ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ
2 օգոստոսի 2016 թվականի |
թիվ 12 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԵՎ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ՁԵՎԱՉԱՓԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում «Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության 11-րդ կետին համապատասխան («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված)՝
Եվրասիական տնտեսական խորհրդի կոլեգիան Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին հանձնարարում է 2016 թվականի հոկտեմբերի 1-ից, սակայն 2015 թվականի հոկտեմբերի 8-ի ««Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ բնական մորթուց» ապրանքային դիրքում ներառված հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորման ներդրման փորձնական ծրագիրը 2015–2016 թվականներին իրականացնելու մասին» համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, կիրառել Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք երկաթուղային տրանսպորտով ներմուծվող ապրանքների մասին նախնական տեղեկատվության կառուցվածքն ու ձևաչափը («Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք երկաթուղային տրանսպորտով ներմուծվող ապրանքների մասին նախնական տեղեկություններ տրամադրելիս էլեկտրոնային փոխգործակցության մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 10-ի թիվ 27 հանձնարարականի հավելված) և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք օդային տրանսպորտով ներմուծվող ապրանքների մասին նախնական տեղեկատվության կառուցվածքն ու ձևաչափը («Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք օդային տրանսպորտով ներմուծվող ապրանքների մասին նախնական տեղեկություններ տրամադրելիս էլեկտրոնային փոխգործակցության մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի ապրիլի 12-ի թիվ 5 հանձնարարականի հավելված)՝ հաշվի առնելով փոփոխությունները՝ հավելվածի համաձայն:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժ/պ` |
|
Կ.Մինասյան |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի օգոստոսի 2-ի թիվ 12 հանձնարարականի |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք երկաթուղային և օդային տրանսպորտով ներմուծվող ապրանքների մասին նախնական տեղեկատվության կառուցվածքում և ձևաչափում կատարվող
1. Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք երկաթուղային տրանսպորտով ներմուծվող ապրանքների մասին նախնական տեղեկատվության կառուցվածքում և ձևաչափում (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 10-ի թիվ 27 հանձնարարականի հավելված)
ա) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Փաստաթղթերի էլեկտրոնային ձևերի ցանկը
Փաստաթղթի ծածկագիրը |
Փաստաթղթի անվանումը |
XML փաստաթուղթը |
Անվանատարածքը |
1006209Е |
Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք երկաթուղային տրանսպորտով ներմուծվող ապրանքների մասին նախնական տեղեկատվություն |
PIRWInformationCU |
urn:customs.ru:Information:CustomsDocuments:KD |
բ) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3. Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք երկաթուղային տրանսպորտով ներմուծվող ապրանքների մասին նախնական տեղեկատվություն
Անվանատարածքը՝ urn:customs.ru:Information:CustomsDocuments:PIRWInformationCU:5.10.0
Անվանատարածքի նախածանցը՝ PIRWCU
Տարբերակը՝ 5.11.0.0
Ներմուծվող անվանատարածքները՝
cat_ru: urn:customs.ru:CommonAggregateTypes:5.0.10
clt_ru: urn:customs.ru:CommonLeafTypes:5.0.10
catESAD_cu: urn:customs.ru:CUESADCommonAggregateTypesCust:5.0.11
cltESAD_cu: urn:customs.ru:CUESADCommonLeafTypes:5.0.10
CategoryCust: urn:customs.ru:Categories:3.0.0
2. Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք օդային տրանսպորտով ներմուծվող ապրանքների մասին նախնական տեղեկատվության կառուցվածքում և ձևաչափում (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի ապրիլի 12-ի թիվ 5 հանձնարարականի հավելված)
ա) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Փաստաթղթերի էլեկտրոնային ձևերի ցանկը
Փաստաթղթի ծածկագիրը |
Փաստաթղթի անվանումը |
XML փաստաթուղթը |
Անվանատարածքը |
3006801Е |
Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք օդային տրանսպորտով ներմուծվող ապրանքների մասին նախնական տեղեկատվություն |
PIAirlnformationCU |
urn:customs.ru:Information:CustomsDocuments:KD |
բ) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3. Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք օդային տրանսպորտով ներմուծվող ապրանքների մասին նախնական տեղեկատվություն
Անվանատարածքը՝ urn:customs.ru:Information:CustomsDocuments:PIRWInformationCU:5.10.0
Անվանատարածքի նախածանցը՝ pia
Տարբերակը՝ 5.11.0.0
Ներմուծվող անվանատարածքները՝
CategoryCust: urn:customs.ru:Categories:3.0.0
clt_ru: urn:customs.ru:CommonLeafTypes:5.0.10
cat_ru: urn:customs.ru:CommonAggregateTypes:5.0.10
cltESAD_cu: urn:customs.ru:CUESADCommonLeafTypes:5.0.10
catESAD_cu: urn:customs.ru:CUESADCommonAggregateTypesCust:5.0.11