ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
22 մարտի 2016 թվականի |
թիվ 2 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան՝ «Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում համաձայնեցված քաղաքականություն իրականացնելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 13 հավելված) 6-րդ կետի իրագործման և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում համաձայնեցված քաղաքականություն իրականացնելու նպատակներով հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն Հանձնարարականը հրապարակելու օրվանից կիրառել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում լիազորված մարմինների փոխգործակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցներ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում լիազորված մարմինների փոխգործակցության արդյունավետության բարձրացման հիմնական ուղղություններին համապատասխան ՝ հավելվածի համաձայն:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |