ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
20 մայիսի 2015 թ. |
N 1238-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՐԲԱԹԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը և առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության գործառույթների շրջանակներում լիցենզիաների վերաձևակերպումների գործընթացի ընթացքում «Արբաթի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպության մոտ հայտնաբերված խախտումները, այն է՝
1. «Արբաթի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը, չունենալով բժշկական օգնության և սպասարկման ռենտգենաբանական տեսակ, իրականացնում է ստոմատոլոգիական ծառայություն, որը հակասում է ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշման հավելված N 1-ի 5-րդ կետի պարտադիր պայմաններին և պահանջներին:
Հրամայում եմ`
1. Կասեցնել «Արբաթի ԲԱ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը 2007 թվականի փետրվարի 16-ին տրված (Արարատի մարզ, գ. Արբաթ) թիվ Կ-XX-000921 լիցենզիայի բժշկական օգնության և սպասարկման թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական տեսակների գործողությունը մինչև խախտման պատճառների վերացումը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին`
1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`
1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը լիցենզավորված անձին:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:
Ա. Մուրադյան