ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
17 ապրիլի 2007 թվականի N 704-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«Սեվանի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի լիցենզիաները դադարեցնելու եվ «Սեվանի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ին լիցենզիայի նոր ձեվաթուղթ տրամադրելու վերաբերյալ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը և 09.04.2007 թ. N 3243 դիմումը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Դադարեցնել «Սևանի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի N Կ-XX-000491, N Կ-XX-000568, N Կ-XX-000817 և N Կ-XX-000958 լիցենզիաները:
2. «Սևանի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ին տրամադրել բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի նոր ձևաթուղթ, վերջինիս մեջ ներառելով «Սևանի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի N Կ-XX-000491, N Կ-XX-000568, N Կ-XX- 000817 և N Կ-XX-000958 լիցենզիաների մեջ ներառված բժշկական օգնության և սպասարկման տեսակները և ձևերը:
3. ՀՀ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.
3.1. Ապահովել լիցենզիաներում կատարած փոփոխության վերաբերյալ տեղեկությունների ներառումը համապատասխան գրանցամատյաններում.
3.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |