ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
15 օգոստոսի 2025 թ. ք. Երևան |
N 50-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 21-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2025 թվականի մարտի 27-ի «Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանու ընտրությունների ժամանակ հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով, ինչպես նաև մետրոպոլիտենի տարածքում և հասարակական տրանսպորտի կանգառներում տեղակայված արտաքին գովազդային վահանակների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու կարգը, ներկայացված տեղեկությունների ցանկի և հայտի ձևերը սահմանելու մասին» N 21-Ն որոշման`
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանու ընտրությունների ժամանակ հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով, ինչպես նաև մետրոպոլիտենի տարածքում և հասարակական տրանսպորտի կանգառներում տեղակայված արտաքին գովազդային վահանակների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու կարգը, տեղեկությունների ցանկի, հայտի և օգտահաշիվ ստանալու դիմումի ձևերը սահմանելու մասին»,
2) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով.
«4) սահմանել օգտահաշիվ ստանալու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվող դիմումի ձևը՝ համաձայն թիվ 4 հավելվածի։»,
3) թիվ 1 հավելվածի 3-րդ կետի երրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել,
4) թիվ 1 հավելվածի 3-րդ կետի չորրորդ պարբերությունից հանել «և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրված» բառերը,
5) թիվ 1 հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Ցանկը ձևավորվում է միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքի «Հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով, ինչպես նաև մետրոպոլիտենի տարածքում և հասարակական տրանսպորտի կանգառներում տեղակայված արտաքին գովազդային վահանակների վերաբերյալ տեղեկությունների մուտքագրման համակարգ»-ի (այսուհետ՝ Համակարգ) միջոցով, որից հետո Ցանկի վերջնական տարբերակը ներբեռնվում է Մայքրոսոֆթ Էքզել (Microsoft Excel) ձևաչափով և էլեկտրոնային եղանակով ուղարկվում է info@elections.am էլեկտրոնային հասցեին։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գովազդային վահանակների բաշխման համար հիմք է ընդունում սույն կարգի 3-րդ կետով սահմանված վերջնաժամկետի ավարտին Համակարգի միջոցով ձևավորված Ցանկի վերջնական տարբերակը:»,
6) թիվ 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-րդ կետով.
«4.1․ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) տրամադրվող Ցանկը ձևավորելու նպատակով արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունները Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում դիմում՝ Համակարգ մուտք գործելու տվյալներ օգտահաշիվ՝ օգտվողի անուն և ծածկագիր տրամադրելու պահանջով։ Դիմումում նշված էլեկտրոնային հասցեով արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպություններին ուղարկվում է կազմակերպության օգտահաշիվը՝ հետևյալ գրանցումներն իրականացնելու համար՝
1) մուտքագրել տրամադրվող գովազդային վահանակների վերաբերյալ սույն կարգի 2-րդ կետում նշված տվյալները,
2) փոփոխություններ և լրացումներ կատարել տրամադրվող Ցանկում,
3) ինքնաշխատ կերպով ներբեռնել և տպել տրամադրվող Ցանկը։
Տվյալ ընտրությունների շրջանակներում տրամադրվող Ցանկի վերաբերյալ Համակարգում գրանցումներ կատարելու հնարավորություն տրվում է մինչև սույն կարգի 3-րդ կետով սահմանված վերջնաժամկետի ավարտը, որից հետո տրամադրված օգտահաշվով տվյալ ընտրությունների շրջանակներում գրանցումներ կատարելու հնարավորությունը կասեցվում է:»,
7) թիվ 1 հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքներն) ընտրական ցուցակների գրանցման փաստաթղթերը ներկայացնելու համար Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետներում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքի «Ընտրական ցուցակների առցանց մուտքագրման համակարգ»-ի միջոցով Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում էլեկտրոնային հայտ` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրված գովազդային վահանակներում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր տեղադրելու համար, որից հետո հայտը ներբեռնվում է Մայքրոսոֆթ Էքզել (Microsoft Excel) ձևաչափով և էլեկտրոնային եղանակով ուղարկվում է info@elections.am էլեկտրոնային հասցեին:
Հայտը ներկայացվում է միայն այն գովազդային վահանակների համար, որոնք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում առկա տեղեկություններին համապատասխան տրամադրվում են քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր տեղադրելու համար:
Մի քանի ընտրություններ նույն օրը միաժամանակ անցկացվելու դեպքում՜ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առանձնացնում է յուրաքանչյուր ընտրության շրջանակներում տրամադրվող Ցանկը։»,
8) թիվ 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն թիվ 1 հավելվածի,
9) թիվ 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն թիվ 2 հավելվածի:
2․ Որոշումը լրացնել նոր՝ թիվ 4 հավելվածով՝ համաձայն թիվ 3 հավելվածի։
3. Սույն որոշումն ուժի մեջ է հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Վ. Հովակիմյան |
Հավելված N 1 Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2025 թվականի օգոստոսի 15-ի N 50-Ն որոշման |
«Հավելված N 2 Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2025 թվականի մարտի 27-ի N 21-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԻՆԳ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ՄԱԿԵՐԵՍՈՎ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԿԱՆԳԱՌՆԵՐՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
[Կազմակերպության անվանումը]
[Կազմակերպության գտնվելու վայրի հասցե (մարզ, համայնք, փողոց, շենք)]
[Էլ․ փոստ։
[ Հեռախոս։ (374)
Ընտրության օրը
Կոդ
(Տրվում է Համակարգի կողմից) |
Տեսակ |
Մարզ |
Համայնք, վահանակի գտնվելու վայր |
Վահանակի նկարագրու-թյուն |
Կողմ |
Մակերես մ/ք |
Վահանակի ամեն կողմի տրամադրման արժեքը 1 ամսվա համար, ՀՀ դրամով` ներառյալ հարկերը |
Կողմի նկարագրու-թյուն |
Այլ նշումներ (կարող են նշվել այն համայնք-ները, որտեղ անցկացվող ընտրու-թյուններին մասնակցող կուսակցու-թյունների (կուսակցու-թյունների դաշինքների) միջև ցանկանում են բաշխել արտաքին գովազդային վահանակ-ները) |
Հավելված N 2 Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2025 թվականի օգոստոսի 15-ի N 50-Ն որոշման |
«Հավելված N 3 Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2025 թվականի մարտի 27-ի N 21-Ն որոշման |
Հ Ա Յ Տ
ՀԻՆԳ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ՄԱԿԵՐԵՍՈՎ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԿԱՆԳԱՌՆԵՐՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՍՏԱՌ, ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՏՊԱԳԻՐ ԵՎ ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ
[ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ (ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ) ԱՆՎԱՆՈՒՄԸ]
Կոդ |
Գովազդատու |
Տեսակ |
Մարզ |
Համայնք, վահանակի գտնվելու վայր |
Կողմ |
Հավելված N 3 Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2025 թվականի օգոստոսի 15-ի N 50-Ն որոշման |
«Հավելված N 4 Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2025 թվականի մարտի 27-ի N 21-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ
[ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿԸ ՏԻՐԱՊԵՏՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ]
[Կազմակերպության գտնվելու վայրի հասցե, հեռախոս, էլ. փոստի հասցե]
ԴԻՄՈՒՄ
[նշվում է ընտրության անվանումը և ամսաթիվը] ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով, ինչպես նաև մետրոպոլիտենի տարածքում և հասարակական տրանսպորտի կանգառներում տեղակայված, կազմակերպության տնօրինության տակ գտնվող արտաքին գովազդային վահանակները տրամադրելու համար վահանակների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնելու նպատակով խնդրում ենք տրամադրել օգտվողի անուն (օգտահաշիվ) և ծածկագիր՝ «Հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով, ինչպես նաև մետրոպոլիտենի տարածքում և հասարակական տրանսպորտի կանգառներում տեղակայված արտաքին գովազդային վահանակների վերաբերյալ տեղեկությունների մուտքագրման համակարգ» մուտք գործելու համար։
Կազմակերպության անգլերեն անվանումն է` «……………………………»:
Կազմակերպության ներկայացուցիչն է`
______________________________________
(անուն, հայրանուն, ազգանուն)
Կազմակերպության ղեկավար՝
_________________________________________ (անուն, հայրանուն, ազգանուն) |
______________________ (ստորագրություն) |
[դիմում ներկայացնելու օր, ամիս, տարեթիվ]
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 օգոստոսի 2025 թվական:
