ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
26 ապրիլի 2005 թվականի N 399-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան» ՊՈԱԿ ՍՊԸ-ի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Ուժը կորցրած ճանաչել «Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան» ՊՈԱԿ 2004 թվականի մայիսի 25-ին տրված բժշկական օգնություն և սպասարկում գործունեության թիվ Կ-XX-000558 լիցենզիան:
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի գլխավոր մասնագետ՝ Մ. Կարապետյանին.
2.1 Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը գրանցամատյանում:
2.2 «Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին:
2.3 Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ՝ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |