ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
14 հուլիսի 2008 թ. |
N 604-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ՊՄՏՀԿ «Եղվարդի մարզատեխնիկական ակումբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման գործունեության իրականացման լիցենզիա տալու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման գործունեության իրականացման լիցենզավորման կարգի» 4-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. ՀՀ ՊՄՏՀԿ «Եղվարդի մարզատեխնիկական ակումբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ հիմնական ընդհանուր կրթության հիմքով, առկա ուսուցմամբ, 3 ամիս տևողությամբ, ընդունելության սահմանային 30 տեղով` BC կարգի տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման գործունեության իրականացման լիցենզիա:
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը և հսկողությունը հանձնարարել նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալության պետ Մ. Մակիչյանին:
Նախարար` |
Ս. Սեյրանյան |