«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 մարտի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 10811159
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
18 մարտի 2011 թ. |
N 32-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 37-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի թիվ 654-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կանոնադրության» 12-րդ կետի 6-րդ ենթակետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 23-ի «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության լիցենզիայի, ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիայի, հանքարդյունահանման լիցենզիայի, հանքարդյունահանման հատուկ լիցենզիայի, օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների ստեղծման նպատակով ընդերքօգտագործման լիցենզիայի օրինակելի ձևերը հաստատելու մասին» թիվ 37-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները`
հրամանի 1-ին կետի ա) ենթակետով հաստատված հավելված 1-ը, բ) ենթակետով հաստատված հավելված 2-ը, ե) ենթակետով հաստատված հավելված 5-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված 1-ի (կցվում է), հավելված 2-ի (կցվում է), հավելված 3-ի (կցվում է):
2. Աշխատակազմի ղեկավար պրն Կ. Ղահրամանյանին` ապահովել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով սույն հրամանի պետական գրանցումը ՀՀ արդարադատության նախարարությունում:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահում եմ ինձ:
|
Ա. Մովսիսյան |
Հավելված 1 ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 18.03.2011 թ. թիվ 32-Ն հրամանի |
«Հավելված 1 ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 23.10.2008 թ. թիվ 37-Ն հրամանի |
|
Հավելված 2 ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 18.03.2011 թ. թիվ 32-Ն հրամանի |
«Հավելված 2 ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 23.10.2008 թ. թիվ 37-Ն հրամանի |
|
ՀՀ զինանշանի |
Հավելված 3 ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 18.03.2011 թ. թիվ 32-Ն հրամանի |
«Հավելված 5 ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 23.10.2008 թ. թիվ 37-Ն հրամանի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԵՏ ՉԿԱՊՎԱԾ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
ԼԻՑԵՆԶԻԱ N
Տրման տարին, ամիսը, ամսաթիվը ——————————————————————— Լիցենզավորվող սուբյեկտի անվանումը /անունը, ազգանունը, գտնվելու կամ բնակության վայրը/
ՀՀ էներգետիկայի և բնական |