ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
27 դեկտեմբերի 2016 թվականի |
թիվ 34 |
քաղ. Մոսկվա |
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՇԱՐԺԻՉՆԵՐՈՎ ՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏԵՂԾՎԱԾ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՓՈՐՁԱՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԿԱ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ (ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ) ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, «Արդյունաբերական համագործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 27 հավելված) 2-րդ կետի 2-րդ ենթակետի երկրորդ պարբերությանը համապատասխան,
Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի մայիսի 29-ի թիվ 10 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում էլեկտրական շարժիչներով շարժիչային տրանսպորտային միջոցների արտադրության և օգտագործման խթանումն ապահովող՝ 2015-2017 թվականների միջոցառումների ծրագրի 3-րդ կետի հիման վրա,
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում էլեկտրական շարժիչներով շարժիչային տրանսպորտային միջոցների արտադրությունը խթանելու նպատակներով՝
հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն Հանձնարարականը հրապարակելու օրվանից ուսումնասիրել էլեկտրական շարժիչներով շարժիչային տրանսպորտային միջոցների ստեղծված նմուշների փորձահավանության համար Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում առկա փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) պատրաստ լինելն ապահովող միջոցառումների ծրագրի կատարման հնարավորությունը՝ համաձայն հավելվածի՝ ոլորտի զարգացման գերակա ազգային խնդիրներին համապատասխանության մասով։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |