ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
27 դեկտեմբերի 2016 թվականի |
թիվ 220 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ ԳԱՂՏՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ԴՐԱ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Հավանություն տալ ««Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից մրցակցության միասնական կանոնների պահպանման նկատմամբ հսկողության լիազորություններն իրականացնելիս գաղտնի տեղեկատվության պաշտպանության կարգի և դրա հրապարակման համար պատասխանատվության մասին» 2014 թվականի նոյեմբերի 12-ի համաձայնագրի մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ» արձանագրության նախագծի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից մրցակցության միասնական կանոնների պահպանման նկատմամբ հսկողության լիազորություններն իրականացնելիս գաղտնի տեղեկատվության պաշտպանության կարգի ԵՎ դրա հրապարակման համար պատասխանատվության մասին» 2014 թվականի նոյեմբերի 12-ի համաձայնագրի մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ» արձանագրության նախագծի մասին
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից մրցակցության միասնական կանոնների պահպանման նկատմամբ հսկողության լիազորություններն իրականացնելիս գաղտնի տեղեկատվության պաշտպանության կարգի և դրա հրապարակման համար պատասխանատվության մասին» 2014 թվականի նոյեմբերի 12-ի համաձայնագրի մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ» արձանագրության նախագծին (կցվում է) և այն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ ներպետական ընթացակարգեր անցկացնելու համար:
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ մինչև 2017 թվականը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել սույն կարգադրության 1-ին կետում նշված արձանագրության և «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից մրցակցության միասնական կանոնների պահպանման նկատմամբ հսկողության լիազորություններն իրականացնելիս գաղտնի տեղեկատվության պաշտպանության կարգի և դրա հրապարակման համար պատասխանատվության մասին» 2014 թվականի նոյեմբերի 12-ի համաձայնագրին Հայաստանի Հանրապետության միանալու վերաբերյալ» արձանագրության ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգեր անցկացնելու մասին՝ նկատի ունենալով դրանց միաժամանակյա ստորագրումը:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
Նախագիծ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից մրցակցության միասնական կանոնների պահպանման նկատմամբ հսկողության լիազորություններն իրականացնելիս գաղտնի տեղեկատվության պաշտպանության կարգի ԵՎ դրա հրապարակման համար պատասխանատվության մասին 2014 թվականի նոյեմբերի 12-ի համաձայնագրի մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, հաշվի առնելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի դրույթները,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից մրցակցության միասնական կանոնների պահպանման նկատմամբ հսկողության լիազորություններն իրականացնելիս գաղտնի տեղեկատվության պաշտպանության կարգի և դրա հրապարակման համար պատասխանատվության մասին» 2014 թվականի նոյեմբերի 12-ի համաձայնագրի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) անվանման մեջ «միասնական» բառը փոխարինել «ընդհանուր» բառով,
2) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,
հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի վրա (այսուհետ՝ Պայմանագիր), համաձայնեցին հետևյալի մասին.».
3) տեքստում համապատասխան թվով և հոլովով «Կողմ» բառը փոխարինել համապատասխան թվով և հոլովով «անդամ պետություն» բառերով.
4) 1-ին հոդվածի 1-ին կետում «Մրցակցության մասին համաձայնագրի» բառերը փոխարինել «Պայմանագրի» բառով.
5) 2-րդ հոդվածում՝
երրորդ պարբերության մեջ «որոնք պաշտպանվում են» բառերը փոխարինել «որոնց հասանելիությունը սահմանափակված է Կողմերի նորմատիվ իրավական ակտերին համապատասխան» բառերով.
ութերորդ պարբերության մեջ «Մրցակցության մասին համաձայնագրով և Հանձնաժողովի մասին պայմանագրով» բառերը փոխարինել «Պայմանագրով» բառով.
6) 3-րդ հոդվածում՝
1-ին կետի առաջին պարբերության մեջ «միասնական» բառը փոխարինել «ընդհանուր» բառով, «Մրցակցության մասին համաձայնագրի (այսուհետ՝ մրցակցության կանոններ) IV բաժնին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 29 որոշմամբ հաստատված՝ Շուկան անդրսահմանային համարելու չափորոշիչներին» բառերը փոխարինել «Պայմանագրի XVIII բաժնին (այսուհետ՝ մրցակցության կանոններ) և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից հաստատված՝ Շուկան անդրսահմանային համարելու չափորոշիչներին» բառերով.
3-րդ կետում՝
«սահմանափակ տարածման փաստաթղթերի» բառերից հետո լրացնել «(գաղտնի և ծառայողական օգտագործման)» բառերով.
«Հանձնաժողովի մասին պայմանագրին համապատասխան» բառերը հանել.
5-րդ կետում՝
երկրորդ պարբերության մեջ «Մրցակցության մասին համաձայնագրին» բառերը փոխարինել «Պայմանագրին» բառով.
երրորդ պարբերության մեջ՝ [փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].
7) 4-րդ հոդվածում՝
1-ին կետի 2-րդ ենթակետում «աշխատակիցները» բառը փոխարինել «պաշտոնատար անձինք և աշխատակիցները» բառերով.
2-րդ կետում և 3-րդ կետի երկրորդ պարբերության մեջ «աշխատակիցները» բառը փոխարինել «պաշտոնատար անձինք և աշխատակիցները» բառերով.
8) 6-րդ հոդվածում՝
1-ին կետում «աշխատակիցներին» բառը փոխարինել «պաշտոնատար անձանց և աշխատակիցներին» բառերով, «Հանձնաժողովի մասին պայմանագրին» բառերը փոխարինել «Պայմանագրին» բառով.
2-րդ կետում՝
երկրորդ պարբերության մեջ «Հանձնաժողովի մասին պայմանագրով» բառերը փոխարինել «Պայմանագրով» բառով.
երրորդ պարբերության մեջ «աշխատակցին» բառը փոխարինել «պաշտոնատար անձին և աշխատակցին» բառերով.
3-րդ կետում՝
առաջին պարբերության մեջ «և Հանձնաժողովի աշխատակիցները» բառերը փոխարինել «, պաշտոնատար անձինք և աշխատակիցները» բառերով.
երրորդ և չորրորդ պարբերություններում՝ [փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].
4-րդ կետում՝
առաջին պարբերության մեջ՝ [փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին]. երկրորդ պարբերության մեջ «Կողմերի պետություններում» բառերը փոխարինել «անդամ պետություններում» բառերով.
9) 7-րդ հոդվածում՝
1-ին կետում «օրենսդրությանը» բառը փոխարինել «նորմատիվ իրավական ակտերին» բառերով.
2-րդ կետում «Մրցակցության մասին համաձայնագրին» բառերը փոխարինել «Պայմանագրին» բառով.
10) 8-րդ հոդվածում՝
2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2. Անդամ պետությունների միջև ծագող՝ սույն համաձայնագրի դրույթների մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են Պայմանագրին համապատասխան:».
լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով՝
«3. Սույն համաձայնագիրը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս է կազմում։».
11) երկրորդ պարբերության եզրափակիչ մասում՝ [փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին]:
Հոդված 2
Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից անցկացնելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից ստանալու օրվանից, սակայն 20____ թվականի ____________-ին ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից մրցակցության միասնական կանոնների պահպանման նկատմամբ հսկողության լիազորություններն իրականացնելիս գաղտնի տեղեկատվության պաշտպանության կարգի և դրա հրապարակման համար պատասխանատվության մասին» 2014 թվականի նոյեմբերի 12-ի համաձայնագրին Հայաստանի Հանրապետության միանալու վերաբերյալ» արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ:
Կատարված է_______քաղաքում, 20__________թվականի_____________ -ին մեկ բնօրինակից՝ ռուսերենով։
Սույն արձանագրության բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն արձանագրության ավանդապահ, Եվրասիական տնտեսական միության յուրաքանչյուր անդամ պետություն կուղարկի դրա հաստատված պատճենը։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից կողմից՝ |
Բելառուսի Հանրապետությունից կողմից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից կողմից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից կողմից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից կողմից՝ |