ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
18 հունվարի 2006 թվականի N 45-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
Ա/Ձ Տիգրան Միրումյանի լիցենզիայի գործողության կասեցման
ժամկետը երկարաձգելու մասին
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, Ա/Ձ Տիգրան Միրումյանի 10.01.2006 թվականի N 46-Մ դիմումը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Երկարաձգել Ա/Ձ Տիգրան Միրումյանի 2004 թվականի հուլիսի 7-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Ա-XX- 000088 լիցենզիայի գործողության կասեցման ժամկետը մինչև 2007 թվականի հունվարի 1-ը:
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի գլխավոր մասնագետ Մ. Կարապետյանին.
2.1 Ապահովել լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2.2 Ա/Ձ Տիգրան Միրումյանի լիցենզիայի բնօրինակը կցել անհատ ձեռնարկատերի անձնական գործին.
2.3 Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |
![loading...](/static/img/loader.gif)