«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 հունիսի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 10309206
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
12 մայիսի 2009 թ. |
N 300-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 7-Ի ԹԻՎ 1-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1229-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 13-րդ կետի «ա» և «դ» ենթակետերը.
Հրամայում եմ՝
1. ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2007 թվականի հունվարի 7-ի «ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունում վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգը հաստատելու մասին» N 1-Ն հրամանի (այսուհետ` հրաման) 2-րդ կետում «քարտուղարությունը» բառից առաջ լրացնել «աշխատակազմի» բառը:
2. Հրամանի 3-րդ կետում «Ա. Ղազարյանին» բառերը փոխարինել «Է. Տարասյանին» բառերով:
3. Հրամանի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Նախարարության անունից վարչական վարույթ իրականացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը կամ առանձնացված ստորաբաժանումները:»:
4. Հրամանի հավելվածի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Նախարարության առանձնացված ստորաբաժանումների կողմից իրականացված վարչական վարույթի գործերով բողոքը բերվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովին, որը առանձնացված ստորաբաժանումների կողմից իրականացված վարչական վարույթի գործով հանդես է գալիս որպես վերադաս վարչական մարմին:»:
5. Հրամանի վերնագրում և ամբողջ տեքստում «ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն» բառերը և դրա հոլովաձևերը փոխարինել «ՀՀ էկոնոմիկայի նախարարություն» բառերով և դրա հոլովաձևերով:
6. Նախարարության աշխատակազմի քարտուղարությանը` սույն հրամանը օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման:
Նախարար |
Ն. Երիցյան |