«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 նոյեմբերի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 11612419
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
16 նոյեմբերի 2012 թ.
ք. ԵրևանN 624-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթով.
Գործողության մեջ դնել`
1) Տիգրան Չուխաջյանի ծննդյան 175-ամյակը թեմային նվիրված «ՏԻԳՐԱՆ ՉՈՒԽԱՋՅԱՆ. 1837-1898. TIGRAN TCHOUKHADJIAN» նամականիշը, սահմանելով անվանագինը` 330 դրամ, տպաքանակը` 40 000 հատ:
2) Գայի (Հայկ Բժշկյանց) ծննդյան 125-ամյակը թեմային նվիրված «Hayk Bzhshkiants. ՀԱՅԿ ԲԺՇԿՅԱՆՑ. 1887-1937» նամականիշը, սահմանելով անվանագինը` 280 դրամ, տպաքանակը` 40 000 հատ:
3) Կրոն. Էջմիածնի գանձեր թեմային նվիրված «Գեղարդը պահարանով: 1687թ.: Reliquary of Geghard, 1687.», «Ճաճանչավոր խաչ մասունքով: 1746թ., Վան: Cross witհ relic, 1746, Van.» և «Մասունքի պահարան: Արագածի Սբ. Նշան: XIII դ.: Reliquary. Aragadz, St. Nshan, XIII c.» 3 նամականիշը, սահմանելով անվանագինը` 200, 220 և 450 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 40 000 հատ:
4) Պերճ Պռոշյանի ծննդյան 175-ամյակը թեմային նվիրված «Պերճ Պռոշյան. Perch Proshyan. 1837-1907» նամականիշը, սահմանելով անվանագինը` 170 դրամ, տպաքանակը` 40000 հատ:
5) Լուսինե Զաքարյանի ծննդյան 75-ամյակը թեմային նվիրված «Lusine Zakaryan. 1937-1992. Լուսինե Զաքարյան» նամականիշը, սահմանելով անվանագինը` 220 դրամ, տպաքանակը` 40 000 հատ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Բեգլարյան |