ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
12 սեպտեմբերի 2016 թվականի |
թիվ 141 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 118 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 118 որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 118 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վերաբերյալ հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 24-րդ կետի 1-ին ենթակետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 64-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 17-ի ««Մրցակցության միասնական սկզբունքների և կանոնների մասին» համաձայնագրով նախատեսված տուգանքների հաշվարկման մեթոդիկայի և նշանակման կարգի մասին» թիվ 118 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից` |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Բ. Սագինտաև |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի -ի թիվ որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 118 որոշման մեջ կատարվող
1. Անվանման մեջ և 1-ին կետում ««Մրցակցության միասնական սկզբունքների և կանոնների մասին» համաձայնագրով նախատեսված» բառերը փոխարինել «Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնները խախտելու համար» բառերով:
2. «Մրցակցության միասնական սկզբունքների և կանոնների մասին» համաձայնագրով նախատեսված, նշված որոշմամբ հաստատված տուգանքների հաշվարկման մեթոդիկայում՝
ա) անվանման մեջ ««Մրցակցության միասնական սկզբունքների և կանոնների մասին» համաձայնագրով նախատեսված» բառերը փոխարինել «Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնները խախտելու համար» բառերով.
բ) տեքստում «մրցակցության կանոնների խախտում» բառերը՝ համապատասխան հոլովով, փոխարինել «խախտում» բառով՝ համապատասխան հոլով, «խախտում կատարած անձ» բառերը՝ համապատասխան հոլովով փոխարինել «իրավախախտ» բառով՝ համապատասխան հոլովով, «տեղեկատվություն չներկայացնելը» բառերը՝ համապատասխան հոլովով փոխարինել «Պայմանագրի XVIII բաժնով և Արձանագրությամբ նախատեսված՝ Միությանը տվյալներ (տեղեկություն) չներկայացնելը կամ ոչ ժամանակին ներկայացնելը, այդ թվում՝ Հանձնաժողովի պահանջով տվյալներ (տեղեկություն) չներկայացնելը, ինչպես նաև Հանձնաժողով ակնհայտ ոչ արժանահավատ տվյալներ (տեղեկություն) ներկայացնելը» (բացառությամբ սույն մեթոդիկայի 13-րդ կետի) բառերով՝ համապատասխան հոլովով, «Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի» բառերը փոխարինել «Միության» բառերով.
գ) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Սույն մեթոդիկան և կարգը մշակվել են «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) (այսուհետ` Արձանագրություն) 11-րդ կետին համապատասխան և սահմանում են Եվրասիական տնտեսական միության երկու և ավելի անդամ պետությունների տարածքներում անդրսահմանային շուկաներում «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 76-րդ հոդվածով նախատեսված՝ մրցակցության ընդհանուր կանոնները խախտելու, ինչպես նաև Պայմանագրի XVIII բաժնով և Արձանագրությամբ նախատեսված՝ Հանձնաժողով տվյալներ (տեղեկություն) չներկայացնելու կամ ոչ ժամանակին ներկայացնելու, այդ թվում՝ Հանձնաժողովի պահանջով տվյալներ (տեղեկություն) չներկայացնելու, ինչպես նաև Հանձնաժողով ակնհայտ ոչ արժանահավատ տվյալներ (տեղեկություն) ներկայացնելու համար իրավաբանական անձանց, պաշտոնատար անձանց, անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց նկատմամբ տուգանքների չափը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից (այսուհետ՝ Հանձնաժողով) հաշվարկելու կարգը:».
դ) 2-րդ կետի երրորդ և չորրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«խախտում»՝ իրավաբանական անձի, պաշտոնատար անձի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի կողմից մրցակցության ընդհանուր կանոնների խախտում անդրսահմանային շուկաներում, ինչպես նաև՝ Պայմանագրի XVIII բաժնով և Արձանագրությամբ նախատեսված տվյալներ (տեղեկություն) չներկայացնելը կամ ոչ ժամանակին ներկայացնելը Հանձնաժողով, այդ թվում՝ Հանձնաժողովի պահանջով տվյալներ (տեղեկություն) չներկայացնելը, ինչպես նաև Հանձնաժողով ակնհայտ ոչ արժանահավատ տվյալներ (տեղեկություն) ներկայացնելը, եթե այլ բան վերապահված չէ.
«իրավախախտ»՝ Հանձնաժողովի կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված «Մրցակցության կանոնների խախտման վերաբերյալ գործերի քննության կարգ»-ին համապատասխան` Պայմանագրի 76-րդ հոդվածով նախատեսված մրցակցության կանոնները խախտած ճանաչված, ինչպես նաև Պայմանագրի XVIII բաժնով և Արձանագրությամբ նախատեսված՝ Հանձնաժողով տվյալներ (տեղեկություն) չներկայացրած կամ ոչ ժամանակին ներկայացրած, այդ թվում՝ Հանձնաժողովի պահանջով տվյալներ (տեղեկություն) չներկայացրած, ինչպես նաև Հանձնաժողով ակնհայտ ոչ արժանահավատ տվյալներ (տեղեկություն) ներկայացրած իրավաբանական անձ, պաշտոնատար անձ, անհատ ձեռնարկատեր կամ ֆիզիկական անձ.».
ե) 3-րդ կետում «Համաձայնագրի 2-րդ հոդվածում» բառերը փոխարինել «Արձանագրության 2-րդ կետում» բառերով.
զ) 7-րդ և 8-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«7. Տուգանքի առավելագույն չափը կազմում է՝
ա) Արձանագրության 16-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված խախտումների համար՝ պաշտոնատար անձանց և անհատ ձեռնարկատերերի համար՝ 110 000 ռուսական ռուբլի, իրավաբանական անձանց համար՝ 1 000 000 ռուսական ռուբլի.
բ) Արձանագրության 16-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված խախտումների համար՝ պաշտոնատար անձանց և անհատ ձեռնարկատերերի համար՝ 150 000 ռուսական ռուբլի, իրավաբանական անձանց համար՝ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) իրացումից իրավախախտի ստացած հասույթի գումարի չափի տասնհինգ հարյուրերորդը, որի շուկայում կատարվել է իրավախախտումը, կամ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) ձեռքբերման համար իրավախախտի կրած ծախսերի գումարի չափի տասնհինգ հարյուրերորդը, որի շուկայում կատարվել է իրավախախտումը, սակայն իրավախախտի՝ բոլոր ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացումից ստացած հասույթի հանրագումարի մեկ հիսուներորդից ոչ ավելի: Եթե իրավախախտի՝ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) իրացումից ստացված հասույթի գումարի չափը, որի շուկայում կատարվել է իրավախախտումը, գերազանցում է իրավախախտի՝ բոլոր ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացումից ստացած հասույթի հանրագումարի 75 տոկոսը, ապա առավելագույն տուգանքը կազմում է իրավախախտի՝ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) իրացումից ստացված հասույթի գումարի չափի երեք հարյուրերորդը, որի շուկայում կատարվել է իրավախախտումը, կամ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) ձեռքբերման համար իրավախախտի կրած ծախսերի գումարի չափի երեք հարյուրերորդը, որի շուկայում կատարվել է իրավախախտումը, սակայն իրավախախտի՝ բոլոր ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացումից ստացած հասույթի հանրագումարի մեկ հիսուներորդից ոչ ավելի.
գ) Արձանագրության 16-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված խախտումների համար՝ ֆիզիկական անձանց համար՝ 75 000 ռուսական ռուբլի, պաշտոնատար անձանց և անհատ ձեռնարկատերերի համար՝ 150 000 ռուսական ռուբլի, իրավաբանական անձանց համար՝ 5 000 000 ռուսական ռուբլի.
դ) Արձանագրության 16-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված խախտումների համար՝ պաշտոնատար անձանց և անհատ ձեռնարկատերերի համար՝ 150 000 ռուսական ռուբլի, իրավաբանական անձանց համար՝ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) իրացումից իրավախախտի ստացած հասույթի գումարի չափի տասնհինգ հարյուրերորդը, որի շուկայում կատարվել է իրավախախտումը, կամ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) ձեռքբերման համար իրավախախտի կրած ծախսերի գումարի չափի տասնհինգ հարյուրերորդը, որի շուկայում կատարվել է իրավախախտումը, սակայն ոչ ավելի, քան իրավախախտի՝բոլոր ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացումից ստացած հասույթի հանրագումարի չափի մեկ հիսուներորդը: Եթե իրավախախտի՝ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) իրացումից ստացված հասույթի գումարը, որի շուկայում կատարվել է իրավախախտումը, գերազանցում է իրավախախտի՝ բոլոր ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացումից ստացած հասույթի հանրագումարի 75 տոկոսը, ապա առավելագույն տուգանքը կազմում է իրավախախտի՝ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) իրացումից ստացված հասույթի գումարի չափի երեք հարյուրերորդը, որի շուկայում կատարվել է իրավախախտումը, կամ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) ձեռքբերման համար իրավախախտի կրած ծախսերի գումարի չափի երեք հարյուրերորդը, որի շուկայում կատարվել է իրավախախտումը, սակայն իրավախախտի՝ բոլոր ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացումից ստացած հասույթի հանրագումարի մեկ հիսուներորդից ոչ ավելի.
ե) Արձանագրության 16-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված խախտումների համար՝ ֆիզիկական անձանց համար՝ 15 000 ռուսական ռուբլի, պաշտոնատար անձանց և անհատ ձեռնարկատերերի համար՝ 60 000 ռուսական ռուբլի, իրավաբանական անձանց համար՝ 1 000 000 ռուսական ռուբլի:
8. Տուգանքի նվազագույն չափը կազմում է՝
ա) Արձանագրության 16-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված խախտումների համար՝
պաշտոնատար անձանց և անհատ ձեռնարկատերերի համար՝ 20 000 ռուսական ռուբլի, իրավաբանական անձանց համար՝ 100 000 ռուսական ռուբլի.
բ) Արձանագրության 16-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված խախտումների համար՝
պաշտոնատար անձանց և անհատ ձեռնարկատերերի համար՝ 20 000 ռուսական ռուբլի, իրավաբանական անձանց համար՝ իրավախախտի՝ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) իրացումից ստացած հասույթի գումարի չափի մեկ հարյուրերորդը, որի շուկայում կատարվել է իրավախախտումը, կամ իրավախախտի՝ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) ձեռքբերման համար կրած ծախսերի գումարի չափի մեկ հարյուրերորդը, որի շուկայում կատարվել է իրավախախտումը, սակայն 100 000 ռուսական ռուբլուց ոչ պակաս: Եթե իրավախախտի՝ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) իրացումից ստացված հասույթի գումարը, որի շուկայում կատարվել է իրավախախտումը, գերազանցում է իրավախախտի՝ բոլոր ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացումից ստացած հասույթի հանրագումարի 75 տոկոսը, ապա նվազագույն տուգանքը կազմում է իրավախախտի՝ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) իրացումից ստացված հասույթի գումարի չափի երեք հազարերորդը, որի շուկայում կատարվել է իրավախախտումը, կամ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) ձեռքբերման համար իրավախախտի կրած ծախսերի գումարի չափի երեք հազարերորդը, որի շուկայում կատարվել է իրավախախտումը, սակայն 100 000 ռուսական ռուբլուց ոչ պակաս.
գ) Արձանագրության 16-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված խախտումների համար՝ ֆիզիկական անձանց համար՝ 20 000 ռուսական ռուբլի, պաշտոնատար անձանց և անհատ ձեռնարկատերերի համար՝ 20 000 ռուսական ռուբլի, իրավաբանական անձանց համար՝ 200 000 ռուսական ռուբլի.
դ) Արձանագրության 16-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված խախտումների համար՝ պաշտոնատար անձանց և անհատ ձեռնարկատերերի համար՝ 20 000 ռուսական ռուբլի, իրավաբանական անձանց համար՝ իրավախախտի՝ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) իրացումից ստացած հասույթի գումարի չափի մեկ հարյուրերորդը, որի շուկայում կատարվել է իրավախախտումը, կամ իրավախախտի՝ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) ձեռքբերման համար կրած ծախսերի գումարի չափի մեկ հարյուրերորդը, որի շուկայում կատարվել է իրավախախտումը, սակայն 100 000 ռուսական ռուբլուց ոչ պակաս: Եթե իրավախախտի՝ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) իրացումից ստացված հասույթի գումարի չափը, որի շուկայում կատարվել է իրավախախտումը, գերազանցում է իրավախախտի՝ բոլոր ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացումից ստացած հասույթի հանրագումարի 75 տոկոսը, ապա նվազագույն տուգանքը կազմում է իրավախախտի՝ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) իրացումից ստացված հասույթի գումարի չափի երեք հազարերորդը, որի շուկայում կատարվել է իրավախախտումը, կամ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) ձեռքբերման համար իրավախախտի կրած ծախսերի գումարի չափի երեք հազարերորդը, որի շուկայում կատարվել է իրավախախտումը, սակայն 100 000 ռուսական ռուբլուց ոչ պակաս.
ե) Արձանագրության 16-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված խախտումների համար՝ ֆիզիկական անձանց համար՝ 10 000 ռուսական ռուբլի, պաշտոնատար անձանց և անհատ ձեռնարկատերերի համար՝ 10 000 ռուսական ռուբլի, իրավաբանական անձանց համար՝ 150 000 ռուսական ռուբլի:».
է) 11-րդ կետում՝
«ա» ենթակետում «Համաձայնագրի 14-րդ հոդվածով» բառերը փոխարինել «Արձանագրության 16-րդ կետով» բառերով.
«ե» ենթակետում «Համաձայնագրի 14-րդ հոդվածի երկու և ավելի կետերով» բառերը փոխարինել «Արձանագրության 16-րդ կետի երկու և ավելի ենթակետերով» բառերով.
ը) 14-րդ կետում «համարվում է խախտման համար պատասխանատվության ենթարկված» բառերը փոխարինել «, պաշտոնատար անձը, անհատ ձեռնարկատերը կամ ֆիզիկական անձը համարվում են պատասխանատվության ենթարկված» բառերով.
թ) 15-րդ կետի «ե» ենթակետում «Համաձայնագրի 14-րդ հոդվածին» բառերը փոխարինել «Արձանագրության 16-րդ կետին» բառերով.
ժ) 16-րդ կետում «Մրցակցության կանոնների խախտման գործով քննության համար հանձնաժողովի կողմից հարցման հետ կապված» բառերը հանել.
ժա) 17-րդ կետում՝
առաջին պարբերության «ընդունվում է» բառից առաջ ավելացնել «խախտման գործով քննության համար հարցման հետ կապված» բառերը.
«ա» և «բ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ա) Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանումը, որի իրավասությունները ներառում են խախտման գործերով քննություն անցկացնելը և նյութերը նախապատրաստելը, և որն ի հայտ է բերել Պայմանագրի XVIII բաժնով և Արձանագրությամբ նախատեսված՝ Հանձնաժողով տվյալներ (տեղեկություն) չներկայացնելու կամ ոչ ժամանակին ներկայացնելու, այդ թվում՝ Հանձնաժողովի պահանջով տվյալներ (տեղեկություն) չներկայացնելու, ինչպես նաև Հանձնաժողով ակնհայտ ոչ արժանահավատ տվյալներ (տեղեկություն) ներկայացնելու փաստը, նախապատրաստում է ծառայողական գրություն Հանձնաժողովի կոլեգիայի՝ այդ կառուցվածքային ստորաբաժանման համար պատասխանատու անդամի անունով.
բ) Պայմանագրի XVIII բաժնով և Արձանագրությամբ նախատեսված տվյալներ (տեղեկություն) Հանձնաժողով չներկայացնելու կամ ոչ ժամանակին ներկայացնելու, այդ թվում՝ Հանձնաժողովի պահանջով տվյալներ (տեղեկություն) չներկայացնելու, ինչպես նաև Հանձնաժողով ակնհայտ ոչ արժանահավատ տվյալներ (տեղեկություն) ներկայացնելու համար տուգանք նշանակելու մասին Հանձնաժողովի կոլեգիայի որոշման նախագծի նախապատրաստումն իրականացվում է համապատասխան գործի ուսումնասիրության հարցերով հանձնաժողովի կողմից, որն ստեղծվում և գործում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված «Մրցակցության կանոնների խախտման վերաբերյալ գործերի ուսումնասիրության կարգ»-ի համաձայն՝ խախտման գործի ուսումնասիրության հարցերով հանձնաժողովի համար սահմանված կանոններով.».
ժբ) 18-րդ կետից հանել «Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2011 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգին համապատասխան,» բառերը.
ժգ) 19-րդ կետում «համապատասխան ազգային մարմինը» բառերը փոխարինել «մարմինը» բառով.
ժդ) նշված Մեթոդիկայի և կարգի թիվ 1 հավելվածում՝
համարակալված վերնագրում ««Մրցակցության միասնական սկզբունքների և կանոնների մասին» համաձայնագրով նախատեսված» բառերը փոխարինել «Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնները խախտելու համար» բառերով:
անվանման մեջ ««Մրցակցության միասնական սկզբունքների և կանոնների մասին» համաձայնագրի 14-րդ հոդվածով նախատեսված մրցակցության կանոնների խախտման համար տուգանքի» բառերը փոխարինել «անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնները խախտելու համար տուգանքների» բառերով.
տեքստում՝ «Համաձայնագրի 14-րդ հոդվածի 2-րդ մասի» բառերը փոխարինել «Արձանագրության 16-րդ կետի 2-րդ ենթակետի» բառերով.
«Պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ» բաժնում՝ տեքստում՝ «մրցակցության կանոնները խախտած իրավաբանական անձը» բառերը՝ համապատասխան հոլովով, փոխարինել «իրավախախտը» բառով՝ համապատասխան հոլովով.
1-ին դիրքը առաջին վանդակում շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման կամավոր դադարեցում՝ իրավաբանական անձի, պաշտոնատար անձի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի կողմից, որոնք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված «Մրցակցության կանոնների խախտման վերաբերյալ գործերի քննության կարգ»-ի համաձայն՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից ճանաչվել են որպես «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 76-րդ հոդվածով նախատեսված՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոններ խախտած, ինչպես նաև Պայմանագրի XVIII բաժնով և «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» Արձանագրությամբ (Պայմանագրի թիվ 19 հավելված) (այսուհետ` Արձանագրություն) նախատեսված տվյալներ (տեղեկություն) Հանձնաժողով չներկայացրած կամ ոչ ժամանակին ներկայացրած, այդ թվում՝ Հանձնաժողովի պահանջով տվյալներ (տեղեկություն) չներկայացրած, ինչպես նաև Հանձնաժողով ակնհայտ ոչ արժանահավատ տվյալներ (տեղեկություն) ներկայացրած (այսուհետ՝ իրավախախտներ)».
2-րդ դիրքում «մրցակցության կանոնները խախտած իրավաբանական անձի կողմից» բառերը փոխարինել «իրավախախտի կողմից» բառերով. 3-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3. Իրավախախտի կողմից անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին կամավոր հաղորդումը Հանձնաժողով և (կամ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետության լիազորված մարմին՝ Արձանագրությանը համապատասխան |
1. Պայմանագրի 76-րդ հոդվածին համապատասխան անթույլատրելի համարվող համաձայնագիր կնքելու մասին կամավոր հայտնած իրավախախտն ազատվում է պատասխանատվությունից այն իրավախախտումների համար, որոնք նախատեսված են Արձանագրության 16-րդ կետի 2-րդ ենթակետով՝ Արձանագրության 19-րդ կետով նախատեսված կարգով». |
5-րդ դիրքում հանել «այդ» բառը.
7-րդ և 8-րդ դիրքերում՝ [փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].
«Պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ» բաժնում՝ տեքստում՝ «իրավաբանական անձի կողմից» բառերը փոխարինել «իրավախախտի կողմից» բառերով.
1-ին դիրքը առաջին վանդակում շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Անդրսահմանային շուկաներում ընդհանուր կանոնների կրկնակի խախտում՝ եթե առաջին խախտումը կատարելու համար իրավախախտի նկատմամբ արդեն կիրառվել է պատասխանատվության միջոց տուգանքի ձևով՝ պատիժը նշանակելու մասին որոշման կատարումը ավարտելու օրվանից մեկ տարվա ընթացքում».
ժե) նշված Մեթոդիկայի և կարգի թիվ 2 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ՀԱՎԵԼՎԱԾ 2 Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնները խախտելու համար տուգանքների հաշվարկի մեթոդիկայի և նշանակման կարգի |
ՑԱՆԿ
պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքների և պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքների, որոնք հաշվի են առնվում «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի XVIII բաժնով և «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրությամբ (նշված պայմանագրի թիվ 19 հավելված) նախատեսված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողով տվյալներ (տեղեկություն) չներկայացնելու կամ ոչ ժամանակին ներկայացնելու, այդ թվում՝ Հանձնաժողովի պահանջով տվյալներ (տեղեկություն) չներկայացնելու, ինչպես նաև նշված Արձանագրության 16-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված ակնհայտ ոչ արժանահավատ տվյալներ (տեղեկություն) Հանձնաժողով ներկայացնելու համար տուգանքների չափը հաշվարկելիս
Կշռային գործակիցը |
Պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ | |
1. Առաջին անգամ տվյալներ (տեղեկություն) չներկայացնելը կամ ոչ ժամանակին ներկայացնելը այն իրավաբանական անձի, պաշտոնատար անձի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի կողմից, որոնք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված «Մրցակցության կանոնների խախտման վերաբերյալ գործերի քննության կարգ»-ի համաձայն, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից ճանաչվել է որպես «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 76-րդ հոդվածով նախատեսված՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնները խախտած, ինչպես նաև Պայմանագրի XVIII բաժնով և «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրությամբ (Պայմանագրի թիվ 19 հավելված) (այսուհետ` Արձանագրություն) նախատեսված տվյալները (տեղեկությունը) Հանձնաժողով չներկայացրած կամ ոչ ժամանակին ներկայացրած, այդ թվում՝ Հանձնաժողովի պահանջով տվյալներ (տեղեկություն) չներկայացրած, ինչպես նաև Հանձնաժողով ակնհայտ ոչ արժանահավատ տվյալներ (տեղեկություն) ներկայացրած (այսուհետ՝ իրավախախտ). |
2 |
2. Հակաիրավական վարքագծի կամավոր դադարեցում իրավախախտի կողմից |
3 |
II. Պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ | |
Իրավախախտի կողմից Պայմանագրի XVIII բաժնով և Արձանագրությամբ |
5»: |