ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
12 դեկտեմբերի 2006 թվականի N 1449-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի այլ վայրում ԵՎս լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու մասին
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 33 հոդվածի 4-րդ մասը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Ընդունել ի գիտություն, որ «Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ն (2003 թվականի հուլիսի 7-ին և 2005 թվականի դեկտեմբերի 20-ին տրված բժշկական օգնության և սպասարկման գործունեության թիվ Կ - XX- 000164 և Կ - XX- 000725 լիցենզիաները) գործունեության իրականացման վայրը ք. Վանաձոր, Տարոն 2, ՔՇՀ-4, թիվ 10 ա հասցեի հետ մեկտեղ գործունեություն է ծավալում նաև ք. Վանաձոր, Մալաթիա փող., թիվ 1 հասցեում:
2. ՀՀ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.
2.1. Ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի ավելացման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |