«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 հունվարի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 11105005
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
27 դեկտեմբերի 2004 թ. |
N 489-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ, ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻՆ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԵՎ «ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱ ԱՐՄԵՆԻԱ» ԹԵՐԹԵՐԻՆ, ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՍՈՒԲՍԻԴԻԱՅԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն ՀՀ կառավարության 2003 թ. դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N 1937-Ն որոշման 6-րդ կետի պահանջի՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել՝
ա/ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնին պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիայի հաշվարկման կարգը՝ համաձայն հավելված N 1-ի.
բ/ Ոչ պետական մամուլին, «Հայաստանի Հանրապետություն» և «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթերին պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիայի հաշվարկման կարգը՝ համաձայն հավելված N 2-ի.
գ/ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնին պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիայի հաշվարկման կարգը՝ համաձայն հավելված N 3-ի:
2. ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչությանը և քարտուղարությանը՝ սույն հրամանն ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն՝ սահմանված կարգով գրանցելու որպես գերատեսչական նորմատիվային ակտ:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին:
Նախարար՝ |
Հ. Հովեյան |
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՍՈՒԲՍԻԴԻԱՅԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
Տեղեկատվական-վերլուծական կենտրոնի /այսուհետ՝ կենտրոն/ ֆինանսական միջոցները գոյանում են ի հաշիվ՝
ա/ մշակութային գործունեության համար պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիայի
բ/ մշակութային գործունեության վճարովի ձևերից առաջացած եկամուտների.
գ/ նվիրատվությունների:
1. Կենտրոնի մշակութային գործունեության համար պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիան պետք է ապահովի՝
ա/ կենտրոնի կանոնադրական գործունեության անհրաժեշտ պայմանների ստեղծումը.
բ/ զանգվածային և էլեկտրոնային տեղեկատվության միջոցներով հայ մշակույթի ու արվեստի ներկայացումը:
2. Կենտրոնին հատկացվող սուբսիդիայի հաշվարկման հիմքում դրված են՝
ա/ աշխատողների աշխատանքի վարձատրության վճարները.
բ/ պարտադիր սոց. ապահովագրության վճարները /հաստատագրված վճար/.
գ/ գրասենյակային ապրանքների և նյութերի ձեռքբերման ծախսերը.
դ/ էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսերը.
ե/ գույքի և սարքավորումների ձեռքբերման ծախսերը.
զ/ գործուղման և ծառայողական ուղևորությունների ծախսերը.
է/ տրանսպորտային ծառայությունների վճարները /սեփական տրանսպորտի պահպանում/.
ը/ կապի ծառայությունների վճարները /աբոնենտային վարձ/.
թ/ շենքերի, շինությունների վարձակալության ծախսերը.
ժ/ ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսերը.
ժա/ այլ կոմունալ ծախսերը /աղբ, դեռատիզացիա/.
ժբ/ կենտրոնի հիմնական գործունեության հետ կապված այլ ծառայությունների ձեռքբերման ծախսերը:
Աշխատավարձի նորմատիվային ծախսերը հաշվարկվում են՝ ելնելով վերջին երեք տարիների միջին ցուցակային թվաքանակից և ձևավորված միջին դրույքաչափերից:
Աշխատավարձի նորմատիվային ծախսերում հաշվի են առնվում դրույքաչափերի փոփոխությունների գործակիցը, ինչպես նաև՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան՝ հատուկ պայմաններում աշխատելու համար սահմանված հավելումները:
Շենքի պահպանման, կոմունալ ծառայությունների, էլեկտրաէներգիայի, ջեռուցման, վարձակալության, տրանսպորտի պահպանման, գրասենյակային, գործուղման և այլ ծախսերը որոշվում են նախորդ տարվա փաստացի ցուցանիշների, գործող սակագների և պայմանագրային հիմունքներով իրականացվող ծառայությունների գների համաձայն: Կենտրոնի պահպանման ծախսերի նորմատիվը խմբագրվում է սպառողական գների աճի տոկոսին համապատասխան:
3. Կենտրոնին հատկացվող սուբսիդիայի նորմատիվային չափը կարող է վերանայվել կենտրոնի գործունեության պայմանների էական փոփոխությունների՝ այլ շենք փոխադրվելու, տարածքների ընդլայնման, վերակառուցման, տեխնիկական վերազինման և այլ դեպքերում:
4. Կենտրոնի հիմնադիրը /լիազորված պետական մարմինը/, ելնելով սոցիալ-տնտեսական պայմաններից, կանոնադրական գործունեության լիարժեք իրականացման նպատակով՝ սուբսիդիայի նորմատիվային չափը հաշվարկելիս կարող է ավելացնել անձնակազմի թվաքանակը, անհրաժեշտ ծախսերի նվազագույնը:
5. Կենտրոնին, պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիայի նորմատիվի հաշվարկում՝ որպես մատուցվող ծառայության միավոր, սահմանվում է տեղեկատվության տրամադրման տարեկան քանակը: Տրամադրվող սուբսիդիայի առավելագույն չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
Ս = (Տնշգ●Տք) - Ծ գ, որտեղ՝
Ս-ն սուբսիդիայի առավելագույն չափն է,
Տնշգ-ն մեկ միավոր տեղեկատվության /մեգաբայթ/ նվազագույն շահավետ գինն է,
Տք-ն տեղեկատվության քանակն է,
Ծգ-ն կենտրոնի վճարովի ծառայությունների գինն է և հավասար է 0-ի:
Մեկ միավոր տեղեկատվության նվազագույն շահավետ գինը որոշվում է հետևյալ բանաձևով.
որտեղ
∑Ծ - ն 2-րդ կետում բերված ծախսերի հանրագումարն է:
6. Արտաբյուջետային աղբյուրներից միջոցների ստացումը չի կարող հիմք ծառայել կենտրոնի բյուջետային հատկացումների /սուբսիդիայի/ չափն իջեցնելու համար: Կենտրոնի եկամուտներն ուղղվում են կապիտալ և ընթացիկ վերանորոգումների, տեխնիկական միջոցներով զինելու, հրատարակչական աշխատանքներ իրականացնելու, աշխատավարձի, լրավճարների, խրախուսման բնույթի այլ վճարումների և ընթացիկ այլ ծախսերի իրականացմանը:
Հավելված N 2 |
Կ Ա Ր Գ
Ոչ պետական մամուլին, «Հայաստանի Հանրապետություն» և «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթերին պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիայի հաշվարկման
1. Ոչ պետական մամուլին պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիայի հաշվարկման հիմքում դրված են.
ա/ գրասենյակային ապրանքների և նյութերի ձեռքբերման ծախսերը,
բ/ էլեկտրաէներգիայի, վառելիքի և կոմունալ ծախսերը,
գ/ գույքի և սարքավորումների ձեռքբերման ծախսերը,
դ/ կապի ծառայությունների վճարները,
ե/ վարձակալության ծախսերը:
1.1. Ոչ պետական մամուլին հատկացվող սուբսիդիայի նորմատիվային չափը կարող է վերանայվել, եթե փոփոխվում են գործունեության պայմանները:
1.2. Պետական բյուջեի միջոցների հաշվին ոչ պետական մամուլին հատկացվող սուբսիդիայի նորմատիվի հաշվարկում մատուցվող ծառայությունը բնակչությանը տեղեկատվությամբ ապահովումն է:
Տրամադրվող սուբսիդիայի առավելագույն չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
Ս = /Թ նշգ X Թ տհք/ - Ե թ., որտեղ`
Ս-ն սուբսիդիայի առավելագույն չափն է,
Թ նշգ-ն լույս տեսնող մեկ միավոր թերթի նվազագույն շահավետ գինն է,
Թ տհք-ն թերթի տարեկան համարների քանակն է,
Ե թ-ն իրացումից ստացած եկամուտն է և հավասար է 0-ի:
Մեկ միավոր թերթի նվազագույն շահավետ գինը որոշվում է հետևյալ բանաձևով`
որտեղ ∑Ծ-ն՝ 1-ին կետում բերված ծախսերի հանրագումարն է:
2. «Հայաստանի Հանրապետություն» և «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթերի ֆինանսական միջոցները գոյանում են ի հաշիվ.
ա/ պետական բյուջեի միջոցների,
բ/ թերթի իրացումից ստացվող միջոցների,
գ/ գովազդի:
2.1. «Հայաստանի Հանրապետություն» և «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթերին պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիան պետք է ապահովի թերթերի կանոնադրական գործունեության իրականցումը:
2.2. «Հայաստանի Հանրապետություն» և «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթերի սուբսիդիայի հաշվարկման հիմքում դրված ծախսերն են.
ա/ աշխատողների աշխատանքի վարձատրության վճարները,
բ/ պարտադիր սոց. ապահովագրության վճարները /հաստատագրված վճար/,
գ/ գրասենյակային ապրանքների և նյութերի ձեռքբերման ծախսերը,
դ/ էլեկտրաէներգիայի, վառելիքի և կոմունալ ծախսերը,
ե/ գույքի և սարքավորումների ձեռքբերման ծախսերը,
զ/ կապի ծառայությունների վճարները,
է/ վարձակալության ծախսերը,
ը/ գործուղման ծախսերը,
թ/ հիմնական գործունեության հետ կապված այլ ծառայությունների ձեռքբերման ծախսերը:
Աշխատավարձի նորմատիվային ծախսերը հաշվարկվում են՝ ելնելով վերջին երեք տարիների միջին ցուցակային թվաքանակից և ձևավորված միջին դրույքաչափերից: Էլեկտրաէներգիայի, վառելիքի, կոմունալ, վարձակալության, գործուղման և այլ ծախսերը որոշվում են նախորդ տարվա փաստացի ցուցանիշների, գործող սակագների և պայմանագրային հիմունքներով իրականացվող ծառայությունների գների համաձայն:
2.3. Պետական բյուջեի միջոցների հաշվին «Հայաստանի Հանրապետություն» և «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթերին հատկացվող սուբսիդիայի նորմատիվի հաշվարկում մատուցվող ծառայությունը բնակչությանը տեղեկատվությամբ ապահովումն է:
Տրամադրվող սուբսիդիայի առավելագույն չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
Ս = /Թնշգ X Թտհք/ - Ե , որտեղ`
Ս-ն սուբսիդիայի առավելագույն չափն է,
Թնշգ-ն լույս տեսնող մեկ միավոր թերթի նվազագույն շահավետ գինն է,
Թտհք-ն թերթի տարեկան համարների քանակն է,
Ե -ն թերթերի իրացումից և գովազդից ստացած եկամուտներն են:
Մեկ միավոր թերթի նվազագույն շահավետ գինը որոշվում է հետևյալ բանաձևով.
որտեղ ∑Ծ-ն 2.2 կետում բերված ծախսերի հանրագումարն է:
Հավելված N 3 |
Կ Ա Ր Գ
ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՍՈՒԲՍԻԴԻԱՅԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հիմնական գործունեությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության պատմամշակութային ժառանգության ուսումնասիրումը և հանրահռչակումը, Հայաստանի Հանրապետության պատմամշակութային անշարժ հուշարձանների և հատուկ պահպանվող պատմամշակութային տարածքների պետական հաշվառումը՝ պետական ցուցակների, վկայագրերի, պահպանական գոտիների, վերականգնման և բարեկարգման նախագծերի ու վավերագրերի կազմումը, «Հուշարձան» տարեգրքի կազմումն ու հրատարակումը, հայկական պատմամշակութային ժառանգության գիտատեղեկատու շտեմարանի կազմումը և թվայնացումը, օրենքով սահմանված կարգով պատմամշակութային վտանգված և վերականգնվող անշարժ հուշարձանների պեղումների կատարումը:
Կենտրոնի ֆինանսական միջոցները գոյանում են ի հաշիվ.
ա) մշակութային գործունեության համար պետական բյուջեի միջոցներից հատկացվող սուբսիդիայի,
բ) մշակութային գործունեության վճարովի ձևերից առաջացած եկամուտների,
գ) կամավոր նվիրատվությունների, դրամական նպաստների և այլն:
1. Կենտրոնի մշակութային գործունեության համար պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիան պետք է ապահովի կենտրոնի կանոնադրական գործունեության անհրաժեշտ պայմանների ստեղծումը:
2. Կենտրոնին հատկացվող սուբսիդիայի հաշվարկման հիմքում դրված ծախսերն են՝
ա) աշխատողների աշխատանքի վարձատրության վճարները.
բ) պարտադիր սոց. ապահովագրության վճարները /հաստատագրված վճար/.
գ) գրասենյակային ապրանքների և նյութերի ձեռքբերման ծախսերը.
դ) էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսերը.
ե) գույքի և սարքավորումների ձեռքբերման ծախսերը.
զ) գործուղման և ծառայողական ուղևորությունների ծախսերը.
է) տրանսպորտային ծառայությունների վճարները /սեփական տրանսպորտի պահպանում/.
ը) կապի ծառայությունների վճարները /աբոնենտային վարձ/.
թ) շենքերի, շինությունների վարձակալության ծախսերը.
ժ) արտագերատեսչական պահպանության ծախսերը.
ժա) ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսերը.
ժբ) այլ կոմունալ ծախսերը /աղբ, դեռատիզացիա/.
ժգ) կենտրոնի հիմնական գործունեության հետ կապված այլ ծառայությունների ձեռքբերման ծախսերը:
Աշխատավարձի նորմատիվային ծախսերը հաշվարկվում են՝ ելնելով վերջին երեք տարիների միջին ցուցակային թվաքանակից և ձևավորված միջին դրույքաչափերից: Աշխատավարձի նորմատիվային ծախսերում հաշվի են առնվում դրույքաչափերի փոփոխությունների գործակիցը, ինչպես նաև՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխանող՝ հատուկ պայմաններում աշխատելու համար սահմանված հավելումները:
Շենքի պահպանման, կոմունալ ծառայությունների, էլեկտրաէներգիայի, ջեռուցման, պահակային ծառայության, վարձակալության, տրանսպորտի պահպանման, գրասենյակային, գործուղման և այլ ծախսերը որոշվում են նախորդ տարվա փաստացի ցուցանիշների, գործող սակագների և պայմանագրային հիմունքներով իրականացվող ծառայությունների գների համաձայն: Կենտրոնի պահպանման ծախսերի նորմատիվը խմբագրվում է սպառողական գների աճի տոկոսին համապատասխան:
3. Կենտրոնին հատկացվող սուբսիդիայի նորմատիվային չափը կարող է վերանայվել կազմակերպության գործունեության պայմանների էական փոփոխությունների՝ այլ շենք փոխադրվելու, տարածքների ընդլայնման, վերակառուցման, տեխնիկական վերազինման և այլ դեպքերում:
4. Կենտրոնի հիմնադիրը /լիազորված պետական մարմինը/՝ ելնելով սոցիալ-տնտեսական պայմաններից, կանոնադրական գործունեության լիարժեք իրականացման նպատակով՝ սուբսիդիայի նորմատիվային չափը հաշվարկելիս կարող է ավելացնել անձնակազմի թվաքանակը, անհրաժեշտ ծախսերի նվազագույնը:
5. Կենտրոնի պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիայի նորմատիվի հաշվարկում, որպես մատուցվող ծառայության միավոր, սահմանվում են հետևյալ աշխատանքները.
5.1. հուշարձանների պահպանական գոտիների նախագծում և թողարկում.
5.2. հուշարձանների հաշվառում և ցուցակագրում.
5.3. հուշարձանների վկայագրում.
5.4. հուշարձանների կադաստրի կազմում.
5.5. հայկական պատմամշակութային ժառանգության գիտատեղեկատու շտեմարանի կազմում.
5.6. «Հուշարձան» տարեգրքի հրատարակում.
5.7. վտանգված և վերականգնվող անշարժ հուշարձանների պեղումների կատարում:
Տրամադրվող սուբսիդիայի առավելագույն չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
Ս = (∑Ծնշգ ● Ծք)- Ծգ, որտեղ՝
Ս - ն սուբսիդիայի առավելագույն չափն է,
∑Ծնշգ -ն մեկ միավոր ծառայությունների՝ 5.1-5.7 կետերում թվարկված ծառայությունների /աշխատանքների/ ձեռքբերման նվազագույն շահավետ գնի հանրագումարն է,
Ծք- ն 5.1-5.7 կետերում թվարկված ծառայությունների /աշխատանքների/ տարեկան քանակն է,
Ծգ-ն կենտրոնի վճարովի ծառայությունների գինն է և հավասար է 0-ի:
Մեկ միավոր ծառայության /աշխատանքի/ նվազագույն շահավետ գնի հանրագումարը
որոշվում է հետևյալ բանաձևով.
, որտեղ՝
∑ծ - ն 2-րդ կետում բերված ծախսերի հանրագումարն է:
6. Արտաբյուջետային աղբյուրներից միջոցների ստացումը չի կարող հիմք ծառայել կենտրոնի բյուջետային հատկացումների /սուբսիդիայի/ չափն իջեցնելու համար: Կենտրոնի եկամուտներն ուղղվում են կապիտալ և ընթացիկ նորոգումների, մշակութային արժեքների վերականգնման, տեխնիկական միջոցներով զինելու, հրատարակչական աշխատանքներ իրականացնելու, աշխատավարձի, լրավճարների, խրախուսման բնույթի այլ վճարումների և ընթացիկ այլ ծախսերի իրականացմանը: