությամբ, ապահովում է գործող օրենսդրության ճիշտ կիրառումը Հայկական ՍՍՀ Աշխպետկոմիտեի սիստեմի հիմնարկություններում ու կազմակերպություններում:
10. Հայկական ՍՍՀ Աշխպետկոմիտեն հրատարակում է իր իրավասությանը վերաբերվող հարցերի գծով որոշումներ, պարզաբանումներ և հրամաններ, որոնք պարտադիր են Հայկական ՍՍՀ մինիստրությունների, գերատեսչությունների, հանրապետության տերիտորիայում գտնվող միութենական ենթակայության ձեռնարկությունների ու կազմակերպությունների կողմից կատարման, իսկ անհրաժեշտ դեպքերում որոշումներ, հրամաններ և հրահանգներ է հրատարակում Հայկական ՍՍՀ շահագրգռված մինիստրությունների ու գերատեսչությունների և ՀԱՄԽ-ի հետ համատեղ:
11. Հայկական ՍՍՀ Աշխպետկոմիտեն կազմակերպում է քաղաքացիների նամակների (առաջարկությունների, դիմումների ու գանգատների) ժամանակին և ուշադիր քննարկումը, հասնելով այդ նամակներում զետեղված` իր իրավասության մեջ մտնող հարցերի ճիշտ լուծմանը:
12. Հայկական ՍՍՀ Աշխպետկոմիտեն իր սահմանված աշխատողների թվաքանակի ու աշխատավարձի ֆոնդի պլանների և բյուջետային հատկացումների շրջանակներում սահմանված կարգով ստեղծում, վերակազմում և լուծարում է Կոմիտեին ենթակա հիմնարկություններ ու կազմակերպություններ, ինչպես նաև հաստատում է այդ հիմնարկությունների ու կազմակերպությունների վերաբերյալ կանոնադրություններ (կանոնակարգեր):
13. Հայկական ՍՍՀ Աշխպետկոմիտեի կազմի մեջ մտնում են` Կոմիտեի նախագահը, որը Հայկական ՍՍՀ Սահմանադրությանը համապատասխան նշանակվում է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի կողմից, նախագահի տեղակալները (ըստ պաշտոնների), որոնք նշանակվում են Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի կողմից և Կոմիտեի անդամները, որոնք հաստատվում են Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի կողմից:
Հայկական ՍՍՀ Աշխպետկոմիտեի նախագահի տեղակալների միջև պարտականությունների բաշխումը կատարում է Կոմիտեի նախագահը:
14. Հայկական ՍՍՀ Աշխպետկոմիտեի նախագահը գլխավորում է Կոմիտեն և անձնական պատասխանատվություն է կրում Կոմիտեի վրա դրված խնդիրների ու պարտականությունների կատարման համար, սահմանում է նախագահի տեղակալների և Կոմիտեի անդամների, վարչությունների, բաժինների պետերի ու Կոմիտեի մյուս ստորաբաժանումների ղեկավարների պատասխանատվության աստիճանն իր գործունեության առանձին բնագավառների ղեկավարման համար, ինչպես նաև Հայկական ՍՍՀ Աշխպետկոմիտեի սիստեմի մեջ մտնող հիմնարկությունների ու կազմակերպությունների աշխատանքի համար:
Հայկական ՍՍՀ Աշխպետկոմիտեի նախագահը հրատարակում է հրամաններ և տալիս է ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է Հայկական ՍՍՀ Աշխպետկոմիտեի սիստեմի մեջ մտնող հիմնարկությունների ու կազմակերպությունների համար:
15. Հայկական ՍՍՀ Աշխպետկոմիտեն իր պարբերաբար կայացվող նիստերում քննարկում է աշխատանքի արտադրողականության բարձրացման, դրա պայմանների, կազմակերպման ու նորմավորման բարելավման, առաջավոր փորձի տարածման, արտադրության մեջ կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման, աշխատանքային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման, բնակչության աշխատանքի տեղավորման, աշխատուժի բաշխման ու վերաբաշխման, կադրերի ընտրության, տեղաբաշխման ու դաստիարակման, իրավասության ենթակա հիմնարկությունների ու կազմակերպությունների կողմից գործնական ղեկավարման, ընդունված որոշումների կատարման ստուգման հարցերը, ինչպես նաև իր իրավասության մեջ մտնող մյուս հարցերը:
16. Հայկական ՍՍՀ Աշխպետկոմիտեին առընթեր կազմվում է աշխատանքի գծով գիտական խորհուրդ` առանձին պրոբլեմների վերաբերյալ սեկցիաներով:
Գիտական խորհրդի անհատական կազմը և նրա կանոնադրությունը հաստատում է Հայկական ՍՍՀ Աշխպետկոմիտեի նախագահը:
17. Հայկական ՍՍՀ Աշխպետկոմիտեի կենտրոնական ապարատի կառուցվածքը և աշխատողների թվաքանակը հաստատում է Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը` ՍՍՀՄ Աշխպետկոմիտեի հետ համաձայնեցնելով:
Հայկական ՍՍՀ Աշխպետկոմիտեի կենտրոնական ապարատի հաստիքային ցուցակը հաստատում է Կոմիտեի նախագահը:
18. Հայկական ՍՍՀ Աշխպետկոմիտեն ունի Հայկական ՍՍՀ Պետական գերբի պատկերով և իր անվամբ կնիք:
