ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 405-Ա
ԱՐՄԱՆ ԱԴԻԼԽԱՆՅԱՆԻՆ ԵՎ ԱՆՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 39-րդ հոդվածով և հիմք ընդունելով կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը`
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի (այսուհետ՝ գրասենյակ) ղեկավար Արման Ադիլխանյանին և փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդական Աննա Գասպարյանին 2025 թվականի հունիսի 29-ից մինչև հուլիսի 2-ը ներառյալ գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)՝ Զարգացման ֆրանսիական գործակալության առաջին տարեկան խորհրդակցություններին մասնակցելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել Արման Ադիլխանյանի և Աննա Գասպարյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման ծախսերի հատուցումը:
3. Գրասենյակի ղեկավարին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
18.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
