«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 մայիսի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 10317194
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
11 մայիսի 2017 թ. ք. Երևան |
N 442-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԷՏԱԼՈՆԱՅԻՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ ՃԱՆԱՉՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՅՏԻ ՁԵՎԸ, ԷՏԱԼՈՆԱՅԻՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 12.2 կետի «ա» և «բ» ենթակետերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի թիվ 206-Ն որոշման հավելվածի 10-րդ, 11-րդ և 25-րդ կետերով`
Հրամայում եմ`
1. Հաստատել`
1) էտալոնային լաբորատորիա ճանաչվելու համար ներկայացվող էլեկտրոնային հայտի ձևը` համաձայն հավելված N 1-ի.
2) էտալոնային լաբորատորիայի ճանաչման վկայականի ձևը` համաձայն հավելված N 2-ի:
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Է. Տարասյանին:
Ս. Կարայան
Հավելված N 1 |
Հ Ա Յ Տ
էտալոնային լաբորատորիա ճանաչվելու համար ներկայացվող
_________________________________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, բնակության վայրը)
___________________________________________________________________________________________
Խնդրում եմ փորձարկման լաբորատորիան որպես էտալոնային լաբորատորիա ճանաչել
___________________________________________________________________________________________
(նշել փորձարկման լաբորատորիայի չափումների (փորձարկումների) համար որպես էտալոնային լաբորատորիա ճանաչման ոլորտը/ոլորտները)
___________________________________________________________________________________________
___________________________________________________________________________________________
___________________________________________________________________________________________
___________________________________________________________________________________________
___________________________________________________________________________________________
___________________________________________________________________________________________
___________________________________________________________________________________________
___________________________________________________________________________________________
___________________________________________________________________________________________
Հայտատու` |
__________________
(էլ. ստորագրություն) |
|
Հայտին կից ներկայացվող փաստաթղթերն են`
1. փորձարկման լաբորատորիայի ազգային և միջազգային հավատարմագրման վկայագրերի պատճեններ
2. հավատարմագրված միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող որակավորման ստուգման ամենամյա ծրագրին մասնակցության և դրական արդյունքների մասին անհրաժեշտ տեղեկատվություն (սերտիֆիկատ կամ այլ փաստաթղթեր)
3. չափումների (փորձարկումների) իրականացման հաստատված ընթացակարգ` (կլինիկական, տեխնիկական կամ այլ) էտալոնային նմուշների հետևելիության գրառումներով
4. հաստատված ընթացակարգ` էտալոնային և (կամ) աշխատանքային նմուշների պահպանման համար
5. չափման միջոցների տրամաչափարկման սերտիֆիկատի պատճեններ
6. կատարվող աշխատանքների հաշվառման համակարգով հաստատված քաղաքականություն և ընթացակարգեր
7. մեծությունների միավորների ելակետային արժեքների ներկայացման՝ լաբորատորիայի հայտարարագրված չափումների (փորձարկումների) ցանկ
8. չափումների (փորձարկումների) ընթացքում կիրառվող էտալոնային մեթոդների ցանկ
9. ծառայությունների մատուցման անհրաժեշտ մակարդակի մասին անհրաժեշտ տեղեկատվություն`
9.1 տարածքային հագեցվածություն
9.2 մասնագիտական պատրաստվածություն (մասնագիտական կադրերի, ստանդարտ մեթոդներ/նոր մեթոդներ մշակելու և (կամ) գնահատելու համար համապատասխան տեխնիկական հմտություններ, վերապատրաստումների առկայությունը փաստող փաստաթղթերի պատճեններ)
9.3 տեխնիկական հագեցվածության (սարքավորումների, ներառյալ` բարձր ճշգրտությամբ վերլուծական սարքավորումներ) մասին անհրաժեշտ տեղեկատվություն
Հավելված N 2 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԷՏԱԼՈՆԱՅԻՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ
N ____________________
Տրվել է ___ _____________ 20 թ. |
Ուժի մեջ է մինչև ___ _____________ 20 թ. |
Սույն վկայականը հավաստում է, որ
_______________________________________________________________________________________________________________________
_______________________________________________________________________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, բնակության վայրը)
_________________________________________________________________________________
համապատասխանում է էտալոնային լաբորատորիա ճանաչվելու համար անհրաժեշտ չափանիշներին և իրավասու է իրականացնել չափումներ (փորձարկումներ) սույն վկայականի հավելվածում ամրագրված ոլորտներում:
ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ |
|
______________________ | |
Կ.Տ. |