ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«16» հունիսի 2025 թ. |
N 374-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 116-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 16-ի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանելու մասին» N 116-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) 3-րդ կետից հանել «, ինչպես նաև փակցվում է Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի համապատասխան նստավայրի (այսուհետ` դատարան) շենքում` հատուկ հատկացված տեղում» բառերը.
2) 4-րդ կետի՝
ա․ 5-րդ ենթակետից հանել «, իսկ աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար` մուտքի վճարի» բառերը,
բ․ 6-րդ ենթակետում «, իսկ աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար` աճուրդին ներկա գտնվելու համար ծանուցման» բառերը հանել, իսկ «(հասցեն)» բառից հետո լրացնել «, ինչպես նաև նշում այն մասին, որ աճուրդի վերաբերյալ ծանուցումներն իրականացվելու են հայտում ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով».
3) 6-րդ կետում «աճուրդի անցկացման օրվանից հինգ» բառերից հետո լրացնել «աշխատանքային» բառը.
4) 7-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում «ծանուցման հասցեն,» բառերից հետո լրացնել «այդ թվում՝ էլեկտրոնային փոստի հասցեն,» բառերը.
5) 8-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«8. Հայտատուն հայտում նշում է կատարում նաև այն մասին, որ տեղեկացված է, որ ծանուցումները և փաստաթղթերը ուղարկվելու են հայտում նշված էլեկտրոնային փոստի հասցեին և որ դա համարվում է պատշաճ ծանուցում (հանձնում): Հայտատուն կրում է իր կողմից տրամադրված էլեկտրոնային հաղորդակցության միջոցներին ուղարկված ծանուցումները չկարդալու անբարենպաստ հետևանքները: Հայտը ստորագրվում է հայտատուի (նրա անունից հանդես եկող անձի, ներկայացուցչի) կողմից:».
6) 9-րդ կետի 2-րդ ենթակետում «երկուհարյուրապատիկի» բառը փոխարինել «երեքհարյուրապատիկի» բառով.
7) 10-րդ կետից հանել «Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչների, աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են մուտքի վճար, որի չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի տասնապատիկը:» նախադասությունը.
8) 11-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․
«11. Աճուրդի մասնակից չհամարվող անձը աճուրդին ներկա գտնվելու համար կառավարչին է ներկայացնում իր անձը հաստատող փաստաթուղթը, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչը՝ աճուրդին ներկա գտնվելու վերաբերյալ հանձնարարականի բնօրինակը և իր անձը հաստատող փաստաթուղթը: Կառավարիչն իրավասու է սույն կետում նշված փաստաթղթերը չներկայացրած անձին չթույլատրել ներկա գտնվել աճուրդին։».
9) 16-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«16. Աճուրդն սկսելուց առնվազն մեկ օր առաջ կառավարիչը ստուգում է հայտերի և դրանց կից փաստաթղթերի՝ սույն կարգին համապատասխանությունը: Սույն կարգին համապատասխան հայտ ներկայացրած հայտատուները համարվում են աճուրդին մասնակցելու իրավունք ստացած: Կառավարիչն աճուրդն սկսելուց առնվազն մեկ օր առաջ էլեկտրոնային եղանակով ծանուցում է հայտատուներին աճուրդին մասնակցության նրանց կարգավիճակի վերաբերյալ՝ եթե հայտում նշվել է էլեկտրոնային փոստի հասցե:».
10) 17-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«17. Աճուրդն սկսելուց անմիջապես առաջ աճուրդին մասնակցելու իրավունք ստացած հայտատուները կառավարչին են տրամադրում իրենց անձը հաստատող փաստաթղթերը, իսկ աճուրդին մասնակից չհամարվող անձինք՝ սույն կարգի 11-րդ կետում նշված փաստաթղթերը, և կառավարիչը գրանցում է նրանց։».
11) 18-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«18. Հայտը համարվում է սույն կարգի խախտմամբ ներկայացված, և այն ներկայացնող հայտատուն աճուրդին մասնակցելու իրավունք չի ստանում և որպես աճուրդի մասնակից չի գրանցվում, եթե՝
1) հայտը ներկայացվել է սույն կարգի 6-րդ կետում նշված ժամկետի խախտմամբ կամ
2) մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետը ամբողջությամբ վճարված չի եղել նախավճարի կամ մասնակցության վճարի գումարը կամ
3) չեն ներկայացվել հայտին կից ներկայացվող փաստաթղթերը կամ
4) հայտատուն կամ հայտատուի ներկայացուցիչը գրանցվելու համար կառավարչին չի ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթը:».
12) 28-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«28. Աճուրդի հաղթողի կողմից արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու կամ արձանագրությունը ցանկացած այլ պատճառով չստորագրվելու դեպքում այդ մասնակիցը զրկվում է այդ աճուրդին մասնակցելու իրավունքից, իսկ եթե տվյալ աճուրդին մասնակցում է մեկից ավելի հայտատու, ապա աճուրդը շարունակվում է գնային առաջարկների ներկայացման փուլից նույն մեկնարկային գնով՝ առանց արձանագրությունը չստորագրած անձի (հայտատուի) մասնակցության։ Արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու կամ արձանագրությունը ցանկացած այլ պատճառով չստորագրվելու դեպքում մասնակցի վճարած մասնակցության վճարն ու նախավճարը հետ չեն վերադարձվում:».
13) 33-րդ կետում «դեպքերի» բառը փոխարինել «դեպքերից» բառով.
14) 36-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«36. Լոտի մեկնարկային գինը տասնհինգ անգամ նվազեցնելուց հետո աճուրդը չկայանալու դեպքում հաջորդ աճուրդում լոտի մեկնարկային գինը չի իջեցվում, իսկ այդ աճուրդը չկայանալու դեպքում աճուրդները շարունակվում են՝ լոտի գինը նվազեցնելով սույն կարգի 34-րդ մասով սահմանված չափերի կեսի չափով։».
15) 38-րդ կետից հանել «կամ այն տրամադրելով առձեռն՝ ստացող անձից պահանջելով գումարը ստանալու մասին գրավոր հավաստում» բառերը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից:
3. Մինչև սույն հրամանի ուժի մեջ մտնելը հայտարարված աճուրդներն անցկացվում են աճուրդի մասին հայտարարությունը հրապարակելու պահին գործող կարգով։
|
Ս. ԳԱԼՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունիսի 2025 թվական:
