ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
20 մայիսի 2019 թ. |
N 328-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԿԱԲԱՐԿՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ՀՎՀՀ 00159949) ՆԿԱՏՄԱՄԲ ՈՐՊԵՍ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կաբարկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից 2019 թ. մայիսի 14-ի թիվ 6-3/19502-19 ծանուցման` հարուցված վարչական վարույթի նյութերի` «Կաբարկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը կատարել է «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի խախտում` «Կաբարկո» ՍՊԸ-ն իր տարեկան ֆինանսական հաշվետվություններն առնվազն 1000 տպաքանակ ունեցող մամուլում (Հայաստանի Հանրապետություն օրաթերթում) հրապարակել է «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետից ուշ` 04.05.2019 թ-ին:
Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 18-ի թիվ 702-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 14-րդ ենթակետով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջը խախտելու համար «Կաբարկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ, որպես պատասխանատվության միջոց, կիրառել նախազգուշացում:
2. Սահմանել 15-օրյա ժամկետ ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու համար, որի կատարումը պարտադիր է:
3. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով` իրազեկելուն հաջորդող օրվանից:
|
Դ. Անանյան |