ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
17 հունիսի 2009 թ. |
N 863-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԷՍԿՈՒԼԱՊ» ՍՊԸ-Ի ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքը, ՀՀ ԱՆ ՊՀՀ տեսչության Երևանի Արաբկիր տարածքային կենտրոնի մասնագետների կողմից 2009 թվականի փետրվարի 16-ից մինչև մարտի 5-ը ք. Երևան, Կոմիտասի 43 հասցեում գտնվող «Էսկուլապ» ՍՊԸ-ի դեղատնային կրպակում անցկացվել է թեմատիկ ստուգում, լիցենզավորման հանձնաժողովի 14.05.09թ. եզրակացությունը:
Ստուգման առարկան է եղել տնտեսվարող սուբյեկտի կողմից ծավալած փաստացի գործունեության համապատասխանության ստուգումը օրենքների և այլ իրավական ակտերի, այդ թվում նաև սանիտարական կանոնների ու նորմերի (այսուհետ` սանիտարական կանոններ և նորմեր) պահանջներին:
Համաձայն ստուգման արդյունքում ներկայացված գրության (գրություն N 04-262/20, 20.03.2009թ.) ստուգման արդյունքում արձանագրվել են.
1. «Էսկուլապ» ՍՊԸ-ին պատկանող ք. Երևան, Կոմիտասի 43 հասցեում (ՀՀ առողջապահության նախարարության կողմից 12 նոյեմբերի 2008թ. տրված N Կ-XX-001256 դեղատնային գործունեության լիցենզիա) գործող դեղատնային կրպակի գրասենյակ/հանգստի սենյակում տեղակայված է «Էսկուլապ» ՍՊԸ-ին պատկանող ստոմատոլոգիական կաբինետը, ինչը հակասում է ՀՀ կառավարության 2002թ. հունվարի 29-ի N 867 որոշմամբ հաստատված ՀՀ-ում դեղատնային գործունեության լիցենզավորման կարգի 24 կետի 3-րդ ենթակետի, 29-րդ կետի պահանջներին.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Կասեցնել «Էսկուլապ» ՍՊԸ-ի 2008 թվականի նոյեմբերի 12-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) իրականացման N Կ-XX-001256 լիցենզիայի գործողությունը` մինչև խախտման պատճառների վերացումը:
2. ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման բաժնին՝եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը լիցենզավորված անձին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Հ. Քուշկյան