ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
16 մայիսի 2008 թվականի N 183-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՆԻ-ՄԱՐԱԼԻԿ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և հիմք ընդունելով «Անի-Մարալիկ» ՍՊԸ-ի 28.04.2008 թ. դիմումը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Ուժը կորցրած ճանաչել «Անի-Մարալիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված «Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումների» N Ա-037 լիցենզիան։
2. Հրամանն ուժի մեջ է մտնում հրամանը լիցենզավորված անձին հանձնելու կամ նրա մոտ մուտքագրվելու օրվան հաջորդող օրվանից։
3. Երեք օրվա ընթացքում հրամանի պատճենը հրապարակման համար ուղարկել գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին։
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել նախարարի առաջին տեղակալ Ս. Պապյանի վրա։
Նախարար` |
Ա. Հարությունյան |