ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետը և 10-րդ հոդվածը՝ որոշում եմ.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոնների անձնագրերը՝ համաձայն 1-10-րդ հավելվածների։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հոկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» ՆԿ-159-Ն կարգադրությունը։
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2009 թ. ապրիլի 30 Երևան ՆԿ-64-Ն |
Ծանոթություն.- «ՀՀ Նախագահի 2009 թվականի ապրիլի 30-ի ՆԿ-64-Ն կարգադրության մեջ փոփոխություն կատարելու մասին» ՆԿ-169-Ն (ընդունվել է 05.11.14) ՀՀ Նախագահի կարգադրությամբ նախատեսված խմբագրությունը չի կատարվել, քանի որ հավելվածները չեն հրապարակվել: