ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
13 ապրիլի 2016 թվականի |
թիվ 3 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 16-րդ հոդվածին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 23-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի 3-5-րդ կետերին համապատասխան՝
1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդին ներկայացնել Ղրղզստանի Հանրապետության նախագահի 2015 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 239 հրամանագրին համապատասխան անհրաժեշտ լիազորություններով օժտված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդում Ղրղզստանի Հանրապետության ներկայացուցիչ, Ղրղզստանի Հանրապետության փոխվարչապետ Օլեգ Միխայիլի Պանկրատովին:
2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի |
Բելառուսի |
Ղազախստանի |
Ղրղզստանի |
Ռուսաստանի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 09 մարտի 2020 թվական: