«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 հոկտեմբերի 2000 թ.
Պետական գրանցման թիվ 11800120
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18 սեպտեմբերի 2000 թվականի |
թիվ 235 |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի ԹԻՎ 152 ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում կատարված կառուցվածքային և կադրային փոփոխությունները`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 1999թ. ապրիլի 15-ի «Ապահովագրական ընկերությունների ղեկավարների, գլխավոր հաշվապահների և ապահովագրական բրոքերների որակավորման աշխատանքների կանոնակարգման մասին» թիվ 152 հրամանը (ՀՀ ֆինանսների նախարարության 1999թ. օգոստոսի 4-ի «ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 1999թ. ապրիլի 15-ի «Ապահովագրական ընկերությունների, ղեկավարների, գլխավոր հաշվապահների և ապահովագրական բրոքերների որակավորման աշխատանքների կանոնակարգման մասին» թիվ 152 հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 300 հրամանի խմբագրությամբ):
2. Սույն հրամանը երեք օրվա ընթացքում ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պետական գրանցման պահից: