ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
15 օգոստոսի 2023 թվականի |
թիվ 116 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ՁԵՎԱՉԱՓԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 11-րդ հոդվածի 17-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 194 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ավտոմոբիլային տրանսպորտով ներմուծման համար նախատեսված ապրանքների մասին նախնական տեղեկատվության կառուցվածքում և ձևաչափում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հոկտեմբերի 1-ից:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահիժամանակավոր պաշտոնակատար՝ |
Վ. Նազարենկո |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի օգոստոսի 15-ի թիվ 116 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ավտոմոբիլային տրանսպորտով ներմուծման համար նախատեսված ապրանքների մասին նախնական տեղեկատվության կառուցվածքում և ձևաչափում կատարվող
1. 4-րդ կետի երկրորդ-չորրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
««Extensible Markup Language (XML) 1.0 (Fifth Edition)»՝ հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ հետևյալ հասցեով՝ https://www.w3.org/TR/xml/.
«Namespaces in XML 1.0 (Third Edition)»՝ հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ հետևյալ հասցեով՝ https://www.w3.org/TR/REC-xml-names/.
«XML Schema Part 1: Structures Second Edition» և «XML Schema Part 2: Datatypes Second Edition»՝ հրապարակված են «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ հետևյալ հասցեներով՝ https://www.w3.org /TR/xmlschema-1/ և https://www.w3.org/TR/xmlschema-2/։»։
2. 1-ին աղյուսակում՝
ա) 3-րդ վանդակի 3-րդ դիրքի «1.1.0» թվանշանները փոխարինել «2.0.0» թվանշաններով.
բ) 3-րդ վանդակի 4-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«urn:EEC:R:042:AutoPreliminaryInformation:v2.0.0».
գ) 3-րդ վանդակի 6-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«EEC_R_042_AutoPreliminaryInformation_v2.0.0.xsd»։
3. 3-րդ աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Ավտոմոբիլային տրանսպորտով ներմուծվող ապրանքների մասին նախնական տեղեկատվության կառուցվածքի վավերապայմանների կազմը
4. 5-րդ աղյուսակի 1-ին, 2-րդ և 4-րդ դիրքերում՝ «Արժեքների տիրույթը» վանդակում, «ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին» բառերը փոխարինել «ISO 8601-ին» բառերով։
5. 7-րդ աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Ավտոմոբիլային տրանսպորտով ներմուծվող ապրանքների մասին նախնական տեղեկատվության կառուցվածքում օգտագործվող տվյալների ընդհանուր պարզ տիպերը
6. 9-րդ աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Ավտոմոբիլային տրանսպորտով ներմուծվող ապրանքների մասին նախնական տեղեկատվության կառուցվածքում օգտագործվող՝ «Մաքսային վարչարարություն» առարկայական ոլորտի տվյալների կիրառական պարզ տիպերը
7. 12-րդ կետում՝
ա) առաջին պարբերության մեջ «բերվում է» բառը փոխարինել «բերված է» բառով.
բ) չորրորդ պարբերության մեջ «փաստաթղթի էլեկտրոնային տարբերակի» բառերը փոխարինել «ավտոմոբիլային տրանսպորտով ներմուծվող ապրանքների մասին նախնական տեղեկատվության» բառերով.
գ) հինգերորդ պարբերությունից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն.
««վավերապայմանի ձևավորման կանոնը»՝ սահմանում է վավերապայմանի ձևավորման կանոնը.».
դ) վեցերորդ պարբերությունը լրացնել «վավերապայմանի ձևավորման» բառերով.
ե) յոթերորդից տասնմեկերորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
««կանոնի տեսակը»՝ վավերապայմանի ձևավորման կանոնի տեսակի ծածկագրային նշագիրը։ Հնարավոր արժեքները՝
1՝ ընդհանուր կանոն, որը կիրառվում է յուրաքանչյուր անդամ պետությունում, սահմանվում է Եվրասիական տնտեսական միության իրավունքով.
2՝ կանոն, որով սահմանվում են անդամ պետություններում վավերապայմանի ձևավորման առանձնահատկությունները, սահմանվում է Եվրասիական տնտեսական միության իրավունքով.
3՝ կանոն, որով սահմանվում են անդամ պետությունում վավերապայմանի ձևավորման առանձնահատկությունները, սահմանվում է անդամ պետության օրենսդրությամբ.
«երկրի ծածկագիրը»՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան այն անդամ պետության ծածկագրային նշագիրը (AM, BY, KZ, KG, RU), որտեղ կիրառվում է «2» կամ «3» տեսակի ծածկագրի արժեքով վավերապայմանի ձևավորման կանոնը.»։
8. 10-րդ աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Ավտոմոբիլային տրանսպորտով ներմուծվող ապրանքների մասին նախնական տեղեկատվության կառուցվածքի վավերապայմանների ձևավորման նկարագրությունը
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2024 թվական: