ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
4 դեկտեմբերի 2009 թ. N 1932-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
Ա/Ձ ԼՈՒՍԻՆԵ ՏԱՇՉՅԱՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասը, ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Ա. Վանյանի 25.11.2009 թվականի N 04-1450/20 գրությունը, հաշվի առնելով, որ համաձայն ներկայացված գրության հայտնաբերված խախտումները վերացվել են և այդպիսով վերացել են լիցենզիայի կասեցման հիմքերը.
Հրամայում եմ՝
1. Վերականգնել ՀՀ առողջապահության նախարարի 2009 թվականի մայիսի 27-ի N 754-Ա հրամանով կասեցված Ա/Ձ Լուսինե Տաշչյանի թիվ Ա-XX-000475 դեղատնային գործունեության լիցենզիայի գործողությունը։
2. Թույլատրել Ա/Ձ Լուսինե Տաշչյանին թիվ Ա-XX-000475 լիցենզիայի հիման վրա վերսկսել դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) գործունեությունը։
3. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Ա. Հովակիմյանին`
1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար
Հ. Քուշկյան
![loading...](/static/img/loader.gif)