ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
13 օգոստոսի 2014 թ. ք. Երևան |
N 328-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2014 թվականի օգոստոսի 8-ի N 15/6 եզրակացությունը.
Հրամայում եմ`
Ուժը կորցրած ճանաչել.
1. Անհատ ձեռնարկատեր ԱՐԹՈՒՐ ԼԵՆՏՐՈՒՇՅԱՆԻՆ տրամադրված Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման ՏԾ N 00460 լիցենզիան և N 00001, N 00012, N 00006, N 00005, N 00008, N 00007 և N 00009 ներդիրները ուժը կորցրած ճանաչել:
2. Անհատ ձեռնարկատեր ՎԱԶԳԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ տրամադրված Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման ՏԾ N 05119 լիցենզիան և N 00001, N 00002 և N 00003 ներդիրները ուժը կորցրած ճանաչել:
3. «Ռ ԵՎ Հ ՏՐԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման ՏԾ N 00119 լիցենզիան և N 00001-ից մինչև N 00013 ներդիրները ներառյալ ուժը կորցրած ճանաչել:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Բեգլարյան |