«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 ապրիլի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 11016102
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
17 մարտի 2016 թ. |
N 163-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0713.01.5 «ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԿԱՅԱՆՆԵՐ, ՑԱՆՑԵՐ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0713.01.01.5 «ՏԵԽՆԻԿ՝ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ, ՑԱՆՑԵՐԻ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թ. մարտի 22-ի N 333-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 19-րդ կետը և ՀՀ ԿԳ նախարարության «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոն» հիմնարկի կողմից ներկայացված՝ ոլորտային հանձնաժողովի փորձագիտական դրական եզրակացությունը.
Հրամայում եմ`
1. Հաստատել միջին մասնագիտական կրթության 0713.01.5 «Էլեկտրական կայաններ, ցանցեր և համակարգեր» մասնագիտության 0713.01.01.5 «Տեխնիկ՝ էլեկտրական կայանների, ցանցերի և համակարգերի շահագործման և տեխնիկական սպասարկման» որակավորման պետական կրթական չափորոշիչը` համաձայն հավելվածի:
2. Նախարարության աշխատակազմի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և իրավաբանական վարչությունների պետերին` սահմանված կարգով հրամանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանին:
Լ. Մկրտչյան |
|
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0713.01.5 «ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԿԱՅԱՆՆԵՐ, ՑԱՆՑԵՐ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0713.01.01.5 «ՏԵԽՆԻԿ՝ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ, ՑԱՆՑԵՐԻ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ