ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
14 նոյեմբերի 2017 թվականի |
թիվ 24 |
քաղ. Մոսկվա |
ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԹՈՂԱՐԿՎՈՂ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐԿՐՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ, ԼՐԱԿԱԶՄՈՂ ՄԱՍԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՆԱԼՈԳՆԵՐԻ (ՆՄԱՆԱԿՆԵՐԻ) ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ՆԵՐՈՒԺԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան «Արդյունաբերական համագործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 27 հավելված) 2-րդ կետի 2-րդ ենթակետի երկրորդ պարբերությանը համապատասխան,
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) արդյունաբերական համագործակցության և ինտեգրացիոն ներուժի իրագործման նպատակով
հանձնարարում է անդամ պետություններին՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն Հանձնարարականը հրապարակելու օրվանից.
1. Հաշվի առնել Ռուսաստանի Դաշնության կողմից՝ երրորդ երկրներում թողարկվող և Ռուսաստանի Դաշնության տարածք ներկրվող նյութերի, լրակազմող մասերի և սարքավորումների անալոգների (նմանակների) արտադրության նախագծերի իրականացմանը պատրաստ՝ անդամ պետությունների՝ արդյունաբերական արտադրողների ցանկը` հավելվածի համաձայն:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողով ուղարկել սույն Հանձնարարականի 1-ին կետում նշված ցանկում փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունները՝ հաշվի առնելով անդամ պետությունների տարածքում արդյունաբերական արտադրանքի արտադրությունը:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |