ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 օգոստոսի 2025 թվականի N 1145-Ն
ԳՈՏԻՆԵՐԻ ԵՎ ԱԳԼՈՄԵՐԱՑԻԱՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել գոտիների և ագլոմերացիաների դասակարգումը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2030 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
15.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի օգոստոսի 14-ի N 1145-Ն որոշման |
ԳՈՏԻՆԵՐԻ ԵՎ ԱԳԼՈՄԵՐԱՑԻԱՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1․ Սույն հավելվածով դասակարգվում են Հայաստանի Հանրապետությունում օդի որակի մոնիթորինգի, գնահատման և կառավարման նպատակով առանձնացված գոտիները և ագլոմերացիաները։
2․ Դասակարգումը նպատակ ունի ապահովելու օդի որակի մոնիթորինգի, գնահատման և կառավարման համար տարածքների հստակ սահմանումը, աղտոտման աղբյուրների տարածական դիտարկումը, մոնիթորինգի դիտակետերի տեղադրման համար արդյունավետ բաշխումը։
2․ ԳՈՏԻՆԵՐԻ ԵՎ ԱԳԼՈՄԵՐԱՑԻԱՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
3․ Մթնոլորտային օդի որակի գնահատման և կառավարման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքը դասակարգվում է գոտիների և ագլոմերացիայի՝ համաձայն N 1 աղյուսակի։
3. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
4. Գոտիների և ագլոմերացիաների դասակարգումը ենթակա է պարբերական վերանայման՝ կախված աղտոտման աղբյուրների փոփոխությունից, օդի որակի գնահատման նոր տվյալներից կամ վարչատարածքային վերափոխումներից։
5. Ֆիքսված դիտակայանում կատարվող չափումներն անհրաժեշտության դեպքում զուգորդվում են մոդելավորման մեթոդներով կամ ինդիկատիվ չափումներով։
6. Այն գոտիներում կամ ագլոմերացիաներում, որտեղ մթնոլորտային օդում դիտարկված աղտոտող նյութերի կոնցենտրացիաները գերազանցում են տվյալ նյութերի սահմանային արժեքները՝ օրենսդրությամբ սահմանված կարգով մշակվում են մթնոլորտային օդի որակի պահպանությանն ուղղված ծրագրեր։
7. Յուրաքանչյուր գոտի կամ ագլոմերացիա դասակարգվում է ըստ հիմնական աղտոտիչների գնահատման շեմերի։
8. Յուրաքանչյուր գոտու կամ ագլոմերացիայի համար Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվում է օդի որակի գնահատում՝ ֆիքսված, ինդիկատիվ չափումներով կամ մոդելավորման մեթոդներով։
9. Ֆիքսված չափումները պարտադիր են այն գոտիներում, որտեղ գերազանցվում են գնահատման շեմերը:
10․ Մոդելավորման մեթոդների կիրառման արդյունքները կամ ինդիկատիվ չափումներից ստացված տվյալները լրացնում են ֆիքսված չափումներից ստացված տվյալներին:
11․ Այն գոտիներում կամ ագլոմերացիայում, որտեղ մթնոլորտային օդում դիտարկված հիմնական աղտոտող նյութերի կոնցենտրացիաները գերազանցում են սահմանված գնահատման շեմերը, սակայն չեն գերազանցում տվյալ նյութերի սահմանային արժեքները, մթնոլորտային օդի որակի գնահատում իրականացնելիս կարող են նվազեցվել ֆիքսված չափումների համար անհրաժեշտ դիտակետերի կամ դիտակայանների քանակը՝ լրացնելով գնահատումն ինդիկատիվ չափումներով կամ մոդելավորման մեթոդներով։
12․ Գոտիների կամ ագլոմերացիաների դասակարգումը վերանայվում է լիազոր մարմնի կողմից առնվազն յուրաքանչյուր 5 տարին մեկ պարբերականությամբ կամ, անհրաժեշտության դեպքում, ավելի վաղ՝ սույն հավելվածի 4-րդ կետով սահմանված դեպքերում։
Աղյուսակ N 1․ Գոտիներ և ագլոմերացիա
NN ը/կ |
Տարածքային միավորը |
Տիպը |
Հիմնական աղտոտիչները |
Մթնոլորտային օդի որակի գնահատման եղանակները, դիտակայանների քանակն ու տեսակը |
1․ |
Երևան քաղաք |
ագլոմերացիա |
Կախված մասնիկներ (PM2.5,PM10) Ազոտի երկօքսիդ (NO2) Ծծումբի երկօքսիդ (SO2) Ածխածնի մոնօքսիդ (CO) Գետնամերձ օզոն (O3) Փոշու մեջ ծանր մետաղներ, ցնդող օրգանական միացություններ, մասնավորապես՝ բենզոլ, բենզապիրեն, նիկել (Ni), կադմիում (Cd), արսեն (As), կապար (Pb) և այլն, ամոնիակ (NH3)
|
1․ Ավտոմատ 1) Ֆիքսված կամ անշարժ դիտակայան Քաղաքային ֆոնային- 2 հատ արդյունաբերական- 1 հատ տրանսպորտային- 2 հատ ֆոնային- 1 հատ 2) անհրաժեշտության դեպքում՝ նաև շարժական դիտակայան |
2․ Ոչ ավտոմատ 1) Շուրջօրյա ակտիվ (24-ժամյա) նմուշառման եղանակ 2) Պասիվ նմուշառման եղանակ | ||||
3․ Մոդելավորում | ||||
2․ |
Հյուսիսային (Շիրակի և Լոռու մարզեր) |
գոտի |
Կախված մասնիկներ (PM2.5, PM10) Ազոտի երկօքսիդ (NO2) Ծծումբի երկօքսիդ (SO2) Ածխածնի մոնօքսիդ (CO) Գետնամերձ օզոն (O3) Փոշու մեջ ծանր մետաղներ, ցնդող օրգանական միացություններ, մասնավորապես՝ բենզոլ, բենզապիրեն, նիկել (Ni), կադմիում (Cd), արսեն (As), կապար (Pb) և այլն, ամոնիակ (NH3) |
1․ Ավտոմատ 1) Ֆիքսված կամ անշարժ դիտակայան Քաղաքային ֆոնային-3 հատ (Գյումրի 1 հատ, Վանաձոր 1 հատ, Ալավերդի 1 հատ) 2) անհրաժեշտության դեպքում՝ նաև շարժական դիտակայան |
2․ Ոչ ավտոմատ 1) Շուրջօրյա ակտիվ (24-ժամյա) նմուշառման եղանակ 2) Պասիվ նմուշառման եղանակ | ||||
3․ Մոդելավորում | ||||
3․ |
Կենտրոնական (Կոտայքի և Արագածոտնի մարզեր) |
գոտի |
Կախված մասնիկներ (PM2.5, PM10) Ազոտի երկօքսիդ (NO2) Ծծումբի երկօքսիդ (SO2) Ածխածնի մոնօքսիդ (CO) Գետնամերձ օզոն (O3) Փոշու մեջ ծանր մետաղներ, ցնդող օրգանական միացություններ, մասնավորապես՝ բենզոլ, բենզապիրեն, նիկել (Ni), կադմիում (Cd), արսեն (As), կապար (Pb) և այլն, ամոնիակ (NH3)
|
1․ Ավտոմատ 1) Ֆիքսված կամ անշարժ դիտակայան 2) անհրաժեշտության դեպքում՝ նաև շարժական դիտակայան Քաղաքային ֆոնային- 1 հատ (Հրազդան) Ֆոնային- 1 հատ (Ծաղկաձոր) |
2․ Ոչ ավտոմատ 1) Շուրջօրյա ակտիվ (24-ժամյա) նմուշառման եղանակ 2) Պասիվ նմուշառման եղանակ | ||||
3․ Մոդելավորում | ||||
4․ |
Արևմտյան (Արարատի, Արմավիրի և Վայոց ձորի մարզեր) |
գոտի |
Կախված մասնիկներ (PM2.5, PM10) Ազոտի երկօքսիդ (NO2) Ծծումբի երկօքսիդ (SO2) Ածխածնի մոնօքսիդ (CO) Գետնամերձ օզոն (O3) Փոշու մեջ ծանր մետաղներ, ցնդող օրգանական միացություններ, մասնավորապես՝ բենզոլ, բենզապիրեն, նիկել (Ni), կադմիում (Cd), արսեն (As), կապար (Pb) և այլն, ամոնիակ (NH3) |
1․ Ավտոմատ եղանակով 1) Ֆիքսված կամ անշարժ դիտակայան, Քաղաքային ֆոնային - 1 հատ (Արարատ) 2) անհրաժեշտության դեպքում՝ նաև շարժական դիտակայան |
2․ Ոչ ավտոմատ 1) Շուրջօրյա ակտիվ (24-ժամյա) նմուշառման եղանակ 2) Պասիվ նմուշառման եղանակ | ||||
3․ Մոդելավորում | ||||
5․ |
Հարավային (Սյունիքի մարզ) |
գոտի |
Կախված մասնիկներ (PM2.5, PM10) Ազոտի երկօքսիդ (NO2) Ծծումբի երկօքսիդ (SO2) Ածխածնի մոնօքսիդ (CO) Գետնամերձ օզոն (O3) Փոշու մեջ ծանր մետաղներ, ցնդող օրգանական միացություններ, մասնավորապես՝ բենզոլ, բենզապիրեն, նիկել (Ni), կադմիում (Cd), արսեն (As), կապար (Pb) և այլն, ամոնիակ (NH3) |
1․ Ավտոմատ 1) Ֆիքսված կամ անշարժ դիտակայան Քաղաքային ֆոնային - 1 հատ (Քաջարան) Քաղաքային ֆոնային - 1 հատ (Կապան) 2) անհրաժեշտության դեպքում՝ նաև շարժական դիտակայան |
2․ Ոչ ավտոմատ 1) Շուրջօրյա ակտիվ (24-ժամյա) նմուշառման եղանակ 2) Պասիվ նմուշառման եղանակ | ||||
3․ Մոդելավորում | ||||
6․ |
Արևելյան (Գեղարքունիքի և Տավուշի մարզեր) |
գոտի |
Կախված մասնիկներ (PM2.5, PM10) Ազոտի երկօքսիդ (NO2) Ծծումբի երկօքսիդ (SO2) Ածխածնի մոնօքսիդ (CO) Գետնամերձ օզոն (O3) Փոշու մեջ ծանր մետաղներ, ցնդող օրգանական միացություններ, մասնավորապես՝ բենզոլ, բենզապիրեն, նիկել (Ni), կադմիում (Cd), արսեն (As), կապար (Pb) և այլն, ամոնիակ (NH3) |
1․ Ավտոմատ՝ անհրաժեշտության դեպքում շարժական դիտակայանի կիրառում |
2․ Ոչ ավտոմատ 1) Շուրջօրյա ակտիվ (24-ժամյա) նմուշառման եղանակ 2) Պասիվ նմուշառման եղանակ | ||||
3․ Մոդելավորում |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Խաչատրյան |
15.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 օգոստոսի 2025 թվական:
