ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
25 մայիսի 2015 թվականի |
թիվ 11 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՈՒՄ (ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ) ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելվածի 43-րդ կետի 4-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ ենթակետերով նախատեսված լիազորությունների իրագործումն ապահովելու նպատակով՝
հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ սույն Հանձնարարականի պաշտոնական հրապարակման օրվանից Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով կարգավորվող հարցերի շուրջ միջպետական միջոցառումներ (խորհրդակցություններ) անցկացնելիս՝
հաշվի առնել, որ նշված միջոցառումներին (խորհրդակցություններին) Հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությունը թույլ կտա բարձրացնել համապատասխան միջազգային պայմանագրերի իրականացման արդյունավետությունը.
Հանձնաժողովին տեղեկացնել առաջիկա միջոցառման (խորհրդակցությունների) մասին՝ գրավոր և (կամ) էլեկտրոնային եղանակով տեղեկություններ ուղարկելու միջոցով։
Եվրասիական տնտեսական |
Վ. Խրիստենկո |
Հրապարակվել է կայքում 16 փետրվարի 2016 թվական: