ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
18 օգոստոսի 2017 թվականի |
թիվ 15 |
քաղ. Մոսկվա |
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, «Եվրասիական տնտեսական միության պաշտոնական վիճակագրական տեղեկությունների ձևավորման և տարածման կարգի մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 4 հավելված) 12-րդ կետին համապատասխան,
հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականը հրապարակելու օրվանից ապահովել «Ապրանքների միջազգային առևտրի վիճակագրություն. հասկացություններ և սահմանումներ, 2010 թվական» միջազգային ստանդարտի կիրառումը՝ ապրանքների արտաքին և փոխադարձ առևտրի վիճակագրության տվյալները վիճակագրության մյուս ճյուղերի տվյալների և ապրանքների արտահանման ու ներմուծման բաշխվածությունը բնութագրող ռեգիստրների (պետական, վիճակագրական, բիզնես ռեգիստրներ և այլն) տվյալների հետ համաձայնեցվածության հիման վրա ինտեգրված տվյալների ձևավորման մասով՝
ըստ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների տնտեսական գործունեության տեսակների.
ըստ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների չափի (աշխատողների թվի).
ըստ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների սեփականության ձևերի.
ըստ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների վարչատարածքային պատկանելիության:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |