ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
2 նոյեմբերի 2004 թվականի N 1127-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«Փարպիի բժշկական ամբուլատորիա» ՊՓԲԸ լիցենզիան «Փարպիի բժշկական ամբուլատորիա» ՓԲԸ անվամբ վերաձԵՎակերպելու մասին
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի հոդված 32-ի 1-ին մասը և լիցենզավորված իրավաբանական անձի վերակազմակերպումը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. «Փարպիի բժշկական ամբուլատորիա» ՊՓԲԸ 2004 թվականի մայիսի 25-ին տրված թիվ Կ-XX-000548 լիցենզիան վերաձևակերպել «Փարպիի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերության անունով:
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Գ. Ստեփանյանին.
2.1. Ապահովել լիցենզիաներում կատարված փոփոխության վերաբերյալ տեղեկությունների ներառումը համապատասխան գրանցամատյաններում.
2.2. Համապատասխան փոփոխություններ կատարել լիցենզիաների մեջ.
2.3. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |