ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
24 հունիսի 2009 թ. |
N 934-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԳԵՎՈՐԳ ԲԱԲԱԽԱՆՅԱՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, անհատ ձեռնարկատեր Գևորգ Բաբախանյանի 23.06.2009թ. N 3665-Բ դիմումը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Ուժը կորցրած ճանաչել 2004 թվականի հուլիսի 7-ին անհատ ձեռնարկատեր Գևորգ Բաբախանյանին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Ա-XX-000090 լիցենզիան:
2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետի ժ/պ Մ. Կարապետյանին`
1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2) անհատ ձեռնարկատեր Գևորգ Բաբախանյանի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անհատական գործին.
3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Հ. Քուշկյան