«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 ապրիլի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 11615132
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
11 ապրիլի 2015 թ. |
N 142-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Միսաք Մանուշյան թեմային նվիրված «1906-1944. MISSAK MANOUCHIAN. ՄԻՍԱՔ ՄԱՆՈՒՇՅԱՆ. Mort pour la France. Զոհված հանուն Ֆրանսիայի» նամականիշի, համաձայն N 1 հավելվածի.
2) Վլադիմիր Վիսոցկի թեմային նվիրված «1938-1980. Վլադիմիր ՎԻՍՈՑԿԻ. Владимир ВЫСОЦКИЙ» նամականիշի, համաձայն N 2 հավելվածի:
2. Գործողության մեջ դնել`
1) Միսաք Մանուշյան թեմային նվիրված «1906-1944. MISSAK MANOUCHIAN. ՄԻՍԱՔ ՄԱՆՈՒՇՅԱՆ. Mort pour la France. Զոհված հանուն Ֆրանսիայի» նամականիշը, սահմանելով անվանագինը` 170 դրամ, տպաքանակը` 50 000 հատ.
2) Վլադիմիր Վիսոցկի թեմային նվիրված «1938-1980. Վլադիմիր ՎԻՍՈՑԿԻ. Владимир ВЫСОЦКИЙ» նամականիշը, սահմանելով անվանագինը` 350 դրամ, տպաքանակը` 50 000 հատ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Բեգլարյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
![loading...](/static/img/loader.gif)