ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 389-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի N 270-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝
1. Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի նոյեմբերի 5-ի «Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց պաշտոնի նշանակման, վերապատրաստման, կատարողականի գնահատման հետ կապված առանձնահատկությունները և քաղաքացիական ծառայության պաշտոնների ցանկը հաստատելու մասին» N 270-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ և որոշմամբ հաստատված NN 1 և 2 հավելվածներում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման և որոշմամբ հաստատված NN 1 և 2 հավելվածների վերնագրերում «ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԱՌՆՉՎՈՂ» բառերը փոխարինել «ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ» բառերով.
2) որոշման և որոշմամբ հաստատված N 1 հավելվածի ամբողջ տեքստում «պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող» բառերը փոխարինել «գաղտնիության ռեժիմն ապահովող» բառերով.
3) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում և N 2 հավելվածի 2-րդ և 3-րդ կետերում «պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվելու» բառերը փոխարինել «գաղտնիության ռեժիմի ապահովման» բառերով:
2. Որոշմամբ հաստատված N 1 հավելվածի՝
1) 3-րդ կետի 1-ին, 3-րդ և 11-րդ ենթակետերը «պետական գաղտնիքին առնչվելու» բառերից հետո լրացնել «համապատասխան ձևի» բառերով.
2) 3-րդ կետի 6-րդ, 13-րդ և 14-րդ ենթակետերում «պետական գաղտնիքին վերաբերող» բառերը փոխարինել «պետական գաղտնիքին առնչվող» բառերով.
3) 3-րդ կետի 11-րդ ենթակետում «ծառայողի» բառը փոխարինել «ծառայության» բառով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունիսի 23-ից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽաչատրՅԱՆ |
Երևան |
13.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հունիսի 2025 թվական:
