ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
3 փետրվարի 2015 թվականի |
թիվ 2 |
քաղ. Մոսկվա |
ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԿԻՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 3-րդ հավելված) 3-րդ և 30-րդ կետերին համապատասխան, արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, շահագործման և զարգացման ժամանակ կիրառվող տեղեկատվական-հեռահաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության ոլորտի ստանդարտների և հանձնարարականների միասնականացման նպատակներով հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներին սույն Հանձնարարականի պաշտոնական հրապարակման օրվանից արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված համակարգի (այդ թվում՝ վստահված երրորդ կողմի ինտեգրացիոն անցուղիների և ծրագրա-ապարատային համալիրների) ստեղծման, շահագործման և զարգացման ժամանակ կիրառել տեղեկատվական-հեռահաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության ոլորտի ստանդարտներ և հանձնարարականներ՝ ըստ հավելվածով նախատեսված ցանկի, հաշվի առնելով հետևյալը.
նշված ցանկի կիրառումը չի նախատեսում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կողմից տվյալ գործունեության իրականացման ժամանակ ազգային ստանդարտների օգտագործման սահմանափակումներ,
նշված ցանկի թարմացումն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, շահագործման և զարգացման աշխատանքների անցկացման ժամանակ՝ դրա կառուցվածքին համապատասխան և հաշվի առնելով դրա զարգացման ռազմավարությունը։
Եվրասիական տնտեսական |
Վ. Խրիստենկո |
Հրապարակվել է կայքում 16 փետրվարի 2016 թվական: