ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
25 օգոստոսի 2003 թ. N 755
Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«Նոյաս» ՍՊԸ-ի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 7-րդ կետը
Հրամայում եմ`
1. Ուժը կորցրած ճանաչել «Նոյաս» ՍՊԸ-ին 2001 թվականի հունիսի 15-ին տրված հոգեմետ դեղերի մանրածախ առևտուր (դեղատնային կրպակ) թիվ Լ-XX -000225 լիցենզիան:
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ` Գ. Ստեփանյանին
2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը և պահպանումը` համապատասխան գրանցամատյանում ներառելու նպատակով:
2.2. «Նոյաս» ՍՊԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին:
2.3. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ` Հ. Դարբինյանին:
Նախարար` | Ն. Դավիդյան |
![loading...](/static/img/loader.gif)