ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հոկտեմբերի 1993 թ. N 533
Քաղ. Երևան
«ՀԱՅԷՆԵՐԳՈԱՐԴ» ՀՆՊՁ-Ի ԵՐՔԱՂԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԸ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԵՐՔԱՂԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԿՈՄԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քաղաքային տնտեսությունում միասնական համակարգ ստեղծելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 1993 թվականի հոկտեմբերի 16-ից «Հայէներգոարդ» ՀՆՊՁ-ի «Երքաղէլեկտրացանց» հատուկ նշանակության պետական ձեռնարկությունը հանձնել պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործկոմի ենթակայությանը:
2. Պատգամավորների Երքաղխորհրդի գործկոմին ու Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը`
ա) մինչև 1993 թվականի նոյեմբերի 1-ը ավարտել նշված ձեռնարկության գույքի սահմանված կարգով ընդունում-հանձնումը.
բ) շարունակել էլեկտրացանցը ձմռան ժամանակաշրջանին նախապատրաստելու աշխատանքները:
3. Պատգամավորների Երքաղխորհրդի գործկոմին` մինչև 1993 թվականի նոյեմբերի 1-ը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել «Երքաղէլեկտրացանց» հատուկ նշանակության պետական ձեռնարկության կանոնադրության նախագիծը:
4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության պետական նախարար Գ. Մարտիրոսյանի վրա:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
