ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
23 ապրիլի 2012 թ. |
N 875-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, «Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի` Դ. Դումանյանի 11.04.2012 թ. N 8393 դիմումը.
Հրամայում եմ`
1. Ուժը կորցրած ճանաչել «Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը 2003 թվականի փետրվարի 25-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-XX–000057, 2005 թվականի մարտի 10-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-XX–000670, 2006 թվականի նոյեմբերի 29-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-XX–000859, 2006 թվականի դեկտեմբերի 15-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-XX–000868, 2008 թվականի մարտի 28-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-XX–001193, 2010 թվականի ապրիլի 21-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-XX–001408, 2011 թվականի հունվարի 25-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-XX–001511 լիցենզիաները:
2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Ա. Սողոյանին`
1) ապահովել լիցենզիաների դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2) «Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության լիցենզիաների բնօրինակները կցել կազմակերպության անհատական գործին.
3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:
Հ. Քուշկյան