ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
15 նոյեմբերի 2007 թ. |
N 1701-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀՐԱԶԴԱՆԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ՊՓԲԸ-Ի ԵՎ «ՀՐԱԶԴԱՆԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԲԸ-Ի ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ «ՀՐԱԶԴԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ-Ի ԱՆՎԱՄԲ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ կառավարության 02.11.2006 թ. N 1911-Ն որոշումը, ՀՀ Կոտայքի մարզի մարզպետի 17.09.2007 թ. N 174 որոշումը և «Հրազդանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 31.10.2007 թ. N 11103 դիմումը,
Հրամայում եմ`
1. «Հրազդանի հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական և «Հրազդանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություններին տրված N Կ-XX-000226, Կ-XX-000223, Կ-XX-00079 լիցենզիաները վերաձևակերպել «Հրազդանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության անունով։
2. Դադարեցնել «Հրազդանի հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000226 և «Հրազդանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000223, N Կ-XX-000791 լիցենզիաները։
3. «Հրազդանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի նոր ձևաթուղթ, վերջինիս մեջ ներառելով «Հրազդանի հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության և «Հրազդանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000223, N Կ-XX-000791 լիցենզիաներ բժշկական օգնության և սպասարկման տեսակները և ձևերը։
4. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝
1) ապահովել լիցենզիաներում կատարված փոփոխության վերաբերյալ տեղեկությունների ներառումը համապատասխան գրանցամատյաններում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն։
5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին։
Նախարար` |
Հ. Քուշկյան |