ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ
29 մարտի 2016 թվականի |
թիվ 4 |
քաղ. Մոսկվա |
ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ԵՎ ԴՐԱ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 18-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան`
հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ նորմատիվ ակտերը մշակելիս սահմանել անվտանգության հավաստագիրը տրամադրելու, տրամադրումը մերժելու, գործողության ժամկետը երկարաձգելու, գործողությունը կասեցնելու և գործողությունը դադարեցնելու կարգը, ինչպես նաև անվտանգության կառավարման համակարգի աուդիտներ անցկացնելու կարգը՝ ներառյալ անվտանգության կառավարման համակարգին ներկայացվող պահանջները՝ հաշվի առնելով Երկաթուղային տրանսպորտում անվտանգության հավաստագրի և դրա տրամադրման կարգի առնչությամբ պահանջների նկատմամբ ընդհանուր մոտեցումները՝ համաձայն հավելվածի։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |