ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
3 հունիսի 2011 թ. |
N 302-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՕԼԼ ԱՄԵՐԻԿԱՆ ԼՈՋԻՍՏԻԿՍ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ»-ԻՆ «ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈՍՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԱՏՈՒՑՈՒՄ» ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 43-րդ հոդվածներին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության փոստային կապի բնագավառի լիցենզավորող հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 3-ի N 2 եզրակացությունը՝ «ՕԼԼ ԱՄԵՐԻԿԱՆ ԼՈՋԻՍՏԻԿՍ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ»-ին «փոստային կապի ծառայությունների, բացառությամբ դրամական միջոցների փոստային փոխադրությունների, մատուցում» գործունեության իրականացման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ.
«ՕԼԼ ԱՄԵՐԻԿԱՆ ԼՈՋԻՍՏԻԿՍ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ»-ին տրամադրել «փոստային կապի ծառայությունների, բացառությամբ դրամական միջոցների փոստային փոխադրությունների, մատուցում» գործունեության իրականացման լիցենզիա:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Մ. Վարդանյան |