«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 նոյեմբերի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 10410430
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
13 հոկտեմբերի 2010 թ. |
Հ. 2/608-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐ ՏԱԼՈՒ, ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 3-րդ մասով,
Հրամայում եմ`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագրեր տալու, հաշվառելու և հետ վերցնելու կարգը` համաձայն հավելվածի։
2. Սույն որոշմամբ հաստատված կարգը ներկայացնել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:
3. Սույն հրամանի կատարումը դնել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի հյուպատոսական վարչության անձնագրային բաժնի վարիչի վրա, ինչի վերահսկողությունը` հյուպատոսական վարչության պետի և հրամանով հաստատված գործունեությունը համակարգող նախարարի համապատասխան տեղակալի վրա:
Նախարար՝ |
Է. Նալբանդյան |
Հավելված ՀՀ արտաքին գործերի նախարարի 2010 թ. հոկտեմբերի 13-ի թիվ 2/608-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐ ՏԱԼՈՒ, ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագիրը (այսուհետ` դիվանագիտական անձնագիր) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրվում է «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածում, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 9-րդ մասում նշված անձանց:
Դիվանագիտական անձնագիրը համակարգչային եղանակով լրացվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչությունում (այսուհետ` հյուպատոսական վարչություն):
Դիվանագիտական անձնագրերի պահպանման, լրացման, գրանցամատյանի վարման համար պատասխանատու է հյուպատոսական վարչության անձնագրային բաժնի վարիչը, իսկ նրա բացակայության դեպքում հյուպատոսական վարչության պետի հանձնարարությամբ նույն բաժնի աշխատակիցներից որևէ մեկը:
2. Դիվանագիտական անձնագրերի վավերականության ժամկետը հինգ տարի է: Օգտագործման համար պիտանի դիվանագիտական անձնագրերի վավերականության ժամկետը կարող է երկարաձգվել մինչև հինգ տարի ժամկետով: Երկարաձգման մասին համակարգչային տպագրության եղանակով «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության նշումների համար» էջում լատինատառ կատարվում է «ԴԸ ՎԱԼԻԴԻԹԻ ՕՖ ԴԸ ՊԱՍՍՊՈՐՏ ԻԶ ԷՔՍՏԵՆԴԵԴ ԱՆՏԻԼ...» /THE VALIDITY OF THE PASSPORT IS EXTENDED UNTIL…/ գրառումը, այն ամրագրվում է հյուպատոսական վարչության կնիքով և հյուպատոսական վարչության պետի, իսկ նրա բացակայության դեպքում` հյուպատոսական վարչության անձնագրային բաժնի պետի ստորագրությամբ: Վերը նշված էջում տեղ չլինելու դեպքում, երկարաձգման մասին նշումը կատարվում է անձնագրի հաջորդ ազատ էջում:
II. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ
3. Դիվանագիտական անձնագրերը տրվում են`
1) «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածում, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 9-րդ մասում նշված անձանց, բացառությամբ սույն կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետում նշվածները, համապատասխան մարմնի աշխատակազմի ղեկավարի գրության հիման վրա,
2) Դիվանագետներին` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարին ուղղված զեկուցագրի հիման վրա, իսկ նրանց ընտանիքների անդամներին` դիվանագետների` «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի և 32-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնելու դեպքում,
3) «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասում նշված անձանց և նրանց ընտանիքների անդամներին` համապատասխան պետական կառավարման մարմնի աշխատակազմի ղեկավարի գրության հիման վրա:
4. Դիվանագիտական անձնագիր ստանալու համար հյուպատոսական վարչություն անհրաժեշտ է ներկայացնել.
1) անձնագիր ստանալու հիմք հանդիսացող համապատասխան պետական կառավարման մարմնի աշխատակազմի ղեկավարի գրությունը կամ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի գրավոր ցուցումը,
2) դիմում անձնագիր տալու մասին (ձև 1),
3) համաքաղաքացիական անձնագրի պատճենը,
4) 35 x 45 մմ չափսի երկու լուսանկար (գունավոր, սպիտակ կամ առավել բաց ֆոնի վրա, առանց մուգ ակնոցների),
5) ընտանիքի անդամների համար, առաջին անգամ դիվանագիտական անձնագիր ստանալու դեպքում, լրացուցիչ ներկայացվում է ամուսնության վկայական` կնոջ կամ ամուսնու դեպքում, կամ ծննդյան վկայական` 16 տարեկանը չլրացած երեխաների դեպքում:
5. Դիվանագիտական անձնագիրը տրվում է առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում` սույն կարգի 4-րդ կետում նշված փաստաթղթերի ամբողջական փաթեթը հյուպատոսական վարչություն ներկայացնելուց հետո: Եթե ներկայացված փաստաթղթերն ամբողջական չեն և/կամ ճիշտ չեն կազմված, երկու աշխատանքային օրվա ընթացքում դիմողին տեղեկացվում է դրա վերաբերյալ, միաժամանակ նշելով բացակայող փաստաթղթերը ներկայացնելու անհրաժեշտությունը:
Տպագրված անձնագիրը պատճենահանվում է` պատճենը գործին կցելու և հետագայում արխիվացնելու նպատակով:
6. Դիվանագիտական անձնագրի «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության նշումների համար» էջում կարող է նշվել անձնագիրը կրողի պաշտոնը (անգլերեն լեզվով):
7. Տրված դիվանագիտական անձնագրերը հաշվառվում են համակարգչում և էջակալած գրանցամատյանում (Ձև 2):
III. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԻ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՎԱՎԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
8. Պաշտոնավարության ավարտից հետո համապատասխան պաշտոնատար անձինք իրենց դիվանագիտական անձնագրերը տասնօրյա ժամկետում հանձնում են հյուպատոսական վարչություն:
9. Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում դիվանագետի ծառայության ավարտից հետո նրա ընտանիքի անդամները իրենց դիվանագիտական անձնագրերը տասնօրյա ժամկետում հանձնում են ի պահ հյուպատոսական վարչություն:
10. Սույն կարգի պահանջներին համապատասխան, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն չհանձնված, ինչպես նաև կորած դիվանագիտական անձնագրերը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է անվավեր:
Այդ մասին գրավոր տեղեկացվում են Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինները (Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը) և օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններն ու հյուպատոսական հիմնարկները:
11. Տպագրման ժամանակ խոտանված դիվանագիտական անձնագրերի մասին «խոտանված է» նշում է կատարվում համակարգչում և գրանցամատյանում: Խոտանված դիվանագիտական անձնագրի գրքույկը մարվում է դակելով կամ երկու անկյունները կտրելով: Դրա առաջին էջի վրայի համարը կտրվում է և սոսնձվում անձնագիր տալու մասին դիմումի (Ձև 1) հակառակ երեսում: Սոսնձված համարի կողքին կատարվում է «խոտանված է» նշումը:
Նույն եղանակով մարվում են նաև օգտագործման համար ոչ պիտանի դարձած, սակայն վավերականության ժամկետի մեջ գտնվող դիվանագիտական անձնագրերը:
12. Ժամկետանց դիվանագիտական անձնագրերը հանձնվում են ի պահ հյուպատոսական վարչություն, կամ անվանատիրոջ ցանկության դեպքում կարող են թողնվել իրեն:
13. Կորած և այնուհետև գտնված դիվանագիտական անձնագրերը հանձնվում են հյուպատոսական վարչություն:
14. Պաշտոնավարության ավարտից հետո հյուպատոսական վարչություն ի պահ հանձնված, կորած և անվավեր հայտարարված, այնուհետև գտնված և հյուպատոսական վարչություն հանձնված, խոտանված և օգտագործման համար ոչ պիտանի դարձած, հյուպատոսական վարչություն ի պահ հանձնված ժամկետանց դիվանագիտական անձնագրերը երկու տարին մեկ անգամ ակտավորվում են հյուպատոսական վարչության առնվազն երեք աշխատակիցների կողմից և ոչնչացվում այրման կամ մանրացման եղանակով:
Ձև 1
ԴԻՄՈՒՄ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Խնդրում եմ ինձ անձնագիր տալ ____________________________________________________
նշել ինչ կապակցությամբ
Իմ մասին հայտնում եմ հետևյալ տեղեկությունները.
1. ________________________ |
2. ________________________ |
3. _________________________ |
ազգանունը |
անունը |
հայրանունը |
__________________________ |
__________________________ |
|
surname(s) |
name |
4. Ծնվել եմ ____ __________ թ. ________________________________________________
երկիրը, մարզը, քաղաքը, գյուղը |
7. Ազգությունը __________ 8. Բնակության վայրը ________________________________________
մարզը, քաղաքը, գյուղը, փողոցը, շենքը, բնակարանը |
________________________________ 9. Դիմող _________________________________________
ստորագրությունը |
|
10. Հիմք ընդունելով _______________________________________
________________________________________________________ քաղ. ___________________ տալ _____________________ սերիայի N______________ անձնագիրը ____________________________ թ. Անձնագրային ծառայության պետ _____________________________
Ստացա ___________________ _____ _____________________ թ. |
Ձև 2
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
Գրանցման հերթական համարը |
Տրման օրը, ամիսը, տարեթիվը |
Անձնագրի համարը |
Ազգանունը, անունը, հայրանունը |
Պաշտոնը |
Անձնագրի գործողության ժամկետը |
Նշումներ |